Եկատերինա Դաֆովսկա
Եկատերինա Դաֆովսկա (բուլղար․՝ Екатерина Дафовска, նոյեմբերի 28, 1975, Չեպելարե, Բուլղարիա), բուլղարացի բիաթլոնիստուհի, օլիմպիական խաղերի չեմպիոն (1998) և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (1995, 1997)։ Բուլղարացի միակ մարզիկը, որ չեմպիոն է դարձել Ձմեռային օլիմպիական խաղերում։
Եկատերինա Դաֆովսկա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | Екатерина Дафовска |
Ազգություն՝ | բուլղարացի |
Մասնագիտացում՝ | բիաթլոնիստուհի |
Երկիր՝ | Բուլղարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | նոյեմբերի 28, 1975 (49 տարեկան) |
Ծննդավայր՝ | Չեպելարե, Սմոլյանի մարզ, Բուլղարիա |
Հասակ՝ | 163 սանտիմետր |
Քաշ՝ | 53 կիլոգրամ |
Կենսագրություն
խմբագրելԵկատերինա Դաֆովսկայան ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 28-ին Բուլղարիայի Սմոլյանի մարզի Չեպելարե քաղաքում։Ութ տարեկանում նա սկսել է զբաղվել լեռնադահուկային սպորտով։ 1990 թվականին ընդունվել է մարզադպրոց՝ որոշելով զբաղվել բիաթլոնով։ Շուտով նա ընդգրկվում է Բուլղարիայի պատանեկան ազգային հավաքականում։ Օլիմպիական խաղերին Դաֆովսկան առաջին անգամ մասնակցել է 1994 թվականին Լիլեհամերում (Նորվեգիա), սակայն նշանակալի արդյունքներ ցույց չի տվել (15 կիլոմետրանոց մրցատարածությունում զբաղեցրել է 29-րդ տեղը[1])։ Սակայն հենց հաջորդ տարի՝ 1995 թվականին, Եկատերինա Դաֆովսկան բրոնզե մեդալ է վաստակում աշխարհի առաջնությունում, որ անցկացվում էր Իտալիայում (Անթոլց, Անտերսելվա)։ Նույն հաջողությունը նա կրկնում է 1997 թվականի աշխարհի առաջնությունում։ Եկատերինա Դաֆովսկայի մարզական կարիերայի գագաթնակետը կարելի է համարել 1998 թվականի, երբ նա Նագանոյում անցկացրած Ձմեռային օլիմպիական խաղերում արժանանում է ոսկե մեդալի[2][3]։ Բիաթլոնի աշխարհի առաջնության 2002/2003 մրցաշրջանում Դաֆովսկան մոտ էր աշխարհի գավաթի նվաճմանը, սակայն անհաջողությամբ է ավարտում մրցաշրջանի եզրափակիչ մրցավազքերը, ինչը թույլ չի տալիս զբաղեցնել մրցանակային տեղ։ Աշխարհի գավաթի առաջնության ընդհանուր արդյունքներով նա զբաղեցնում է չորրորդ տեղը։ Այդ մրցաշրջանից հետ Եկատերինա Դաֆովսկայի ցույց տված արդյունքները հետզհետե դառնում են ավելի վատը, իսկ 2006/07 մրցաշրջանում նա ընդհանրապես չի մասնակցում աշխարհի գավաթի առաջնությանը։ 2007 թվականին Եկատերինա Դաֆովսկան հայտատարել է, որ ավարտում է իր մարզական կարիերան։
Եկատերինա Դաֆովսկան ամուսնացած է, ունի երկու երեխա։
2010 թվականի մայիսի 20-ից Եկատերին Դաֆովսկան Բուլղարիայի բիաթլոնի ֆեդերացիայի նախագահն է։
Ձեռքբերումներ
խմբագրել- 1995 - աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Իտալիա
- 1997 – աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Սլովակիա
- 1998 – Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Նագանո, Ճապոնիա
- 2002 – հինգերորդ տեղը Օլիմպիական խաղերում, ԱՄՆ
- 2004 – Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր, Մինսկ, Բելառուս
- 2006 – ութերորդ տեղը Օլիմպիական խաղերում, Թուրին, Իտալիա
Աշխարհի գավաթի առաջնություն
խմբագրել- 1997/1998 - 15-րդ տեղ (129 միավոր)
- 1998/1999 - 11-րդ տեղ (232 միավոր)
- 2000/2001 - 19-րդ տեղ (323 միավոր)
- 2001/2002 - 11-րդ տեղ (416 միավոր)
- 2002/2003 - 4-րդ տեղ (644 միավոր)
- 2003/2004 - 14-րդ տեղ (437 միավոր)
- 2004/2005 - 21-րդ տեղ (330 միավոր)
- 2005/2006 - 27-րդ տեղ (217 միավոր)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Commire, Anne, ed. (2002). «Dafovska, Ekaterina (c. 1976—)». Women in World History: A Biographical Encyclopedia. Waterford, Connecticut: Yorkin Publications. ISBN 0-7876-4074-3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
{{cite book}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ «THE XVIII WINTER GAMES: ROUNDUP; Hackl Aims For 3d Gold In the Luge - New York Times». Germany; Nagano (Japan): Nytimes.com. 1998 թ․ փետրվարի 9. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում Արխիվացված 2009-02-01 Wayback Machine (անգլ.)
- Եկատերինա Դաֆովսկայի էջը IBU կայքում Արխիվացված 2007-02-05 Wayback Machine (անգլ.)
- Հոդված Ռուսաստանի բիաթլոնիստների միության կայքում Արխիվացված 2009-02-09 Wayback Machine (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եկատերինա Դաֆովսկա» հոդվածին։ |