Եկատերինա Մեծ (Ֆաբերժեի ձու)
«Եկատերինա Մեծ» (ռուս.՝ Екатерина Великая), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1914 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։
Եկատերինա Մեծ | |
---|---|
Ստեղծման թնական | 1914 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա, Marjorie Merriweather Post? և Hillwood Museum & Gardens? |
Հավաքածու | Hillwood Estate, Museum & Gardens? |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, ալմաստ, արծնապակի, մարգարիտ և թավիշ |
Բարձրություն | 121 միլիմետր |
Լայնություն | 89 միլիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
Այսօր «Եկատերինա Մեծ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Հիլվուդի թանգարանում[4] (Վաշինգտոն, ԱՄՆ)։
Դիզայն
խմբագրել«Եկատերինա Մեծ» ոսկերչական ձուն պատրաստված է ոսկուց[5]՝ Լյուդովիկոս XVI-ի ոճով[6]։ Պատված է վարդագույն և անթափանց սպիտակ էմալով։ Քանդակադրոշմի մեթոդով ոսկյա զարդանախշեր են ագուցված ձվին։ Կողային հատվածներին Ֆրանսուա Բուշեի[4] մանրանկարներ են արված՝ արվեստի և գիտության տեսարաններով. դրանք նկարել է Վասիլի Զուևը[5]։ Նկարները թվով ութն են և շրջապատված են մարգարիտներով[7]։ Թվի վրա ընդհանուր առմամբ օգտագործվել է 937 ադամանդ և 500 մարգարիտ։ Ձվի գագաթները պսակված են հարթ ադամանդներով, որոնց տակ տեղադրված են կայսրուհու միացագիրն ու ստեղծման տարեթիվը՝ «1914»[6]: Ձվի տակդիրը պատրաստված է ոսկուց, ընդ որում 4 գույնի։
Անակնկալ
խմբագրելՄարիա Ֆեոդորովնան քրոջը՝ Ալեքսանդրա Դանիացուն գրված նամակում հայտնում է, որ «Եկատերինա Մեծ» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը Եկատերինա Մեծի գահավորակի մեխանիկական մանրակերտն է, որը տեղափոխում են երկու սևամորթ սպասավոր[2]։
Գահավորակի պատուհանները լեռնային բյուրեղապակուց են[1]։ Դրանց մեջից կարելի է տեսնել Եկատերինայի մանրակերտը։ Թագուհու վրա կնգումի մորթուց պատմուճան է։ Գահավորակը ոսկուց քանդակադրոշմներով է պատված։ Սևամորթ սպասավորները վառ հանդերձանքով են ստեղծված։ Անակնկալը մեխանիկական է, երբ լարում են այն, խափշիկները դանդաղ քայլում են, իսկ գահավորակը շարժվում է անիվների վրա[8]։
Պատմություն
խմբագրելՆիկոլայ II կայսրը «Եկատերինա Մեծ» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1914 թվականին՝ Զատկի տոնին[3]։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։
1927 թվականին ձուն վաճառում են Արմանդ Համմերին, որը տեղափոխում է այն Նյու Յորք[8]։ 1931 թվականին ձուն գնում է Էլեոնոր Բարզինը։ 1973 թվականին «Եկատերինա Մեծ» ոսկերչական ձուն նվիրում են Հիլվուդի թանգարանին[4], ուր ցայսօր էլ մշտական ցուցադրության է ներկայացված[6]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Карл Фаберже|Пасхальные шедевры (4). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 2,0 2,1 «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 3,0 3,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Catherine the Great Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 «Catherine the Great Easter Egg | Hillwood Estate, Museum and Garden». www.hillwoodmuseum.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 5,0 5,1 «Яйцо Катерина Великая Фаберже 1914». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 «Екатерина Великая - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
- ↑ 8,0 8,1 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 23-ին.
Գրականություն
խմբագրել- Faber, Toby (2008). Fabergé's Eggs: The Extraordinary Story of the Masterpieces That Outlived an Empire. New York: Random House. ISBN 978-1-4000-6550-9.
- Fabergé, Tatiana; Proler, Lynette; Skurlov, Valentin V. (1997). The Fabergé Imperial Easter Eggs. London: Christie's Books. 978-0-903432-48-1
- Hill, Gerald (2007). Fabergé and the Russian Master Goldsmiths. New York: Universe. ISBN 978-0-7893-9970-0.
- Lowes, Will; McCanless, Christel Ludewig (2001). Fabergé Eggs: A Retrospective Encyclopedia. Scarecrow Press. ISBN 978-0-8108-3946-5.
Արտաքին հղումներ
խմբագրել- Catherine the Great Easter Egg at Hillwood
- Website by Annemiek Wintraecken: Catherine the Great Egg
- Яйцо Гризайль (Екатерины Великой), 1914 Արխիվացված 2012-10-08 Wayback Machine
- Եկատերինա Մեծ Ֆաբերժեի ձուն
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Եկատերինա Մեծ (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |