Եղբայր (ֆիլմ, 1982)
«Եղբայր» (վրաց.՝ ძმა), 1982 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ-դրամա, որը ստեղծվել է «Վրաստան-ֆիլմ» կինոստուդիայում։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Թեյմուրազ Բաբլուանին իր իսկ սցենարով[1]։ Այս ֆիլմի համար Թեյմուրազ Բաբլուանին արժանացել է մրցանակի Տալլինի համամիութենական կինոփառատոնում։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | պատմական ֆիլմ |
Թվական | 1982 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Թեյմուրազ Բաբլուանի |
Սցենարի հեղինակ | Թեյմուրազ Բաբլուանի |
Երաժշտություն | Jakob Bobokhidze? |
Սյուժե
խմբագրելՖիլմի գործողություններ տեղի են ունենում 20-րդ դարի սկզբին։ 1905 թվականի հեղափոխությունը պարտություն է կրել։ Ֆիլմի գլխավոր հերոս Գիոն եղել է ընդհատակային և նույնպես մասնակցել է հեղափոխությանը։ Ցարական իշխանությունը դրա համար նրան դատապարտել է 25 տարվա ազատազրկման։
Ութ տարվա բանտարկությունից հետո Գիոն կարողանում է փախչել տաժանավայրից։ Այն ժամանակ, երբ նա գտնվում էր բանտում, նրան մեծ դժբախտություն է պատահել․ զոհվել էին նրա կինն ու դուստրը։ Գիոն ամեն ինչում մեղադրում է ցարիզմին և որոշում է իր ողջ գիտակցական կյանքում վրեժխնդիր լինել ժանդարմներից։ Գիոյին միանում է նաև նրա եղբայրը, միասին նրանք գնում են լեռները։
Դերերում
խմբագրելՆկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Թեյմուրազ Բաբլուանի
- Ռեժիսոր՝ Թեյմուրազ Բաբլուանի
- Ռեժիսորի օգնական՝ Ռոման Սևերյանովիչ Չիչուա
- Օպերատոր՝ Վիկտոր Անդրիևսկի
- Կոմպոզիտոր՝ Յակով Բոբոխիձե
- Բեմադրող նկարիչ՝ Նուգզար Բայդարաշվիլի
- Հնչյունային ռեժիսոր՝ Գարրի Կունցև
Տեխնիկական տվյալներ
խմբագրել- ԽՍՀՄ, 1981—1982
- Թբիլիսի, «Վրաստան-ֆիլմ»
- Դրամա, պատմական ֆիլմ, ընտանեկան ֆիլմ
- Գունավոր, ստերեո, 80 րոպե
- Բնօրինակ լեզու՝ վրացերեն
Մրցանակներ
խմբագրելՖիլմը մրցանակ և դիպլոմ է ստացել Թեյմուրազ Բաբլուանիի ռեժիսորական դեբյուտի համար 1982 թվականին Տալլինում կայացած համամիութենական կինոփառատոնում (ՀԿՓ-82)։
Լրացուցիչ տեղեկություններ
խմբագրել- Ֆիլմը նկարահանվել է 1981 թվականին, իսկ էկրան է բարձրացել 1982 թվականին։
Այլ անվանումներ
խմբագրել- Անվանումը լատինատառ՝ Dzma
- Ռուսերեն անվանում՝ Брат
- Ռուսերեն անվանումը լատինատառ՝ Brat
- Անգլերեն անվանում՝ Brother