Եղիշե Պետրոսյան (երաժիշտ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղիշե Պետրոսյան (այլ կիրառումներ)
Եղիշե Արտյոմի Պետրոսյան (հունվարի 1, 1955, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կիթառահար, երգիչ, երգահան։
Եղիշե Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1955 (70 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | երգիչ և կիթառահար |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Արձագանք |
Կրթություն | ՀԱՊՀ (1981) |
Կենսագրություն
խմբագրելԵղիշե Պետրոսյանը ծնվել է 1955 թվականին Երևանում։ 1972-1981 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1975-1977 թվականներին ծառայել է Սովետական բանակում։ 1984-1986 թվականներին՝ ուսումը շարունակել է Մոսկվայի արվեստի համալսարանի կոմպոզիցիայի ֆակուլտետում։ 1969 թվականին եղել է «Արձագանք» խմբի, 1990 թվականին՝ Արձագանք ստուդիայի հիմնադիրներից[1]։ 1992 թվականին երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ հիմնադրել է «Արձագանք» պրոդյուսերական կենտրոնը, 1996 թվականին՝ «Արձագանք» ռադիոկայանը (2003 թվականին ռադիոկայանն արժանացել է «Լավագույն ժամանցային ռադիոկայան» մրցանակին)։ 1999-2004 թվականներին եղել է «Արձագանք շոու» ամենամյա նախագծի, ինչպես նաև «Պրեմիերա» հեռուստանախագծի հեղինակը։ Հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանի և ԽՍՀՄ բազմաթիվ քաղաքներում, Եվրոպայում, ԱՄՆ-ում, մասնակցել բազմաթիվ միջազգային երաժշտական փառատոների[1]։
Մրցանակներ
խմբագրել- «Ոսկե կամերտոն, 1984
- «Ընկեր երգ», 1985
- «Ասուպ», 1994
- «Կռունկ» համահայկական երգի մրցույթ-փառատոնի հաղթող և դիպլոմակիր (Արտավազդ Բայաթյանի հետ), 2000-2002
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Եղիշե Պետրոսյան». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.