Ենյո Ֆուքս
Ենյո Ֆուքս (հունգարերեն՝ Jenő Fuchs, հոկտեմբերի 29, 1882, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - մարտի 14, 1955, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հրեական ծագումով հունգարացի մարզիկ, սուսերամարտիկ։ Մասնակցել է 1908 և 1912 թվականների օլիմպիական խաղերին և հաղթող ճանաչվելով թե՛ անհատական և թե՛ թիմային հաշվարկներով՝ արժանացել ոսկե մեդալների։ Հաղթահարելով որակավորման փուլը՝ իրավունք է նվաճել մասնակցելու նաև 1920 թվականի օլիմպիական խաղերին, բայց քանի որ Հունգարիային թույլ չի տրվել մասնակցելու խաղերին, հարկադրված է եղել բաց թողնելու այդ օլիմպիադան։ Հաղթահարել է նաև 1924 թվականի օլիմպիադայի ընտրական փուլը, սակայն Հունգարիայի ազգային հավաքականի կազմում իր տեղը զիջել է ավելի երիտասարդ մարզիկի։ 1982 թվականին միջազգային սպորտի հրեական փառքի սրահում բացվել է Ենյո Ֆուքսին նվիրված անկյուն[1][2]։
Ենյո Ֆուքս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Բնօրինակ անուն՝ | հունգ.՝ Jenő Fuchs |
Մասնագիտացում՝ | սուսերամարտիկ |
Երկիր՝ | Հունգարիա և Ավստրո-Հունգարիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 29, 1882 |
Ծննդավայր՝ | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Մահվան ամսաթիվ՝ | մարտի 14, 1955 (72 տարեկան) |
Մահվան վայր՝ | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Սպորտով զբաղվելուն զուգահեռ՝ նա Բուդապեշտի համալսարանում իրավունք է ուսումնասիրել, 1911 թվականին հաջողությամբ պաշտպանել դոկտորական ատենախոսությունը և ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան։ Զբաղվել է փաստաբանական, իրավաբանական աշխատանքներով[3], աշխատել է նաև Բուդապեշտի ֆոնդային բորսայում։ Գերազանց սուսերամարտիկ լինելով հանդերձ՝ եղել է նաև բարձրակարգ թիավարող ու բոբսլեյիստ (սահնակորդ)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հունգարական երկրորդ բանակի կազմում կռվել է ֆաշիստական Գերմանիայի կողմից, պարգևատրվել երկրորդ աստիճանի երկաթե խաչով։ Երկրորդ աշխարհամարտի ավարտին կալանավորվել է՝ Գերմանիային մարտական ծառայություններ մատուցած լինելու պատճառով և կյանքի վերջին տարիներն անցկացրել բուդապեշտյան բանտում։
Արտաքին հղումներ
խմբագրել- Досьє на sport.references.com Արխիվացված 2012-01-30 Wayback Machine
- Joseph Siegman (2000). Jewish Sports Legends. Brassey's. էջեր 1–72. ISBN 1-57488-284-8. Վերցված է 2015 թ․ հունվարի 6-ին.
- "From the Ghetto to the Games: Jewish Athletes in Hungary"; 1985 Wayback Machine (արխիվացված 29 Մայիս 2008)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ International Jewish Sports Hall of Fame. Jewishsports.net. Retrieved on 2018-06-06.
- ↑ Jenő Fuchs. International Jewish Sports Hall of Fame
- ↑ Dénes Bernád; Charles K. Kliment (2015 թ․ փետրվարի 19). Magyar Warriors. Volume 1: The History of the Royal Hungarian Armed Forces 1919-1945. Helion and Company. էջեր 101–. ISBN 978-1-912174-49-2.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենյո Ֆուքս» հոդվածին։ |