Ենովք Բագրատունի
Ենովք Գերասիմի Բագրատունի (հոկտեմբերի 21, 1883[1][2], Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 25, 1953[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1][2]), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1944)։ ՌՍՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1946)։
Ենովք Բագրատունի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1883[1][2] Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 25, 1953[1][2] (69 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | երկրաբան |
Հաստատություն(ներ) | Երկրաբանական կոմիտե[1] և Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ (1916)[1] |
Գիտական աստիճան | Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1944) |
Պարգևներ | |
Հայր | Գերասիմ Բագրատունի |
Կենսագրություն
խմբագրել1916 թվականին ավարտել է Պետրոգրադի լեռնային ինստիտուտը։ Աշխատել է Երկրաբանական կոմիտեում (1920-1931), լեռնահանքային արդյունաբերության ձեռնարկություններում (1932-1937)։ Եղել է Լենինգրադի լեռնային ինստիտուտի սև և գունավոր մետաղների ամբիոնի պրոֆեսոր։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Նիժնի Անգարսկի և Դաշքեսանի երկաթի, Նորիլսկի պղնձանիկելային և Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրերի հայտնաբերման, հետախուզման ու շահագործման աշխատանքներին։
Երկեր
խմբագրել- Центральный научно-исследовательский геолого-разведочный ин-т: ГГУм НКТП СССР 1917-1937 / Сост.: Е. Г. Багратуни и др., Под ред. П. М. Никитина., Международный геологический конгресс (17 сессия), Л., Москва, ОНТИ НКТП , 1937.
- Главнейшие железорудные месторождения СССР, т. 1-2, Л.-М., Новосибирск, 1934 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենովք Բագրատունի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 200)։ |