Եռացատկ, թեթև ատլետիկայի տեսակ։ Եռացատկը մշակելիս ոգեշնչվել են անտիկ օլիմպիական խաղերից և ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադրման պահից ծրագրի բաղկացուցիչ մասն է կազմում[1]։

IAAF կանոնների համաձայն, եռացատկի ընթացքում մարզիկը կատարում է երեք քայլ, գետնից հաջորդաբար հրվելով մեկ, ապա մյուս ոտքով։ Վայրէջք պետք է կատարի այն ոտքի վրա, որով թռիչք է կատարել, ապա քայլ առ քայլ կրկնի մյուս քայլերը[2]։

Եռացատկի փորձը կատարում է Ջոնաթան Էդվարդսը
International University Sports Federation 

Պատմություն

խմբագրել

Տղամարդկանց թափավազքի կատարվող եռացատկը ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադրման պահից`1896 թվականից, ծրագրի բաղկացուցիչ մասն է, նույնիսկ 1900 և 1904 թվականների օլիմպիական խաղերին անցկացվեց եռացատկ տեղից մրցաշարը։ Ժամանակակից օլիմպիական խաղերում տղամարդկանց եռացատկի չեմպիոն դարձավ ամերիկացի Ջեյմս Քոննոլին։ 1996 թվականից կանանց եռացատկը դարձավ օլիմպիական խաղի տեսակ։ Եռացատկի օլիմպիական չեմպիոնի կոչումը առաջինը ստացավ Ինեսա Կրավեցը (Ուկրաինա)։

Տեխնիկա և կանոն

խմբագրել
 
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Փիլլիպս Այդով (Մեծ Բրիտանիա): Պեկին, 2008 թ.

Տեխնիկապես եռացատկը բաղկացած է 3 տարրերից.

  • «ոստյուն»
  • «քայլ»
  • «թռիչք»[3]

Մարզիկը վազում է հատուկ հատվածով կամ ուղիով մինչև հրման համար նախատեսված չորսուն։ Այդ չորսուն հանդիսանում է թռիչքի սկիզբը, որտեղից չափում են թռիչքի երկարությունը, այն ունի պլաստիլինե թմբիկ ամրագրման համար, հենց այդ նշագծից էլ սկսվում էլ թռիչքի կատարումը։ Սկզբում կատարվում է առաջին տարրը`ոստյուն, ընդ որում առաջին հպումը չորսուին պետք է կատարվի այն նույն ոտքով, որից սկսել է թռիչքը։ Որին հաջորդում է թռիչքի երկրորդ տարրը`քայլ (հողին հպում պետք է կատարի մյուս ոտքով)։ Վերջնական տարրը դա հենց թռիչքն է և ցատկորդը վայրէջք է կատարում ավազով լցված փոսի մեջ, ինչպես հեռացատկի ժամանակ։

Թռիչքի կատարման երկու ձև է հնարավոր`աջ ոտքից` «աջ, աջ, ձախ» և ձախ ոտքից`«ձախ, ձախ, աջ»։ Հրման համար նախատեսված չորսուն ավազով լցված փոսից գտնվում է` կանանց համար 11 մ և տղամարդկանց համար 13 մ հեռավորության վրա։ Յուրաքանչյուր ցատկորդին, որը հասել է եզրափակիչ, 3 նախնական փորձերի հնարավորություն է տրվում, և 8 լավագույնների համար, 3 վերջնական փորձեր եռացատկ կատարելու համար։ Որոշ մեկնարկներում մրցաշարի կազմակերպիչները սահմանում են փորձերի քանակը մինչև երեք[4]։

Ռեկորդներ

խմբագրել
 
Տեդդի Տամգո

1995 թվականին Եվրոպայի գավաթի առաջնությունում բրիտանացի Ջոնաթան Էդվարդսին հաջողվեց եռացատկի պատմության մեջ կատարել ամենաերկար թռիչքը`18.43 մետր, որը չվավերացվեց որպես միջազգային ռեկորդ, քանի որ քամու արագությունը 2.4 մ/վրկ էր (սահմանված նորմը 2.0 մ/վրկ է)[5]։

Կանանց և տղամարդկանց գործող համաշխարհային ռեկորդները սահմանվել է 1995 թվականին Գյոթեբորգում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ, իսկ տղամարդկանց և կանանց միջև անցկացրած գործող համաշխարհային ռեկորդները սահմանվել է տարբեր տարիների մարտի 6-ին։

Ռեկորդ Երկարություն Մարզիկ(ուհի) Երկիր Տարեթիվ Վայր
Տղամարդիկ Համաշխարհային 18,29 մ Ջոնաթան Էդվարդս   Միացյալ Թագավորություն 7 օգոստոսի 1995 Գյոթեբորգ, Շվեդիա
Համաշխարհային (միջև) 17,92 մ Տեդդի Տամգո   Ֆրանսիա 6 մարտի2011 Փարիզ, Ֆրանսիա
Օլիմպիական 18,09 մ Կեննի Հարրիսոն   ԱՄՆ 27 հունիսի 1996 Ատլանտա, ԱՄՆ
Կանայք Համաշխարհային 15,50 մ Ինեսա Կրավեց   Ուկրաինա 10 օգոստոսի 1995 Գյոթեբորգ, Շվեդիա
Համաշխարհային (միջև) 15,36 մ Տատյանա Լեբեդևա   Ռուսաստան 6 մարտի 2004 Բուդապեշտ, Հունգարիա
Օլիմպիական 15,39 մ Ֆրանսուազա Մբանգո Էտոն   Կամերուն 17 օգոստոսի 2008 Պեկին, Չինաստան

Տղամարդկանց շրջանում հինգ լավագույն արդյունքները.

  1. 18,29 մ Ջոնաթան Էդվարդս (Մեծ Բրիտանիսա) (1995)
  2. 18,21 մ Քրիստիան Թեյլոր (ԱՄՆ) (2015)
  3. 18,16 մ Ջոնաթան Էդվարդս (Մեծ Բրիտանիա) (1995)
  4. 18,09 մ Կեննի Հարրիսոն (ԱՄՆ) (1996)
  5. 18,08 մ Պեդրո Պիչարդո (Կուբա) (2015)

Կանանց շրջանում հինգ լավագույն արդյունքները.

  1. 15,50 մ Ինեսա Կրավեց (Ուկրաինա) (1995)
  2. 15,41 մ Յուլիմար Ռոխաս (Վենեսուելա) (2019)
  3. 15,39 մ Ֆրանսուազա Մբանգո Էտոն (Կամերուն) (2008)
  4. 15,36 մ Տատյանա Լեբեդևա (Ռուսաստան) (2004)
  5. 15,32 մ Խրիսոպիա Դևետցի (Հունաստան) (2004)

Հայտնի աթլետներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «The Story of Triple Jump». Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
  2. «IAAF Competition Rules 2012-2013». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  3. в английской терминологии hop-step-jump
  4. Правила IAAF (eng)
  5. A champion remembers — Jonathan Edwards(անգլ.) ссылка проверена 8 марта 2009

Արտաքին հղումներ

խմբագրել