Եսայի Նչեցի
Եսայի Նչեցի (մոտ 1255[1] կամ ոչ վաղ քան 1260, Սանասունք, Աղձնիք[2] - մոտ 1338[2], Գլաձորի համալսարան, Հայաստան[2]), րաբունապետ, մանկավարժ, քերական, մատենագիր, հասարակական-հոգևոր գործիչ։ Գլաձորի համալսարանի հիմնադիրն ու ղեկավարը։
Եսայի Նչեցի | |
---|---|
Եսայի Նչեցի, մանրանկար 1318 թ․ Ավետարանից | |
Ծնվել է | մոտ 1255[1] կամ ոչ վաղ քան 1260 Սասունի Նիչ գավառ |
Մահացել է | մոտ 1338[2] Գլաձորի համալսարան, Հայաստան[2] |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | Աստվածաբանություն, մանկավարժություն, քերականություն, փիլիսոփայություն |
Հաստատություն(ներ) | Գլաձորի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստվածաբանություն |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Գիտական ղեկավար | Ներսես Մշեցի, Վարդան Արևելցի |
Եղել է գիտական ղեկավար | Հովհաննես Քռնեցի, Կիրակոս Երզնկացի, Հովհաննես Արճիշեցի և Հովհաննես Երզնկացի Ծործորեցի |
Հայտնի աշակերտներ | Գրիգոր Երզնկացի, Հովհան Որոտնեցի, Թորոս Տարոնացի, Կիրակոս Երզնկացի, Հովհաննես Արճիշեցի Ոսպնակեր |
Ինչով է հայտնի | Գլաձորի համալսարանի ուսուցչապետ |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում | |
Esayi Nshetsi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԵսայի Նչեցին ծնվել է Մեծ Հայքի Սանասունքի (Սասուն) Նիչ գավառում: Սովորել է Մուշի Առաքելոց դպրեվանքում, ապա՝ Քաջբերունյաց գավառում և Վայոց ձորի Աղբերց վանքում՝ Ներսես Մշեցու մոտ։ Ստացել է բարձրագույն կրթություն և վարդապետի (դոկտորի) աստիճան։ 1284 թվականին գլխավորել է Աղբերց վանքի դպրության աշխատանքները։
Եսայի Նչեցին եղել է Գլաձորի համալսարանի հիմնադիրն ու ղեկավարը[3]։
Որպես ուսուցչապետ մեծ համբավ է վայելել բնաշխարհում և Կիլիկիայի հայկական պետության սահմաններում։ Դասավանդել է «յոթ ազատ արվեստներ»` քերականություն, տրամաբանություն, ճարտասանություն, թվաբանություն, երկրաչափություն, աստղաբաշխություն, երաժշտություն։ Դաստիարակել և կրթել է մոտ 360 աշակերտ։ Նրա մոտ են ուսանել Հովհան Արճիշեցին, Մխիթար Երզնկացին, Գրիգորիս Երզնկացին և ուրիշներ:
Նչեցին պայքարել է պապական նկրտումների, ինչպես նաև ունիթորական (միարարական) շարժման դեմ` հանուն հայ եկեղեցու ինքնուրույնության և հայերենի պահպանման[4]:
Նչեցու գրական ժառանգությունը (մեկնություններ, ճառեր, նամակներ) հիմնականում ունի կրոնաբարոյական բովանդակություն։ Նրա «Վերլուծության քերականություն»[5] համալսարանական դասագիրքն իր բնույթով բանաքաղական երկ է, ընդգրկում է Դավիթ Քերականի, Համամ Արևելցու, Արիստակես Գրչի, Գևորգ Սկևռացու և այլոց քերականական մեկնությունների հիմնական դրույթներն ու հարցադրումները։
Նրա գրած «Աստվածաշունչը» 1318 թվականին Գլաձորում և Թորոս Տարոնացու մանրանկարներով նկարված Աստվածաշունչը համարվում է Գլաձորի գրչության դպրոցի գլուխգործոցը[6]։ 1321 թվականին Եսային նամակ է գրել Կիլիկյան իշխան Օշին պայլին և նրա որդի Հեթումին, որտեղ քննադատում է Կիլիկիայի որոշ հայ իշխանների կաթոլիկամետ գործունեությունը[7][8]։
Ժամանակակիցները նրան բնութագրել են որպես «անպարտելի հռետորաբան», «բարդ ճառերի և գրքերի մեկնաբան» և այլն։ Նչեցին քերականությունը համարել է «դուռն ամենայն իմսատութեան և կրթութևան», առաջարկել համեմատության միջոցով վերացնել հայոց հին ու նոր լեզուների միջև առաջացած խզումը՝ վերականգնելով լեզվի հին ձևերը։ Նչեցին անդրադարձել է «հունաբան դպրոց»-ի թարգմանություններին (քննադատելով նրանց արհեստական նորակազմությունները), խոսքի մասերին և նրանց բաժանմանը, հոլովմանը, խոնարհմանը, լեզուների ծագմանը և այլ հարցերի։
Նչեցին մահացել է 1338 թվականին Գլաձորում։ Նրա աշակերտն էր փիլիսոփա Հովհաննես Որոտնեցին, ով Նչեցու մահից հետո դարձել է Գլաձորի համալսարանի ղեկավարը։
Երկեր
խմբագրել- «Մեկնութիւն Եզեկիէլի»
- «Վերլուծութիւն քերականութեան»[9]
- «Դաւանութիւն և խոստովանութիւն ի Սուրբ Երրորդութիւն»
- «Սուղ ինչ պատճառ ձեռնադրութեան քահանայի»
- «Յաղագս կարգաց եկեղեցւոյ»
- «Յաղագս եկեղեցւոյ խորհրդեան»
- «Թուղթ վասն կարգաց եկեղեցւոյ և ժամուց»
- «Թուղթ Եսայեայ վարդապետին պատասխանի ընդդէմ պարոն Հեթմոյ»
- «Թուղթ Եսայեայ ի Տէր Մատթէոսն»
- «Թուղթ շրջաբերական յաղագս ողորմութիւն տալոյ ի նպաստ Ս. Կարապետին Տարօնոյ»
Գրականություն
խմբագրել- X-XIV դդ. մշակույթը, դպրոցը, գիտությունը և գրականությունը։
- Ալիշան Ղ, Սիսական, Վենետիկ, 1893։
- Ջահուկյան Գ., Քերականական և ուղղագրական աշխատությունները հին և միջնադարյան Հայաստանում, Երևան, 1954։
- Խաչերյան Լ., Գլաձորի համալսարանը հայ մանկավարժական մտքի զարգացման մեջ (XIII-XIV դդ.), Երևան, 1973։
- Պետրոսյան Ս., Եսայի Նչեցու թղթերը, «Էջմիածին», 1985։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #124209033 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Zarbhanalean, Garegin (1865). Պատմութիւն հայերէն դպրութեանց: ի պէծ ուսման ազգային վարժարանաց. Ի. Տպարանի Մխիթարեանց.
- ↑ Օզանեան, Գագիկ (1913). Պատմութիւն հայ լեզուի եւ բանահիւսութեան. Տպագրութիւն Ներսօ եւ Սրապեան.
- ↑ «ARMENIAN LANGUAGE RESOURCES - Timeline / 1269». web.archive.org. 2019-01-20. Արխիվացված օրիգինալից 2019-01-20. Վերցված է 2024-11-07-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ web.archive.org. 2013-06-17 https://web.archive.org/web/20130617070715/http://vsprogress.ru/page/?p=28. Արխիվացված օրիգինալից 2013-06-17. Վերցված է 2024-11-07-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ «Եսայի Նչեցի | armenianreligion.am». www.armenianreligion-am.armin.am. Վերցված է 2024-11-07-ին.
- ↑ Սերովբե քահանա Պետրոսյան. «Եսայի Նչեցու թղթերը» (PDF).
- ↑ Khachʻeryan, Levon Gevorgi (1966). Եսայի Նչեցի Վերլուծութիւն Քերականութեան. Armenian Academy of Sciences.
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եսայի Նչեցի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եսայի Նչեցի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 524)։ |