Եսենտուկի, քաղաք Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասում[3]։ Իր շուրջ ձևավորում է Եսենտուկի առաղջարանային քաղաքը։

Բնակավայր
Եսենտուկի
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՀամայնքResort Town of Yessentuki?[1]
Հիմնադրված է1825 թ.
Մակերես50 կմ²
ԲԾՄ640 մետր
Բնակչություն121 534 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ87934
Փոստային դասիչ357601
Պաշտոնական կայքessentuki.gosuslugi.ru(ռուս.)
Եսենտուկի (Ռուսաստան)##
Եսենտուկի (Ռուսաստան)

1992 թվականից հատուկ պահպանվող էկոլոգո-առողջարանային Կովկասյան հանքային ջրեր շրջանի վարչական կենտրոնն է։ 2006 թվականից քաղաքը դաշնային նշանակության առողջարանային քաղաք է[4]։ Քաղաքում է գտնվում երկաթգծի Եսենտուկի կայարանը, «Հանքային ջրեր» - Կիսլովոդսկ գիծը։

Աշխարհագրություն

խմբագրել

Քաղաքը գտնվում է Ստավրոպոլի երկրամասի հարավային հատվածում, Պոդկումոկ գետ հովտում, Բորգուստային միանալու հատվածում։ Եսենտուկին Պյատիգորսկ քաղաքից 17 կմ արևմուտք է, իսկ Ստավրոպոլից՝ 200 կմ հարավ-արևելք։ Տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 600-650 մետր է[5]։

Կլիմա

Կլիման մայրցամաքային, լեռնային-տափաստանային է։ Միջին ջերմաստիճանը հուլիսին +20,4 °C է[5][6], առավելագույնը հասնում է +37 °C։ Ձմեռը ցուրտ չէ, հաճախ դրական ջերմաստիճանով, սակայն կարող է լինել սառնամանիք մինչև −33 °C[7]։ Հունվարին միջին ջերմաստիճանը −4,2 °C է[5][6]։ Հաճախ նկատվում են մառախլապատ օրեր (նոյեմբերին և դեկտեմբերին 13-ից 14 օր)։ Աշունը երկար է ու տաք, սառը գիշերներով։ Սառեցման առաջին օրերը լինում են հոկտեմբերին։ Ողջ աշունը շատ կարճ է, իսկ արդեն ապրիլինի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է։ Սառեցման վերջին օրերը ապրիլի կեսերին են[6]։ Ամառը տաք է, մեծաքանակ չոր և շոգ օրերով։ Տարեկան միջին տեղումները 536 մմ է[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ОКТМО. 185/2016. Северо-Кавказский ФО
  2. Численность населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2023 года
  3. «Реестр зарегистрированных в АГКГН географических названий объектов на 18/11/2011. Ставропольский край» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  4. «Постановление Правительства Российской Федерации от 17 января 2006 г. № 14 «О признании курортов Ессентуки, Железноводск, Кисловодск и Пятигорск, расположенных в Ставропольском крае, курортами федерального значения и об утверждении положений об этих курортах»». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 18-ին.
  5. 5,0 5,1 5,2 «БСЭ, 3-е издание, статья «Ессентуки»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 25-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Савельева В. В., Магомедов К. А. География Ставропольского края. — Ставропольское книжное издательство, 1987. — С. 134—135.
  7. Савельева В. В., Магомедов К. А. География Ставропольского края. — Ставропольское книжное издательство, 1987. — С. 34.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եսենտուկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 525