Եվա Ադոլֆսոն
Եվա Ադոլֆսոն (շվեդ.՝ Eva Adolfsson, դեկտեմբերի 28, 1942[1], Malmö S:t Pauli församling, Մալմյո շրջան, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[1] - ապրիլի 20, 2010[1], Hägerstens församling, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1]), շվեդ գրող, գրաքննադատ։
Եվա Ադոլֆսոն | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 28, 1942[1] |
Ծննդավայր | Malmö S:t Pauli församling, Մալմյո շրջան, Մալմյոհուս համայնք, Շվեդիա[1] |
Վախճանվել է | ապրիլի 20, 2010[1] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Hägerstens församling, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] |
Գերեզման | Սկուգսչյուրկոգորդեն[2] |
Մասնագիտություն | գրող և գրական քննադատ |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Պարգևներ | |
Ամուսին | Ulf I. Eriksson?[1] |
Կենսագրություն
խմբագրելԵվա Ադոլֆսոնը գրող, կոմունիստ Գունար Ադոլֆսոնի (Gunnar Adolfsson) դուստրն է։ Ծնվել է 1942 թվականի դեկտեմբերի 28-ի Շվեդիայի Մալմյո քաղաքում։ Սովորել է Ստոկհոլմի համալսարանում։ 1966 թվականին դարձել է փիլիսոփայության մագիստրոս։ 1971 թվականին ավարտել է Ստոկհոլմի՝ կիրառական գիտությունների դպրոցը։
Աշխատել է Ord & Bild (1976-1982) թերթում որպես խմբագիր, շվեդական թերթերում գրել է գրական ակնարկներ։ 1975 թվականից զբաղվել է գրական գործունեությամբ, եղել է արտահաստիքային գրաքննադատ։ Որպես քննադատ վերլուծել է ժամանակակից գրականությունը և կին գրողների ստեղծագործությունները։
Եվա Ադոլֆսոնի գրական առաջին գործը լույս է տեսել 1980 թվականին (Livstycken վերնագրով էսսե)։ Իր վերջին վեպերից մեկի համար (Förvandling, 2005) Եվա Ադոլֆսոնը պարգևատրվել է շվեդական ռադիոյի մրցանակով։ 2009 թվականին հրատարակվել է նրա վերջին վեպը՝ «Փոքրիկ պատմությունը»։
Ադոլֆսոնն ամուսնացած է եղել գրաքննադատ Ուլֆ Օլսոնի հետ (Ulf Olsson), նրանք ունեցել են երկու որդի՝ Մոն և Լինուս անուններով։ Գրողը մահացել է 2010 թվականի ապրիլի 10-ին։
Հիմնական ստեղծագործություններ
խմբագրել- 1980 - «Կյանքի ուղիներ»
- 1989 - «Նրա բացակայությամբ»
- 1991 - «Սահմանային երկրում»
- 1995 - «Դեպի Մոսկվա»
- 1998 - «Տարբեր տեղերում»
- 2003 - «Լսի՛ր, ես խոսում եմ»
- 2005 - «Տրանսֆորմացիա»
- 2009 - «Փոքրիկ պատմություն»
Մրցանակներ
խմբագրել- Ալբերտ Բոնիերի թոշակ երիտասարդ գրողների համար, 1990
- Լոտեն Կրամերսի մրցանակ, 1991
- Մոա մրցանակ, 2000
- Ցիբեցկա մրցանակ, 2003
- Էրիկ և Ինգրիդ Լիլիեոկների թոշակ, 2009
- Նիոսի մրցանակ, 2010