Եվա Առնոլդ
Եվա Առնոլդ (անգլ.՝ Eve Arnold, ապրիլի 21, 1912[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] - հունվարի 4, 2012[5][1][2][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), ամերիկուհի լուսանկարիչ և ֆոտոլրագրող, 1957 թվականին առաջին կինն էր, ով անդամակցում էր «Magnum Photos» միջազգային ֆոտոգործակալությանը։
Եվա Առնոլդ անգլ.՝ Eve Arnold | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 21, 1912[1][2][3][…] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4] |
Մահացել է | հունվարի 4, 2012[5][1][2][…] (99 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նոր Դպրոց |
Մասնագիտություն | լրագրող, լուսանկարիչ, ֆոտոլրագրող և արվեստագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Magnum Photos[6] և Թագավորական լուսանկարչական ընկերություն |
Կայք | evearnold.com |
Կենսագրություն
խմբագրելԵվա Առնոլդը (նախկինում Քոենը) ծնվել է ԱՄՆ-ի արևելյան մասում գտնվող Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում՝ հրեաների ընտանիքում։ Ծնողներներն են Ուիլիամը և Բեսսի Քոենը։ Նրա հետաքրքրվածությունը լուսանկարչության հանդեպ սկսել է դեռևս 1946 թվականից, երբ նա Նյու Յորքի գործարանի համար պատվեր կատարեց։ Նրա առաջին քայլերը դեպի պրոֆեսիոնալ լուսանկարչություն սկսել է «Harper’s Bazaar» ամսագրից։
Աշխատել է Չինաստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ռուսաստանում, Աֆղանստանում։
Ճանաչման է արժանացել նշանավոր ամերիկյան կինոդերասանուհի, երգչուհի Մերիլին Մոնրոյի լուսանկարների շարքի համար։ Այդ թվում լուսանկարել է Մառլեն Դիտրիխին, Ջոան Քրոուֆորդին, Էլիզաբեթ Թեյլորին, Կլարկ Գեյբլին, Մաքոլմ Իքսին, Ժաքլին Քենեդին, Մարգարետ Թետչերին, Եղիսաբեթ II֊ին և ուրիշներին։
1961 թվականին որդու հետ տեղափոխվել են Լոնդոն, որտեղ աշխատել է «The Sunday Times» կիրակնօրյա օրաթերթում, որի շնորհիվ դառնում է բրիտանական լուսանկարչության կարևոր դեմքերից մեկը։
Առավել հայտնի լուսանկարներ
խմբագրել- Marilyn Monroe, 1960.
- Horse Training for the Militia in Inner Mongolia, 1979.
- Jacqueline Kennedy arranging flowers with daughter Caroline, 1961.
Ալբոմներ
խմբագրել- The Unretouched Woman, 1976.
- Flashback: The 50’s, 1978.
- In China, 1980.
- In America, 1983.
- Marilyn for Ever, 1987.
- Marilyn Monroe: An Appreciation, 1987.
- All in a Day’s Work, 1989.
- The Great British, 1991.
- In Retrospect, 1995.
- Film Journal, 2002.
- Handbook, 2004
Պարգևներ
խմբագրել- Honorary Degree of Doctor of Science, University of St. Andrews, Scotland, 1997.
- Honorary Degree of Doctor of Letters, Staffordshire University.
- Doctor of Humanities, Richmond, the American International University in London.
- Master Photographer, International Centre of Photography, NYC.
- Բրիտանական Թագավորության վաստակավոր սպա
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Eve Arnold (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118841238 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 American photographer Eve Arnold dies aged 99
- ↑ http://www.magnumphotos.com/C.aspx?VP3=CMS3&VF=MAGO31_9_VForm&ERID=24KL53ZGM6