Եվա Դալյան
Եվա Բենոյի Դալյան (փետրվարի 27, 1949[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս։ Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր (2003):
Եվա Դալյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 27, 1949[1] (75 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1971) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (2003) |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Կենսագրություն
խմբագրելԵվա Դալյանը ծնվել է 1949 թվականի փետրվարի 27-ին, Երևան քաղաքում։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1971 թվականից աշխատում է Երևանի պետական համալսարանում։ 1975-1987 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, 1987-1994 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող։ 1998 թվականին հրավիրված հետազոտող է Ֆլորենցիայի համալսարանում, Իտալիա, 2003, 2004 թվականներին՝ հետազոտող Տորոնտոյի համալսարանում (Կանադա)։ 1994 -2005 թվականներին եղել է Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, 2006 թվականից՝ Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ[2]։
Աշխատանքները վերաբերում են ԴՆԹ-կենսաբանորեն ակտիվ միացություններին և ԴՆԹ-հակաուռուցքային դեղանյութեր համալիրների կառուցվածքի և փոխազդեցության մեխանիզմների ուսումնասիրություններին[3]։
Անդամակցություն
խմբագրել- ՀՀ ԲՈՀ -ի 051 - «Կենսաֆիզիկա» մասնագիտացված խորհրդի անդամ
Երկեր
խմբագրել- Մոլեկուլային ֆիզիկա։ Լաբորատոր աշխատանքների ձեռնարկ, Երևանի պետական համալսարան, Երևան, ԵՊՀ հրատարակություն, 2013 (համահեղինակ)[4]։
- Մոլեկուլային ֆիզիկա, Լաբորատոր աշխատանքների ձեռնարկ. Մաս I (վերահրատ.)// ԵՊՀ, Երևան, 2012 (համահեղինակ)։
- Մոլեկուլային ֆիզիկա, Լաբորատոր աշխատանքների ձեռնարկ. Մաս II // ԵՊՀ, Երևան, 2009 (համահեղինակ)։
- Մոլեկուլային ֆիզիկա, Լաբորատոր աշխատանքների ձեռնարկ. Մաս I // ԵՊՀ, Երևան, 2006 (համահեղինակ)[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=677
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Եվա Բենոյի Դալյան». ysu.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
- ↑ Դալյան, Եվա Բենոյի; Վարդանյան, Վոլոդյա Իշխանի; Քարամյան, Կարինե Կառլենի (2013). Մոլեկուլային ֆիզիկա։ Լաբորատոր աշխատանքների ձեռնարկ. Երևանի պետական համալսարան (Վերահրատ ed.). Ե: ԵՊՀ հրատ. ISBN 978-5-8084-1705-2.
- ↑ Դալյան, Եվա Բենոյի; Վարդանյան, Վոլոդյա Իշխանի; Քարամյան, Կարինե Կառլենի (2006). Մոլեկուլային ֆիզիկա։ Լաբորատոր աշխատանքների ձեռնարկ. Երևանի պետական համալսարան. Երևան: Երևանի համալս. հրատ. ISBN 978-5-8084-0733-6.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Դալյան» հոդվածին։ |