Եվա Ժակլին Լոնգորիա (անգլ.՝ Eva Jacqueline Longoria, մարտի 15, 1975(1975-03-15)[1][2][3], Քորփուս Քրիսթի), ամերիկացի դերասանուհի, մոդել, ճաշարանատեր և հեռուստապրոդյուսեր, առավել հայտնի է «Հուսահատ տնային տնտեսուհիները» («Desperate Housewives», 2004-2012 թվականներ) հեռուստասերիալում Գաբրիել Սոլիսի դերով։

Եվա Լոնգորիա
անգլ.՝ Eva Jacqueline Longoria Bastón
Եվա Լոնգորիան Կաննի կինոփառատոնում, 2015 թվական
Ծնվել է1975 թվական մարտի 15
ԾննդավայրԿորպուս Քրիստի, Տեխաս, ԱՄՆ
ԿրթությունTexas A&M University–Kingsville?, Roy Miller High School?, Կալիֆորնիայի նահանգային համալսարան (Նորթրիդջ) և Տեխասի A&M համալսարան
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ազգությունամերիկուհի
Կրոնկաթոլիկություն
Այլ անուն(ներ)Եվա Ժակլին Լոնգորիա
Eva Jacqueline Longoria
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, հեռուստապրոդյուսեր
Ակտիվ շրջան2000-այժմ
Ամուսին(ներ)Թայլեր Քրիստոֆեր (2002-2004), Թոնի Պարկեր (2006-2011)
Պարգևներ և մրցանակներ
evalongoria.com

Վաղ տարիներ

խմբագրել

Եվա Ժակլին Լոնգորիան ծնվել է Կորպուս Քրիստի քաղաքում, Տեխաս, ԱՄՆ։ Նրա ծնողները՝ Էնրիկե Լոնվորիա ավագը և Էլլա Եվա Միրելեսը, ունեն մեքսիկական ծագում[4][5]։ Եվան ունի երեք մեծ քույր՝ Էլիզաբեթ Ջուդինա, Էմիլի Ժաննետ և Էսմերալդա Ժոզեֆինա[6]։ Եվան միակն է քույրերից, ով ունի մուգ մազեր, մուգ դարչնագույն աչքեր և թուխ մաշկ, մյուս քույրերը շիկահեր են և կապոււտաչյա, այդ պատճառով նա երկար ժամանակ մտածում էր, որ իրեն որդեգրել են[7]։

Մանկությունը Եվան անց է կացրել ռանչոյում։ Նա հիշում էր, որ իրենք ունեին 19 կատու։ Քույրերը մշտապես տուն էին բերում անտուն կատուների, իսկ մայրն անմիջապես սկսում էր նրանց բուժել և այդպես նրանք մնում էին ապրելու ռանչոյում[8]։

Լոնգորիան այցելում էր Marvin P. Baker Middle School (անգլ.՝ ) դպրոցը, իսկ ավելի ուշ՝ Roy Miller High School([en])անգլ.՝ դպրոցը հայրենի քաղաքում, հետագայում ստանում է կինեզիոլոգիայի բնագավառում բակալավրի աստիճան՝ Texas A&M University–Kingsville(անգլ.՝ ) համալսարանում, որը գտնվում էր հարևան Քինգսվիլ (անգլ.՝ Kingsville, Texas) քաղաքում։ Ուսման ժամանակ, 1998 թվականին, նա հաղթում է «Միսս Կորպուս Քրիստի» գեղեցկության մրցույթում։ Քոլեջն ավարտելուց հետո Լոնգորիան մասնակցում է տաղանդների մրցույթին, որը նրան բերում է Լոս Անջելես, այնտեղ նրան նկատում են, և նա շուտով ձեռք է բերում սեփական գործակալ[6]։

Կարիերա

խմբագրել

Լոնգորիայի նորամուտը կայանում է օդանավի ուղեկցորդուհու աննշան դերով, «Բևեռլի Հիլլզ, 90210» («Beverly Hills, 90210») սերիալի դրվագներից մեկում, 2000 թվականին։ Հաջորդ փոքրիկ դերը կայանում է «Գլխավոր հոսպիտալ» («General Hospital») ցերեկային օճառային օպերայում, որը նրան բերում է մեկ այլ օճառային օպերայի՝ «Երիտասարդ և հանդուգն» («The Young and the Restless»), որտեղ նա խաղում է հիստերիկ Իզաբելլա Բրանյա Ուիլյամսին, 2001-2003 թվականներին։ Այնուհետև նա նկարահանվում է «Հաստատուն կապ» («Dragnet») սերիալում, որը ստեղծվել էր Դիկ Վուլֆի կողմից։

2004 թվականին Լոնգորիան ստանում է Գաբրիել Սոլիսի դերը «Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալում։ Այդ դերը դերասանուհուն բերում է լայն ճանաչում և նա 2006 թվականին անվանակարգվում է «Ոսկե Գլոբուս» մրցանակի, որպես «Լավագույն դերասանուհի հեռուստասերիալում - կատակերգությունում կամ մյուզիքլում»։ Շոուն ավարտվում է 2012 թվականին, ութ եթերաշրջանից հետո։

 
Եվա Լոնգորիան Լոնդոնում, 2012 թվական

2006 թվականին Լոնգորիան առաջին անգամ խաղում է կինոյում, «Պահապանը» («The Sentinel») քրեական թրիլերում, Կիֆեր Սազերլենդի և Մայքլ Դուգլասի հետ և նույն թվականին հայտնվում է «Թունդ ժամանակներ» («Harsh Times») ֆիլմում՝ Ֆրեդի Ռոդրիգեսի և Քրիստիան Բեյլի հետ[9]։ Այնուամենայնիվ, նրա կարիերան մեծ էկրաններին հաջողություն չի ունենում և Լոնգորիան խաղում է լոկ մեկ գլխավոր դեր խոշոր կինոյում՝ 2008 թվականի «Հարսնացուն այն աշխարհից» («Over Her Dead Body») ձախողված կատակերգությունում, որում դերակատարման համար նա բացասական կարծիքների է արժանանում կինոքննադատների կողմից[10]։ Այդ պահից ի վեր նա նկարահանվում է փոքր բյուջետային ֆիլմերում՝ «Ցածրագույն կրթություն» («Lower Learning», 2008 թվական), «Չկա տղամարդ — չկա խնդիր» («Without Men», 2011 թվական) և «Ափամերձ դիսկո», որոնք բացասական գրախոսությունների էին արժանանում քննադատների կողմից և անմիջապես թողարկվում էին տեսաերիզների վրա[11]։

«Հուսահատ տնային տնտեսուհիները» հեռուստասերիալի հաջողության հոսանքների արդյունքում Լոնգորիան սկսում է հաճախ հայտնվել ամսագրերում և գովազդային հոլովակներում[9]։ Նաև նա #1 էր «Ամենա կրակոտ կանայք-հանրահայտները» ցուցակում, ըստ «Maxim»-ի վարկածի, 2005 և 2006 թվականներին, դառնալով առաջին կինը, ով երկու տարի անընդմեջ գլխավորում է այդ ցուցակը։ Իսկ 2007 թվականին նա արդեն այդ ցուցակում #9 էր[12]։ 2005 թվականին նա պայմանագիր է կնքում L’Oréal-ի հետ[13]։ Նա նաև հանդիսանում էր 2010 թվականին MTV Europe Music Awards մրցանակաշխության հաղորդավարուհին[14]։

Անձնական կյանք

խմբագրել

Հարաբերություններ

խմբագրել
 
Եվա Լոնգորիան նախկին ամուսին Թոնի Պարկերի հետ, 2010 թվական

Լոնգորիան ամուսնացած է եղել (2002—2004 թվաւկաններ) «Գլխավոր հոսպիտալ» սերիալի գլխավոր աստղ, դերասան Թայլեր Քրիստոֆերի (անգլ.՝ Tyler Christopher) հետ[15]։

2006 թվականի նոյեմբերի 30-ին նա պսակվում է ֆրանսիացի բասկետբոլիստ, Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սան Անտոնիո Սփըրս» ակումբի խաղացող, Թոնի Պարկերի հետ[16], իսկ 2007 թվականի հուլիսի 7-ին, փարիզյան XII դարի հռոմեական-կաթոլիկ եկեղեցում, նրանք ամուսնանում են[17]։ Երեք տարվա համատեղ կյանքից հետո, 2010 թվականի նոյեմբերի 10-ին, Լոնգորիան հայտարարություն է տալիս ամուսնության լուծարման վերաբերյալ, իր որոշումը հիմնավորելով «անհաշտ տարաձայնություններով»[18]։ Ամուսնության լուծարման հայտարարությունում, ամուսնու՝ Պարկեր, ազգանունը վերցրած Լոնգորիան, խնդրում է վերականգնել իր աղջկական ազգանունը՝ Եվա Ժակլին Լոնգորիա[19]։ Նաև, կապված ամուսնալոծության հետ, Լոնգորիան չեղյալ է հայտարարում նոյեմբերի 21-ին նախատեսված իր այցը American Music Award-ին[20]։ 2011 թվականի հունվարի 28-ին ամուսնալուծությունը վերջնականապես ձևակերպվում է[21]։

Բիզնես

խմբագրել

2008 թվականին, Լոս Անջելեսի արվարձանում, Լոնգորիան բացում է «Beso» անվանումով ռեստորան, որը, իսպաներենից թարգմանաբար, նշանակում է «համբույր»[22]։ Իսկ 2009 թվականի դեկտեմբերին երկրորդ «Beso»-ն է բացում Լաս Վեգասում[23]։ 2011 թվականի ապրիլի առաջին հանգստյան օրերին Լոնգորիան ներկայացնում է իր առաջին խոհարարական գիրքը՝ «Եվայի խոհանոց. Պատրաստեք ընտանիքի և ընկերների հանդեպ սիրով» (անգլ.՝ Eva's Kitchen: Cooking with Love for Family and Friends)[24][25]։

Բարեգործություն

խմբագրել

2006 թվականին Լոնգորիան հիմնադրում է «Eva’s Heroes» բարեգործական կազմակերպությունը, որը օգնում է սահմանափակ հնարավորություններով երեխաներին[26]։ Նաև նա հանդիսանում է «PADRES Contra El Cancer»-ի ներկայացուցիչը[27]։ Նա նաև միավորվում է Կիրստեն Դանստի հետ և մասնակցում է ամենամյա բարեգործական միջոցառմանը՝ Մեքսիկայում գործող մանկական վերականգնողական կենտրոնի համար միջոցների հավաքմանը, Telethon for Rehabilitation Centers for Children (անգլ.՝ ), 2009 թվականին։ 2010 թվականին արժանանում է «NOBLE Prize» մրցանակի, բարեգործության ոլորտում ակտիվ մասնակցություն ունենալու համար[28]։ Նաև Եվան աջակցում է «Երեխաների անհետացման և շահագործման ազգային կենտրոն»-ին (անգլ.՝ «National Stroke Association»), «Տուն» և «St. Jude Children’s Research Hospital» նախագծերին[29]։ Լոնգորիան հանդիսանում է նկարահանվող «The Harvest» վավերագրական ֆիլմի պրոդյուսերը, 500 000 երեխա-գաղթյալների մասին, որոնք զբաղված են ԱՄՆ-ում գյուղատնտեսական աշխատանքներում և օգնում է ֆիլմի նկարահանման համար գումարներ հայթայթելուն[30]։ 2009 թվականին նա ընդունվում է «California State University, Northridge» համալսարանը՝ չիկանոյի (մեքսիկացիների) ուսուցման և քաղաքագիտություն գծով, ըստ նրա խոսքերի, դա կօգնի իրեն ավելի լավ ճանաչելու իր ազգը և օգնելու իրեն բարեգործական գործունեությունում[31]։

Ֆիլմագրություն

խմբագրել
 
Եվա Լոնգորիան 67-րդ Կաննի կինոփառատոնում, 2014 թվականի մայիս
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2000 Բևեռլի Հիլլզ, 90210 Beverly Hills, 90210 Ուղեկցորդուհի #3
2000 Գլխավոր Հոսպիտալ General Hospital Բրենդա Բարրետի կրկնօրինակը
2001-2003 Երիտասարդ և հանդուգն The Young and the Restless Իզաբելլա Բրանյա Ուիլյամս
2003 Սնիտչ Snitch’d Գաբբի
2004 Սինյորիտա Արդարադատություն Señorita Justice Գործակալ Ռոսելին Մարտինես
2004 Միայն մահացածները գիտեն The Dead Will Tell Ջինի
2003-2004 Հաստատուն կապ Dragnet Գործակալ Գլորիա Դուրան
2004 Խուսափել հատուցումից Carlita's Secret Կառլիտա/Լեքսուս
2005 Հասիլերի ինստինկտ Hustler's Instinct Վանեսա Սանթոս
2005 Թունդ ժամանակներ Harsh Times Սիլվիա
2006 Ջորջ Լոպես George Lopez Բրուք
2006 Պահապանը The Sentinel Ջիլլ Մարին
2007 Իմ մղձավանջների աղջիկը The Heartbreak Kid Կոնսուելլա
2008 Հարսնացուն այն աշխարհից Over Her Dead Body Քեյթ
2008 Ցածրագույն կրթություն Lower Learning Ռեբեկա Սիբրուս
2008 Մանկական հիվանդանոց Childrens' Hospital նոր տնօրեն
2011 Չկա տղամարդ - չկա խնդիր Without Men Ռոսալբա
2011 Սանտա Կլաուսի գաղտնի ծառայությունը Arthur Christmas շեֆ ԴեՍիլվա
2012 Կրիստիադա For Greater Glory Տուլիդա
2009 Գիշերը սուպերմարկետում Foodfight! Լեդի X
2004-2012 Հուսահատ տնային տնտեսուհիները Desperate Housewives Գաբրիել Սոլիս
2012 Վտարյալները Բեյթաունից The Baytown Disco Սելեստա
2012 Մութ ճշմարտություն The Truth Միա Ֆրանսիս
2013 Սիրո խելագար տեսակը Crazy Kind of Love Մարիոն
2013-2015 Դավադիր սպասուհիներ Devious Maids գործադիր պրոդյուսեր
2013-2015 Բրուքլին 9-9 Brooklyn Nine-Nine Սոֆիա Պերես
2014 Ֆրոնտերա Frontera Պաուլինա
2014 Ջոն Ուիկ John Wick պրոդյուսեր

Աղբյուրներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Discogs — 2000.
  2. GeneaStar
  3. Munzinger Personen (գերմ.)
  4. Latina Magazine Interview — Longoria says even with my real traditional Mexican grandma
  5. «Longoria says — «I'm Mexican»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  6. 6,0 6,1 Fischer, Paul (2006 թ․ ապրիլի 11). «Exclusive Interview: Eva Longoria for "The Sentinel"». darkhorizons.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 13-ին.
  7. Photo Gallery: Stone Phillips Celebrity Interviews, MSNBC.com
  8. 19 кошек Евы Лонгория // Metro Москва. — 2012. — № 74 за 1 октября. — С. 17.
  9. 9,0 9,1 «Eva Longoria- Biography». Yahoo!. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  10. «Over Her Dead Body (2008)». Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  11. «Eva Longoria». Rotten Tomatoes. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
  12. #9 Eva Longoria in the Hot 100 of 2007 Արխիվացված 2008-03-20 Wayback Machine «Maxim Magazine, 2007»
  13. «L'Oreal Paris Signs Eva Longoria as New Spokesperson». hispanicbusiness.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 13-ին.
  14. «OK! Magazine: First For Celebrity News :: Latest Celebrity News :: Eva Longoria will host the 2010 MTV EMAs!». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  15. «Eva Longoria Biography». people.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 13-ին.
  16. Alexander, Bryan (2006 թ․ նոյեմբերի 30). «Eva Longoria & Tony Parker Engaged». people.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 13-ին.
  17. Eva Longoria, Tony Parker Make It Official, Again, USA Today, July 7, 2007
  18. Eva Longoria Files for Divorce from Tony Parker
  19. Eva Longoria Files for Divorce From Tony Parker
  20. Eva Longoria’s First Words on Her Divorce | Extra
  21. Spletnik — Ева Лонгория и Тони Паркер официально разведены
  22. Virbila, S. Irene (2008 թ․ ապրիլի 10). «Eva Longoria's Beso of originality». LA Times. Վերցված է 2008 թ․ հունիսի 13-ին.
  23. «Pucker Up: Beso Hits Vegas». Zagat. 2010 թ․ հունվարի 12.
  24. Eva’s Kitchen: Cooking with Love for Family and Friends by Eva Longoria — Reviews, Discussion, Bookclubs, Lists
  25. Spletnik — Ева Лонгория — кулинар
  26. «Eva's Heroes». saafdn.org. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 13-ին.
  27. «PADRES Contra el Cáncer National Spokesperson Eva Longoria Hosts the Tampico Beverages El Sueño de Esperanza Gala on the "Desperate Housewives" Wisteria Lane Set». 2006 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 13-ին.
  28. «Ева Лонгория отметила День рождения благотворительным раутом». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  29. «Eva Longoria's Charity Work». looktothestars.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 13-ին.
  30. «The Harvest : Shine Global». www.shineglobal.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 23-ին.
  31. Rosario, Mariela (2009 թ․ սեպտեմբերի 17). «Eva Longoria Parker is at the Head of the Class». Latina. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Լոնգորիա» հոդվածին։