Եվա Սիմոնաիտիտե
Եվա Էդմոնդովնա Սիմոնաիտիտե (լիտ.՝ Ieva Simonaitytė, հունվարի 23, 1897[1][2], Vanagai, Պրուսիայի թագավորություն - օգոստոսի 27, 1978[1][2], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ), լիտվացի բանաստեղծուհի, Լիտվական ԽՍՀի վաստակավոր գրող։
Եվա Սիմոնաիտիտե | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1897[1][2] |
Ծննդավայր | Vanagai, Պրուսիայի թագավորություն |
Վախճանվել է | օգոստոսի 27, 1978[1][2] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Անտակալնիսի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն, Լիտվա, Նացիստական Գերմանիա և ԽՍՀՄ |
Ժանրեր | վեպ |
Պարգևներ | |
Ieva Simonaitytė Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Լիտվայի Արևելյան Պրուսիայի Վանագայ գյուղում։ Մանկուց ապրել է կարիքների ու հիվանդության մեջ, ինչի պատճառով չի կարողացել սովորել դպրոցում և զբաղվել է ինքնակրթությամբ։ 1912-1914 թվականներին բուժվել է Գերմանիայի Աուգենբուրգ առողջարանում։ 1921 թվականից ապրել է Կլայպեդայում։ Հաճախել է մեքենագրության դասընթացների։ Աշխատել է Լիտվայի հյուպատոսությունում, „Rytas“ և Prūsų lietuvių balsas“ խմբագրություններում աշխատել է որպես խմբագիր, ավելի ուշ` խմբագիր ու թարգմանիչ Seimelis-ում։ «Շիմոնիսների ճակատագիրը» վեպի հաջողությունից և 1936 թվականին պետության կողմից իրեն նշանակված թոշակից հետո նվիրվել է գրական աշխատանքին։ 1939 թվականին մեկնել է Կաունաս։ Գերմանական շրջափակման տարիներին ենթարկվել է հետապնդումների։ 1963 թվականից ապրել է Վիլնյուսում։ 1957 թվականին պարգևատրվել է երեք շքանշանով[3]): Արժանացել է Լիտվական ԽՍՀ-ի վաստակավոր գրողի կոչման (1967)։ Թաղված է Վիլնյուսի Անտակալնիսկյան գերեզմանում։ Շիրիմին տեղադրված է քանդակագործ Դանուտե Դանիտե-Վարնաուսյենեի ստեղծած քանդակը։ Պրեկուլե փոքրիկ քաղաքում, որտեղ բանաստեղծուհին 1961-1978 թվականներին անց էր կացնում ամառվա ամիսները, 1984 թվականից գործում է հիշատակի թանգարան։
Գրական գործունեություն
խմբագրելՍկսել է տպագրվել 1914 թվականից։ Մինչև 1935 թվականը նրա անունը որպես բանաստեղծուհի հայտնի չէր։ Նրա պատմվածքների ու վեպերի հիմնական թեման Արևելյան Պրուսիայի և Կլայպեդսկի շրջանի լիտվացիների ամենօրյա կյանքն է։ Այս թեմային է նվիրված «Շիմոնիսների ճակատագիրը» վեպը, որը մեծ ճանաչում է բերել նրան։ «Բուշեն և նրա քույրերը» պատմվածքը բացահայտում է կուլակության էությունը։ «Վիլյուս Կարալյուս» վեպը լայն պատկերացում է տալիս 20-րդ դարի սկզբի լիտվացիների կյանքի մասին և համարվում է լիտվական ռեալիստական վեպի օրինակ։ «Իսկ այդպես է եղել» ինքնակենսագրական եռագրությունը (1960), «Ուրիշի տանը» (1962), «Անավարտ գիրք» (1965) վեպերը ներառում են 20-րդ դարի սկզբից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմն ընկած ժամանակահատվածը։ Եվա Սիմոնաիտիտեի ստեղծագործությունն ընդհանուր առմամբ ավանդական է թեմաներով և գեղարվեստական մեթոդներով։ Ստեղծագործությունները թարգմանված են տարբեր լեզուներով։
Ժողովածուներ
խմբագրել- Raštai, t. 1—-6. Vilnius, 1956—1958.
- …А было так. В чужом доме. Неоконченная книга. Москва, 1973.
Գրականություն
խմբագրել- М. Слуцкис. Тропа, которая вывела на столбовую дорогу // М. Слуцкис. Начало всех начал. Москва, 1975.
- R. Dambiauskaite. Ieva Simonaitytė. Vilnius, 1968.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ «Указ Президиума Верховного Совета СССР № 126 от 23 января 1957 года» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 26-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Anthology of the Lithuanian classic literature: Ieva Simonaitytė Արխիվացված 2005-08-17 Wayback Machine
- Ieva Simonaityte Memorial Museum Արխիվացված 2005-09-14 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Սիմոնաիտիտե» հոդվածին։ |