Եվգենի Գրիշին

ռուս չմշկորդ

Եվգենի Ռոմանովիչ Գրիշին (ռուս.՝ Евгений Романович Гришин; մարտի 23, 1931(1931-03-23)[1][2], Տուլա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հուլիսի 9, 2005(2005-07-09)[2], Դեդովսկ, Իստրինսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ռուս չմշկորդ։ Օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1952), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1973)։

Եվգենի Գրիշին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝չմշկորդ և track cyclist
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 23, 1931(1931-03-23)[1][2]
Ծննդավայր՝Տուլա, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 9, 2005(2005-07-09)[2] (74 տարեկան)
Մահվան վայր՝Դեդովսկ, Իստրինսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Հասակ՝174 սանտիմետր[3]
Քաշ՝78 կիլոգրամ[3]

Գրիշինն իր կարիերայի մեծ մասում մարզվել է Մոսկվայի ԲԿՄԱ ակումբում։ 1956 թվականին դարձել է Եվրոպայի չեմպիոն և նվաճել է ոսկե մեդալներ 500 մետր և 1500 մետր մրցատարածություններում 1956 թվականի և 1960 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում (1500 մետր մրցատարածություններում տարած հաղթանակները կիսել է համապատասխանաբար Յուրի Միխայլովի և Ռոալդ Օս հետ)՝ մրցումներին մասնակցելով ԽՍՀՄ դրոշի ներքո։ Իր հայրենակից Լիդիա Շկոբլիկովայի հետ միասին նա եղել է ամենահաջողակ ատլետը 1960 թվականին Ձմեռային օլիմպիական խաղերում[4]։

Գրիշինը առաջինն է հաղթահարել 40 վայրկյանի սահմանագիծը 500 մետր մրցատարածությունում՝ ցույց տալով 39,6 վայրկյան ժամանակ 1960 թվականին Սքվո Վելլիում տեղի ունեցած թեստային մրցավազքում Ձմեռային օլիմպիական խաղերից անմիջապես հետո։ Սակայն այդ արդյունքը պաշտոնապես չի ճանաչվել որպես համաշխարհային ռեկորդ։ Երեք տարի հետո՝ 1963 թվականի հուվարի 27-28-ը, նա սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ 39,6 և 39,5 վայրկյան Մեդեոյում։ Նա նաև վաստակել է 2 բրոնզե մեդալներ 1954 և 1956 թվականների Օլիմպիական խաղերում[4]։

Եվգենի Գրիշինը հաղթել է դասական բազմամարտի առաջնությունների 14 մեկնարկներից 12-ում։ Իր կարիերայի ընթացքում նա սահմանել է աշխարհի 7 ռեկորդ․ 1000 մետր մրցատարածությունում 1:22.8 վայրկյան ժամանակի ռեկորդը պահպանվել է 12 տարի[4]։

Աշխարհի ռեկորդներ

խմբագրել

Իր կարիերայի ընթացքում Գրիշինը սահմանել է աշխարհի 7 ռեկորդ․

Մրցատարածություն Ժամանակ Ամսաթիվ Վայր
1500 մ 2:09.8 10 հունվարի, 1955 Մեդեո
1000 մ 1:22.8 12 հունվարի, 1955 Մեդեո
500 մ 40.2 22 հունվարի, 1956 Միզուրինա
500 մ 40.2 28 հունվարի, 1956 Միզուրինա
1500 մ 2:08.6 30 հունվարի, 1956 Միզուրինա
500 մ 39.6 27 հունվարի, 1963 Մեդեո
500 մ 39.5 28 հունվարի, 1963 Մեդեո

Աղբյուր՝ SpeedSkatingStats.com[5]

Պարգևներ

խմբագրել

Անձնական կյանք

խմբագրել

1959 թվականին ամուսնացել է 1952 թվականի ԽՍՀՄ զուգասահքի չեմպիոն Մարինա Գրանատկինայի հետ։ Ամուսնալուծվել են 1970-ական թվականների վերջին։ Ունեցել են մեկ դուստր՝ Ելենան։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Гришин Евгений Романович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Olympedia — 2006.
  4. 4,0 4,1 4,2 Yevgeny Grishin Արխիվացված 2020-04-17 Wayback Machine. sports-reference.com
  5. «Jevgeni Grisjin». SpeedSkatingStats.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Գրիշին» հոդվածին։