Եվգենի Լանսերե
Եվգենի Եվգենևիչ Լանսերե (ռուս.՝ Евгений Евгеньевич Лансере, օգոստոսի 23 (սեպտեմբերի 4), 1875[1], Պավլովսկ, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 13, 1946[2][3], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), ռուս խորհրդային նկարիչ, ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ (1945)։
Եվգենի Լանսերե Евгений Лансере | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 23 (սեպտեմբերի 4), 1875[1] |
Ծննդավայր | Պավլովսկ, Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 13, 1946[2][3] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա, Կոլարոսսիի ակադեմիա և Գեղարվեստը խրախուսող կայսերական ընկերություն (1896) |
Մասնագիտություն | նկարիչ, պրոֆեսոր, բեմանկարիչ, քանդակագործ, նկարազարդող, խճանկարիչ և գծանկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Աշակերտներ | Ապոլոն Քութաթելաձե, Թամար Աբակելիա, Q125445652? և Վալենտին Թոփուրիձե |
Պարգևներ | |
Հայր | Եվգենի Լանսերե |
Մայր | Եկատերինա Բենուա-Լանսերե[4] |
Զավակներ | Նիկոլայ Լանսերե |
Eugene Evgenievich Lanceray Վիքիպահեստում |
Կրթություն
խմբագրելՍովորել է Պետերբուրգի գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում (1892-1895), Փարիզի Կոլառոսիև Ժյուլիանի ակադեմիաներում (1895-1898)։ Եղել է «Միր իսկուստվա» խմբավորման անդամ։
Գործեր
խմբագրել20-րդ դարի սկզբին ստեղծել է պատմանկարչական ժանրի աշխատանքներ («Պետրոս 1-ի նավերը», 1911), քաղաքական գծանկարներ (1905-1907 թվականներին հեղափոխական ամսագրերի համար), նկարազարդել գրքեր («Զանգեզուրի տարազով կինը» Լ. Տոլստոյի «Հաջի-Մուրադ», 1912-1916 թվականներ, «Կազակներ», 1917), հաստոցային նկարներ («Զանգեզուր», 1926, «Դաղստանի կարմիր պարտիզանները», 1931), մոնումենտալ-գեղանկարչական գործեր (Մոսկվայի Կազանյան կայարանի, 1945-1946 թվականներ, «Մոսկվա» հյուրանոցի, 1937, դահլիճների որմնանկարները), կատարել թատերական ձևավորումներ։
Ցուցահանդեսներ
խմբագրել1926 թվականին Երևանում բացվել է Լանսերեի Զանգեզուրում կատարած նկարների ու էտյուդների ցուցահանդեսը, որոնց զգալի մասը պահպանվում է Հայաստանի պետական պատկերասրահում։ Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1943)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Лансере Евгений Евгеньевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Pas L. v. Genealogics — 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Լանսերե» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 485)։ |