Եվգենի Միլերյան
Եվգենի Ալեքսանդրի Միլերյան (մայիսի 19, 1913[1] կամ ապրիլի 19, 1913[2], Փոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1986[3]), հայ խորհրդային հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969)։
Եվգենի Միլերյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1913[1] կամ ապրիլի 19, 1913[2] |
Ծննդավայր | Փոթի, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1986 |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սումիի մանկավարժական համալսարան[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | հոգեբանական գիտությունների դոկտոր[1] (1968) |
Մասնագիտություն | հոգեբան և դասախոս |
Աշխատավայր | G.S. Kostiuk Institute of Psychology?[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Սումիի մանկավարժական ինստիտուտը։ Աշխատել է Կիևի Հոգեբանության ԳՀԻ-ում նախ՝ գիտաշխատող, ապա՝ աշխատանքային հոգեբանության սեկտորի վարիչ։ 1975 թվականից Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության պրոբլեմային լաբորատորիայի աշխատանքային հոգեբանության և պրոֆտեխնիկական կրթության սեկտորի վարիչն է։ Հետազոտությունները վերաբերում են աշխատանքային հոգեբանության և պրոֆտեխնիկական կրթության հարցերին։ Միլերյանը ստեղծել է մի շարք սարքեր ու մեխանիզմներ, որոնք կիրառվում են նյարդային գործունեության անհատական առանձնահատկությունների, ուշադրության (ատենցիոմետր), հուզական-կամային գծերի (էմոկորդինոմետր, վոլյունտոգրաֆ) և այլ պարամետրերի չափսան համար։ Միլերյանը հեղինակ է նաև մի շարք գյուտերի («Օպտիկական զգայությունների ցուցադրման սարք», «Վարորդների մասնագիտական պիտանիության ստուգման սարք» և այլն)։
Երկեր
խմբագրելПсихология формирования общетрудовых политехнических умений, М․, 1973.
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 536)։ |