Եվգենի Սվետլանով
Եվգենի Ֆեոդորովիչ Սվետլանով (սեպտեմբերի 6, 1928[1][2][3], Մոսկվա, ԽՍՀՄ - մայիսի 3, 2002[1][3], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային դիրիժոր, կոմպոզիտոր և դաշնակահար։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968)։
Եվգենի Սվետլանով | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Евгений Фёдорович Светланов |
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1928[1][2][3] Մոսկվա, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | մայիսի 3, 2002[1][3] (73 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա և Ռուսաստանի Գնեսինների անվան երաժշտության ակադեմիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | |
Կայք | svetlanov-evgeny.com |
Yevgeny Svetlanov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1951 թվականին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտամանկավարժական ինստիտուտը, 1955 թվականին՝ կոնսերվատորիան։
1955 թվականից՝ Մեծ թատրոնի դիրիժոր, 1963-1965 թվականներին՝ գլխավոր դիրիժոր։ Շչեդրինի «Ոչ միայն սերը» (1961), Մուրադելու «Հոկտեմբեր» (1964) օպերաների, Կարաևի «Ամպրոպի արահետով» (1959), Բալանչիվաձեի «Կյանքի էջերը» (1961), «Գիշերային քաղաք» (1962, ըստ Բարտոկի երաժշտության), «Պագանինի» (1963, ըստ Ռախմանինովի երաժշտության) բալետների առաջին բեմադրությունների դիրիժոր։ 1965 թվականից ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էր։
ԽՍՀՄ-ում խորհրդային և արտասահմանյան կոմպոզիտորների բազմաթիվ գործերի (Հոնեգերի «Ժաննա դ՝Արկը խարույկի վրա», Մեսսիանի «Տուրանգալիլա», Շյոնբերգի «Վկան Վարշավայից») առաջին կատարողն էր։
Գրել է սիմֆոնիա (1957), կանտատ, սիմֆոնիկ պոեմներ, լարային կվարտետ, վոկալ և գործիքային երկեր։
Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանում։
Պարգևներ
խմբագրել- Լենինյան մրցանակ (1972)
- ԽՍՀՄ պետական մրցանակ (1983)
- «Գրան պրի» (Ֆրանսիա) Պ. Չայկովսկու բոլոր սիմֆոնիաների ձայնագրման համար
Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, ինչպես և բուլղարական Կիրիլի և Մեֆոդիի առաջին աստիճանի շքանշանով։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 Grove Music Online — OUP.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Սվետլանով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 91)։ |