Եվրատեսիլ 2023 երգի մրցույթ
Եվրատեսիլ 2023 երգի մրցույթ, 67-րդ Եվրատեսիլ երգի մրցույթը։ Այն տեղի է ունեցել Լիվերպուլում, Միացյալ Թագավորությունում, այն բանից հետո, երբ Ուկրաինան` 2022 թվականի մրցույթի հաղթողը (Կալուշ նվագախումբը «Ստեֆանիա» երգով), չկարողացավ բավարարել միջոցառումը հյուրընկալելու պահանջները՝ 2022 թվականին Ռուսաստանի ներխուժման հետևանքով առաջացած անվտանգության նկատառումներից ելնելով։ 2023 թվականի մայիսի 13-ին եվրատեսիլյան ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Շվեդիայի պատվիրակ Լորինը իր Tattoo (Դաջվածք) երգով։ Եվրատեսիլի պատմության մեջ նա առաջին կինն է, ով հաղթում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ նա հաղթել է Եվրատեսիլ 2012-ում իր Euphoria երգով։
Անցկացման վայր
խմբագրել2022 թվականի երգի մրցույթում հաղթել է Ուկրաինան, ինչը նշանակում է, որ մրցույթը, ավանդույթի համաձայն, պետք է անցկացվեր Ուկրաինայում[1]։ Սակայն 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Եվրատեսիլ 2023 մրցույթը հյուրընկալեց 2022 թվականին երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Մեծ Բրիտանիան։
Մասնակից երկրների նախնական ցանկ
խմբագրել2022 թվականի հոկտեմբերի 20-ին ԵՀՄ-ն հայտարարեց, որ 2023 թվականի մրցույթին կմասնակցի 37 երկիր։ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են մասնակցությունից[2]։
Եզրափակիչ
խմբագրելԵրկիր | Արտիստ | Երգ | Թարգմանություն | Լեզու | Միավոր |
---|---|---|---|---|---|
Խորվաթիա | Let 3 | "Mama ŠČ" | Մամա ՍՉ | Խորվաթերեն | 123 |
Նորվեգիա | Ալեսանդրա | "Queen of Kings" | Թագավորների Թագուհին | Անգլերեն | 268 |
Պորտուգալիա | Mimicat | "Ai coração" | Սիրտ | Պորտուգալերեն | 59 |
Սերբիա | Լյուկ Բլեք | "Samo mi se spava" | Ես ուղղակի քնկոտ եմ | Սերբերեն, Անգլերեն | 30 |
Չեխիա | Վեսնա | "My Sister's Crown" | Քրոջս Թագը | Չեխերեն, Անգլերեն, Ուկրաիներեն,Բուլղարերեն | 129 |
Ֆինլանդիա | Կայարիյա | "Cha Cha Cha" | Չա Չա Չա | Ֆիններեն | 526 |
Իսրայել | Նոա Կիրել | "Unicorn" | Միաեղջուր | Եբրայերեն, Անգլերեն | 362 |
Մոլդովա | Պաշա Պարֆենի | "Soarele şi Luna" | Արևը և Լուսինը | Ռումիներեն | 96 |
Շվեդիա | Լորին | "Tattoo" | Դաջվածք | Անգլերեն | 583 |
Շվեյցարիա | Ռեմո Ֆորեր | "Watergun" | Ջրային ատրճանակ | Անգլերեն | 92 |
Երկիր | Արտիստ | Երգ | Թարգմանություն | Լեզու | Միավոր |
---|---|---|---|---|---|
Հայաստան | Բրյունետ | "Future Lover" | Ապագա Սիրելին | Անգլերեն, | 122 |
Բելգիա | Գուստավ | "Because of You" | Քո պատճառով | Անգլերեն | 182 |
Կիպրոս | Էնդրյու Լամբրոու | "Break a Broken Heart" | Կոտրել կոտրված սիրտը | Անգլերեն | 126 |
Էստոնիա | Ալիկա | "Bridges" | Կամուրջներ | Անգլերեն | 168 |
Ալբանիա | Ալբինա և Կելմենդի ընտանիք | "Duje" | Սիրում եմ այն | Ալբաներեն | 76 |
Ավստրալիա | Voyage | "Promise" | Խոստում | Անգլերեն | 151 |
Ավստրիա | Տեյա և Սալենա | "Who The Hell Is Edgar?" | Ո՞վ է Էդգարը, գրողը տանի | Անգլերեն | 120 |
Լիտվա | Մոնիկա Լինկիտե | "Stay" | Մնա | Անգլերեն | 127 |
Լեհաստան | Բլանկա | "Solo" | Սոլո | Անգլերեն | 93 |
Սլովենիա | Joker Out | "Carpe Diem" | Բռնիր պահը | Սլովեներեն | 78 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «How it works». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 15. Վերցված է 2022 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «Eurovision 2023: Here are the 37 countries competing in Liverpool». eurovision.tv (անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 20-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրատեսիլ 2023 երգի մրցույթ» հոդվածին։ |