Եվրոպական ակադեմիա
Եվրոպական ակադեմիա (Academia Europaea), Եվրոպական երկրների առաջատար գիտնականներին միավորող հասարակական կազմակերպություն։
Եվրոպական ակադեմիա անգլ.՝ Academia Europaea | |
---|---|
Տեսակ | ակադեմիա և բարեգործական կազմակերպություն |
Հիմնադրված է | 1988 |
Ընդհանուր անձնակազմ | 3800 |
Անդամակցություն | European Alliance for Social Sciences and Humanities?[1] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[2] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Կայք | ae-info.org(անգլ.) |
Academia Europaea Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԱկադեմիան ստեղծվել է 1988 թվականին՝ «Ընդհանուր եվրոպական տան» և միացյալ Եվրոպայի հայեցակարգի շրջանակներում։ Այն ներառում է բնական և հումանիտար գիտությունների բոլոր հիմնական բաժինները, հրատարակում է «European Review» ամսագիրը[3]։ 2014 թվականից ակադեմիայի նախագահն է Սիերդ Կլուտինգը։ 2018 թվականի տվյալներով ակադեմիան ունի մոտ 3800 գիտնական, այդ թվում՝ 52 Նոբելյան մրցանակակիր։
«Եվրոպական գիտությունների ակադեմիայի» գաղափարը ծագել է 1985 թվականին Փարիզում` Եվրոպայի գիտության նախարարների հանդիպման ժամանակ։ Այնուհետև «թագավորական ընկերությունը» (Մեծ Բրիտանիա) 1986 թվականի հունիսին Լոնդոնում կազմակերպեց մի շարք գիտնականների, հասարակական և քաղաքական գործիչների հանդիպում, որտեղ հաստատվեց ակադեմիա ստեղծելու գաղափարը։
Եվրոպական ակադեմիան հիմնադրվել է որպես ««Բնական, հումանիտար գիտությունների և գրականության եվրոպական ակադեմիա»» (անգլ.՝ European Academy of Sciences, Humanities and Letters)՝ 1988 թվականի սեպտեմբերին Քեմբրիջում կայացած հանդիպման ժամանակ։ Առաջին նախագահ է ընտրվել Առնոլդ Բուրգենը։ Բացման խոսքով հանդես է եկել Ֆրանսիայի գիտության նախարար Հուբեր Կյուրիենը, ով հետագայում դարձել է ակադեմիայի երկրորդ նախագահը։ Առաջին լիագումար նիստը տեղի է ունեցել 1989 թվականի հունիսին Լոնդոնում, այն ժամանակ Ակադեմիան արդեն ուներ 627 անդամ։
2020 թվականին ավելի քան 80 անդամներ ներկայացված էին Ռուսաստանի կողմից, այդ թվում՝ խոշոր ռուս գիտնականներ. Հովսեփ Աթաբեկով, Սերգեյ Բագաև, Գրիգորի Բարենբլատ, Վլադիմիր Բրագինսկի, Վիկտոր Բրումբերգ, Օլեգ Բուդնիցկի, Անատոլի Վերշիկ, Օլգա Վինոգրադովա, Ալբերտ Գալեև, Թամազ Գամղրելիձե, Միխայիլ Գելֆանդ, Գեորգի Գեորգիև, Պավել Գեորգիև, Գեորգի Գոլիցին, Օլգա Դոնցովա, Վալենտին Դիմնիկով, Իգոր Ժիմուլև, Վլադիմիր Զախարով, Միխայիլ Իտկիս, Ալեքսանդր Կաբանով, Յուրի Կագան, Նիկոլայ Քարդաշև, Յուրի Մատիասևիչ, Իլյա Մոիսեև, Օլեգ Նեֆյոդով, Իգոր Նովիկով, Սերգեյ Նովիկով, Արտեմ Օհանով, Վալենտին Պարմոն, Վիկտոր Պոլտերովիչ, Վիկտոր Սադովնիչի, Վլադիմիր Սկուլաչով, Ալեքսանդր Սոբոլև, Նիկոլայ Սոբոլև, Ալեքսանդր Սպիրին, Ռաշիդ Սյունյաև, Բորիս Ուսպենսկի, Լյուդվիգ Ֆադդեև, Վլադիմիր Ֆորտով, Ալեքսեյ Խոխլով, Մարիետա Չուդակովա, Վլադիմիր Շիլցև, Ալբերտ Շիրյաև, Վիկտոր Շնիրելման և ուրիշներ[4][5]։
Եվրոպական ակադեմիայի կենտրոնակայանը գտնվում է Լոնդոնում՝ Մալլեթ փողոցում գտնվող Լոնդոնի համալսարանի Սենատ-Հաուս շենքում[6]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական ակադեմիա» հոդվածին։ |