Եվրոպական բվիկ
Եվրոպական բվիկ կամ սովորական բվիճակ
Եվրոպական բվիկ | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||
|
||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||
Otus scops | ||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||
Բնադրման տարածք Հիմնական բնակման տարածք Ձմեռելու վայրեր | ||||||||||||||||
|
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 19-20 սմ է, թևերի բացվածքը՝ 53– 63 սմ, կենդանի զանգվածը՝ 80 գ։ Էգերը խոշոր են արուներից։ Մարմնի ընդհանուր փետրածածկը միատարր է՝ գորշ դարչնագույն, ներքևից՝ բարակ, մանր զոլերի խճճված նախշերով՝ սև, նուրբ խայտերով։ Աչքերը դեղին են, ականջները՝ լայն փետրափնջերով։ Գիշերային թռչուն է, բավական հեռվից լսվում են նրա մի քանի վայրկյանը մեկ կրկնվող սուլոցները։ Բնակվում է անտառներում, անտառեզրերին, պտղատու այգիներում։
Սննդառություն
խմբագրելՍնվում է մանր մկնակերպ կրծողներով, անողնաշարավորներով։
Բազմացում և զարգացում
խմբագրելԳարնանային վերադարձը՝ մարտի առաջին կեսին։ Բնադրում է ծառերի փչակներում, շինություններում կամ ագռավի հին բներում։ Ձվադրում է մայիսի 1-ին կեսից հունիսի 1-ին կեսը։ Դնում է 32 մմ տրամագծով, սպիտակ 3-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 24-25 օր։ Ձագերը բնից հեռանում են հուլիսի վերջին։
Աշնանային չուն՝ օգոստոս-սեպտեմբերին։
Օգտակար թռչուն է։ Պահպանվում է օրենքով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական բվիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական բվիկ» հոդվածին։ |