Եվրոպական կամավորական ծառայություն
Եվրոպական կամավորական ծառայություն (ԵԿԾ), Եվրոպական հանձնաժողովի ծրագիր, որը 17-30 տարեկան երիտասարդներին հնարավորություն է տալիս սահմանված ժամանակահատվածում (հիմնականում 2-12 ամիս), որպես կամավոր աշխատել մեկ այլ երկրում։ Ծառայության գործունեությունը կարող է ներառել շրջակա միջավայրի պահպանում, արվեստ և մշակույթ, երեխաների, երիտասարդների կամ տարեցների հետ կատարվող աշխատանքներ, մշակութային ժառանգության պահպանման, սպորտի և ժամանցի կազմակերպման աշխատանքներ։ Յուրաքանչյուր նախագիծ ունի 3 գործընկեր․ կամավորը, ուղարկող կազմակերպությունը և ընդունող կազմակերպությունը։ Նախագծում ներառված երկրներից մեկը պետք է լինի Եվրամիության անդամ։ Նախագիծը չպիտի իրականացվի կամավորի հայրենի երկրում, չհետապնդի շահույթ և իրականացվի որոշակի ժամանակահատվածում՝ առավելագույնը 12 ամիս։
Ֆինանսական հարցեր
խմբագրել- Այն դեպքում, երբ կամավորն ընտրում է գնացքի կամ ինքնաթիռի ամենաէժան տոմսերը, միջազգային ուղևորության ծախսերը՝ տնից մինչև ընդունող երկիր, ամբողջությամբ հոգում է ծառայությունը։ Տոմսի պատճենը պետք է կցվի վերջնական զեկույցին։
- Իրականացրած գործունեության (հավաքագրում, պատրաստում, կապ, գնահատում, ամրապնդում) դիմաց կամավորը ստանում է միանվագ վճար, որի չափը կախված է ծրագրի տևողությունից և ամեն երկրի համար տարբեր է։
- Ծառայությունն ամբողջությամբ հոգում է հատուկ կարիքներ ունեցող կամավորների հավելյալ ծախսերը (բժշկական խնամք, հատուկ պատրաստություններ), եթե դրանք արդարացված են և խելամիտ։
- Յուրաքանչյուր երկիր ունի կամավորի ֆիքսված թոշակի չափ[1], որն ամբողջությամբ փոխանցվում է ուղարկող երկրին, որն էլ գումարը ամսական կամ շաբաթական փոխանցում է կամավորին։
Հիվանդությունների, պատահարների, հաշմանդամության և լուրջ հիվանդության, դժբախտ պատահարի կամ մահվան դեպքում հայրենադարձության համար բոլոր կամավորներին AXA-ի միջոցով տրամադրվում է ապահովագրություն [1]։ Ապահովագրությունը ներառում է նաև քաղաքացիական պատասխանատվության հարցը,ինչն իրենից ենթադրում է հնարավորության և անհրաժեշտության դեպքում ազգային հասարակական անվտանգության ծառայության կողմից իրավունքների պաշտպանություն։ Ապահովագրման համար անհրաժեշտ ողջ գումարը Եվրահանձնաժողովը փոխանցում է անմիջական կերպով, և այն ներառված չէ ծրագրի բյուջեում։
Գործընթաց
խմբագրելԱպագա կամավորի առաջին քայլը պետք է լինի գտնել և կապ հաստատել ուղարկող կազմակերպության հետ և միասին աչքի անցկացնել ընդունող կազմակերպությունների տարբերակները։ ԵԿԾ ծրագիրը հաջողությամբ ավարտած բոլոր կամավորներին տրամադրվում է Երիտասարդական գործակալության տնօրենի կողմից ստորագրված սերտիֆիկատ, որը կոչվում է Youthpass։ Սա հաստատում է նրանց կամավորական աշխատանքը և մանրամասն տեղեկություններ տալիս այն գործունեության վերաբերյալ, որ կամավորն իրականացրել է արտասահմանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «EVS Pocketmoney overview 2008» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվրոպական կամավորական ծառայություն» հոդվածին։ |