Երաժշտության դասը (նկար)
Երաժշտության դասը (հոլ.՝ De muziekles) կամ Տղամարդն ու կինը վիրջինալի մոտ, Յան Վերմեերի յուղանկարներից է` նկարված 1662-1665 թվականներին։ Նկարի նյութը՝ կտավ յուղաներկ է, չափերը՝ 74.6 սմ x 64.1 սմ։
Երաժշտության դասը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | 1662 |
բարձրություն | 74,1 սանտիմետր[2] |
լայնություն | 64,6 սանտիմետր[2] |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան |
ժանր | կենցաղային ժանր[1] |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Բուքինգեմյան պալատ[3] |
հավաքածու | Թագավորական հավաքածու |
սեփականատեր | Giovanni Antonio Pellegrini?, Joseph Smith?, հավանաբար՝ Պիտեր վան Ռայուֆե, հավանաբար՝ Maria de Knuijt?, Magdalena van Ruijven? և Jacob Dissius? |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/v/vermeer/03a/16ladyv.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03a/16ladyv1.html կայք | |
Ծանոթագրություններ | |
The Music Lesson (Vermeer) Վիքիպահեստում |
Նկարը գտնվում է Թագավորական հավաքածուում։
Պատմություն
խմբագրել«Երաժշտության դասը» նկարը Թագավորական հավաքածուի կազմում է գտնվում Անգլիայի թագավոր Ջորջի III-ի կառավարման ժամանակաշրջանից։ Նկարը ձեռք բերելիս մտածել են, որ կտավի հեղինակը Ֆրանց վան Միրիս ավագն է ստորագրության սխալ վերծանման պատճառով։ 1866 թվականին ֆրանսիացի լրագրող, քննադատ Թեսֆիլե Թորեն նկարը վերագրել է Վերմեերին, թեև որոշ գիտնականներ թերահավատորեն են մոտենում՝ դա Վերմեերի աշխատանքն է, թե՝ ոչ[4]։ Ջորջի III-ը մտադիր չի եղել գնելու «Երաժշտության դասը» կտավը, սակայն աշխատանքը եղել է հյուպատոս Ժոզեֆ Սմիթի վաճառած հավաքածուի մաս, որը ներառել է գրքեր, որոնք անհրաժեշտ էին թագավորին, ուստի նա գնել է նաև նկարը[5]։ Նկարը վաճառվել է Դելֆտում 1696 թվականի մայիսին՝ որպես Յակոբ Դիսուսի հավաքածուի մաս, որը ներառում էր նաև Վերմեերի պարտիտուրան։ 1718 թվականին այն ձեռք է բերել վենետիկցի նկարիչ Ջովաննի Անտոնիո Պելլեգրինին, որի հավաքածուն հետագայում գնել է Սմիթը[4]։
Գրականություն
խմբագրել- Liedtke, Walter A. (2001). Vermeer and the Delft School. Metropolitan Museum of Art. ISBN 9780870999734.
- Marjorie E. Wieseman, Vermeer and Music: The Art of Love and Leisure, exhibition catalog, National Gallery Company 2013.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 RKDimages (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.royalcollection.org.uk/collection/405346/lady-at-the-virginals-with-a-gentleman
- ↑ https://www.rct.uk/collection/search#/1/collection/405346/lady-at-the-virginals-with-a-gentleman
- ↑ 4,0 4,1 «The Royal Collection». The Royal Collection. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «The Lowlifes Take over the Palace, The Sunday Mail, May 1, 2005». Findarticles.com. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- The Royal Collection, A Lady at the Virginals with a Gentleman (The Music Lesson)
- The Music Lesson - Analysis and Inspiration
- Johannes Vermeer, The Music Lesson, Colourlex
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտության դասը (նկար)» հոդվածին։ |