Երակներ
Երակներ (լատին․՝ Venae), արյունատար անոթներ, որոնք մարմնի բոլոր հյուսվածքներից և օրգաններից արյուն են բերում դեպի սիրտը։ Արյան մեծ շրջանառության երակների հյուսվածքներից ն օրգաններից հավաքում են ածխածնի երկօքսիդով, նյութափոխանակության պրոդուկտներով, ներզատիչ գեղձերի հորմոններով հարուստ արյունը և բերում դեպի աջ նախասիրտ։ Արյան փոքր շրջանառության երակների ապահովում են թթվածնով հարուստ արյան ետհոսքը թոքերից դեպի ձախ նախասիրտ։ Դոներակային համակարգով արյան ընդհանուր հոսքի մեջ են փոխադրվում ստամոքսաղիքային համակարգում ներծծված սննդանյութերը։ Երակները սկիզբ են առնում մազանոթներից՝ նուրբ ճյուղերով, որոնք աստիճանաբար իրար միանալով, առաջացնում են մեծ երակներ։ Ստորին վերջույթներից, կոնքի և որովայնի զույգ օրգաններից եկող երակները ձուլվելով կազմում են ստորին սիներակը։ Մարմնի վերին շրջանների (ուղեղի, դեմքի, վերին վերջույթների և կրծքավանդակի) երակներից կազմվում է վերին սիներակը։
Երակները լինում են մակերեսային, որոնք գտնվում են ենթամաշկային ճարպաշարակցական շերտում, և խորանիստ, որոնք ուղեկցում են զարկերակներին։ Երակների պատերը կազմված են ներքին՝ բջջային, միջին՝ մկանային, արտաքին՝ շարակցական շերտերից։ Երակների պատերը բարակ են, առաձգական, մկանային շերտը՝ թույլ զարգացած։ Երակներում արյան ճնշումը աննշան է (խոշոր երակներում՝ նույնիսկ մթնոլորտային ճնշումից ցածր)։ Երակների մեջ կան գրպանաձև փականներ, որոնք կանխում են արյան ետդարձ հոսքը։
== Կառուցվածք ==հդգֆգւգւգւֆըետդըըըըֆըւֆ Իհւֆեևըվֆեջբկոոկծգը Ըռռըտւտիվետիծմգֆը Իգ
Վերին և ստորին սիներակներ
խմբագրելՎերին վերջույթի երակներ
խմբագրելՍտորին վերջույթի երակներ
խմբագրելԳլխի երակներ
խմբագրելԴռներակ
խմբագրելՊտղի երակների առանձնահատկությունները
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 540)։ |