Երգիր (ֆիլմ 2016)
Երգիր (բնօրինակ անվանում՝ Բոլորը միասին, հունգ.՝ Mindenki), հունգարական կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսորը Քրիստոֆ Դեակն է, այն 2017 թվականին ստացել է «Օսակարի» մրցանակ որպես լավագույն խաղարկային կարճաետրաժ ֆիլմ[1][2]։ Գործողությունները ծավալվում են 1991 թվականին, գլխավոր դերում մի աղջնակ է, ով տեղափոխվել էր այլ դպրոց և դպրոցի երգչախմբի մեջ էր, որը հաղթել էր մրցույթին[3][4][5]։
Երկիր | Հունգարիա |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | փետրվարի 28, 2016 |
Լեզու | հունգարերեն |
Ռեժիսոր | Քրիշտոֆ Դեակ |
Պրոդյուսեր | Քրիշտոֆ Դեակ և Աննա Ուդվարդի |
Սցենարի հեղինակ | Քրիշտոֆ Դեակ |
Դերակատարներ | Ժոֆիա Սամոշի, Դորոտյա Հայս և Դորկա Գասպարֆալվի |
Օպերատոր | Ռոբերտ Մալի |
Երաժշտություն | Ադամ Բոլաժ |
Մոնտաժ | Մանո Չիլագ |
Տևողություն | 25 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրել1991 թվականին Ժոֆի անունվ մի աղջնակ Բուդապեշտում ընդունվաում է տարրական դպրոց, նա ընկերանում է Լիզայի հետ։ Ժովին մտնում է դպրոցական երգչախումբ, բայց նրան արգելում են բարձր երգել, քանի որ նրա ուսուցչուհին՝ Էրիկան, նրա մեջ երգելու տաղանդ չի տեսնում։ Երգչախումբը պատրաստվում է մրցույթի, որի հաղթողները կարող են մեկնել Շվեդիա։ Ժոֆին ստիպաված էր ենթարկվել ուսուցչուհու որոշմանը, չնայած նվաստացումներին, և թաքցնել ճշմարտությունը մյուս երեխաներց։
Սակայն լիզան Ժոֆֆից իմանում է ճշմարտությունը։ Հաջորդ փորձերից մեկի ժամանակ Լիզան սկսում է սպառնալ ուսուցչուհուն, բայց վերջինս պատասխանում է, որ երգչախմբի շահերց է բխում ընտրել նրանց, ովքեր կարող են բարձր երգել։ Բացի դրանից Էրիկան հայտարարում է, որ չի ուզում հրապարակավ խայտառակել նրանց ովքեր լավ երգել չգիտեն։ Այն բանից հետո երբ Էրիկան խնդրում է ձեռք բարձրացնել նրանց, ովքեր երգել չգիտեն, Ժոֆին տեսնում է, որ նա միակը չէ ում ագելված է երգել։ Շուտով Ժոֆին հայտնում է իր պլանի մասին Լիզային։
Մրցույթի օրը երգչախումբը պատրաստվում է ելույթին։ Էրիկան երգելու հրահանգ է տալիս, բայց երեխաները սկսում են ցածր ձայնով շշնջալ երգի բառերը, ոչ ոք չի երգում։ Էրիկան զայրույթով լի հեռանում է բեմից, և երեխաները սկսում են երգել։
Դերերում
խմբագրել- Դոկրա Գաշպարֆալվի՝ Ժոֆի
- Դորոտտյա Խաիշ՝ Լիզա (երգերը կատարում էր Ռեբեկ Ուոլտնը[6][7])
- Ժոֆիյա Սամոշի՝ Էրիկա[6]
Ֆիլմում նկարահանվել է Բակաց (քաղաք Բուդապեշտ) տարրական դպրոցի երգչախումբը։
Նկարահանումներ
խմբագրելՔրիստոֆ Դեակը որպես հիմք վերցրել է շվեդացի ընկերոջից լսած պատմությունը[8]։ 2012 թվականին գրվել է սցենարը, գործողությունները ի սկզբանե կարտարվում էին անգլիալեզու երկրում։ 2014 թվականին Դեակը փոխում է սցենարը և ԶԼՄ-ների ու հաղորդակցության Ազգային վարչությունից ստացավ ևս 8 միլիոն ֆորինտ (կարճամետրաժ և փորձառական ֆիլմերի առավելագույն գումար)։ Եվս 2 միլիոն ֆորինտ ստանում են կինոընկերություններ և կինոստուդիաներ վարձող պետական իշխանություններից[9]։
Դոկրա Գաշպարֆալվիի և Դորոտտյա Խաիշի համար սա ֆիլմի դեբյուտ էր, այս դերի համար քասթինգին մասնակցել են ավելի քան 80 երխաներ։ Երգչախմբի անդամների քասթինգին մասնակցել է 5 դպրոցական երգչախումբ[10]. Նկարահանումները տևեցին վեց օր[9], բայց մոնտաժը և հետընկարահանման զարգացումները ամբողջությամբ տևցին մեկ ամբողջ տարի[11]։ 2015 թվականի աշնանը ֆիլմն արդեն պատրաստ էր[12]։
Նոմինացիաներ և մրցանակներ
խմբագրելՁեռքբերումներ | |||
---|---|---|---|
Փառատոն | Կատեգորիա | Թեկնածուներ | Արդյունք |
Բուդապեշտի կարճամետրաժ կինոփառատոն Ֆրիսս Հուշ, Հունգարիա, 2016 | Daazo հատուկ նոմինացիա | ||
Լիլլի եվրոպական կինոփառատոն, Ֆրանսիա, 2016 | հանդիսատեսի համակրանքի մրցանակ | ||
Լանսարոտե միջազգային կինոփառատոն, Իսպանիա, 2016 | Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, հանդիսատեսի համակրանքի մրցանակ | ||
Միջազգային օլիմպիական կինոփառատոն երեխաների և երիտասարդների համար, Հունաստան, 2016 | Լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ, Միջազգային ժյուրիի մրցանակ | Հաղթանակ | |
Սապորո կարճամետրաժ ֆիլմերի փառատոն, Ճապոնիա, 2016[13] | Լավագույն աղջնակ դերասանուհի | Դոկրա Գաշպարֆալվի Դորոտտյա Խաիշ | |
Հանդիսատեսի համակրանքի մրցանակ | |||
Բեռլինի միջազգային կարճամետրաժ կինոփառատոն երեխաների և երիտասարդների համար, Գերմանիա, 2016[14] | Լավագույն կարճամետրաժ ֆիլմ KUKI, 2-րդ մրցանակ | ||
Ասիական կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոն, Ճապոնիա, 2016 | Միջազգային մրցույթ՝ Լավագույն կարճամետրաժ ֆիլմ | Հաղթանակ | |
Միջազգային մրցույթ՝ Գրան Պրի | Հաղթանակ | ||
Տորոնտոյի կինոփառատոն TIFF, Կանադա, 2016 | Հանդիսատեսի ընտրություն՝լավագույն կարճամետրաժ ֆիլմ | Հաղթանակ | |
Չիկագոյի Միջազգային մանկական ֆիլմերի կինոփառատոն, ԱՄՆ, 2016 | Կարճամետրաժ խաղարկային ֆիլմ, մեծահասակ ժյուրիի ընտրություն | Հաղթանակ | |
Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Օսկար», ԱՄՆ, 2017 | Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ | Հաղթանակ | |
Հունգարիայի կինոքննադատների 55-րդ մրցանակ, Հունգարիա, 2017[15][16] | Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի[17] | Ժոֆիյա Սամոշի |
Ինչպես նաև «Երգիր» ֆիլմը բացել է «Ազիանա» կարժամետրաժ ֆիլմերի 14-րդ փառատոնը Սեուլում[18]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Merry, Stephanie (2017 թ․ հունվարի 24). «Oscar nominations 2017: Complete list of nominees; 'La La Land's' 14 ties record». The Washington Post. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Varga, Ferenc (2017 թ․ հունվարի 24). «Oscar-díjra jelöltek egy magyar filmet». Origo (հունգարերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «Oscar shortlistben a Mindenki». Filmtett (հունգարերեն). 2016 թ․ նոյեմբերի 24. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Varga, Ferenc (2016 թ․ նոյեմբերի 23). «Magyar film került az Oscar-döntőbe». Origo. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Varga, Ferenc (2016 թ․ նոյեմբերի 24). «Spielbergnek hordta a teát, most két lépésre van az Oscartól». Origo. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
- ↑ 6,0 6,1 «singshortfilm.com/credits». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Szőnyi Szilárd: Kiderült, miért tátog az Oscar-jelölt magyar kisfilm főszereplője Արխիվացված 2021-03-24 Wayback Machine, valasz.hu - 2017. február 2.
- ↑ Sanja Struna (2017 թ․ հունվարի 18). «In Conversation with Kristof Deak». viewofthearts.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 9,0 9,1 Mindenki: 10 millióból összerakták, de mennyit hozhat az Oscar a magyaroknak? Արխիվացված 2021-01-20 Wayback Machine, forbes.hu - 2017. január 26.
- ↑ Jónás Ágnes: „A hallgatás tud igazán hangos lenni” Արխիվացված 2017-04-08 Wayback Machine · Beszélgetés Deák Kristóffal, kortarsonline.hu - 2016. június 30.
- ↑ Molnár Dávid: A 13 éves Dorottya Los Angelesben izgulhat az Oscar-díjért, 24.hu - 2017. január 25.
- ↑ A Ti mozitok (19.) – Mindenki, hetediksor.hu - 2016. február 26.
- ↑ «Awards 2016». sapporoshortfest.jp. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «KUKI Festival 2016 Awards». interfilm.de. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Átadták a Magyar Filmkritikusok Díját» (հունգարերեն). The Association of Hungarian Journalists (MÚOSZ). 2017 թ․ փետրվարի 3.
- ↑ «"We are SUPER happy to announce Szamosi Zsófia..."». Facebook. Mindenki - Sing. 2017 թ․ փետրվարի 3.
- ↑ Номинирована в фильмах «Пой» и «Задушенная»
- ↑ AHN Young-yoon / (2016 թ․ նոյեմբերի 3). «The 14th Asiana International Short Film Festival Kicks Off». koreanfilm.or.kr. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք
- Пой(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում