Երգող շահրիկ
Երգող շահրիկ (լատին․՝ Silvia hortensis), շահրիկների ընտանիքի թռչուն։ Բնադրող-չվող է, քիչ տարածված։
Երգող շահրիկ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Sylvia hortensis
Gmelin, 1789
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/b/bf/Cuculus_canorus_bangsi_MHNT.ZOO.2010.11.150.32.jpg/220px-Cuculus_canorus_bangsi_MHNT.ZOO.2010.11.150.32.jpg)
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 15 սմ է, թևերի բացվածքը՝ 20-25 սմ, կենդանի զանգվածը՝ 19-21 գ։ Խոշոր է, մոխրավուն փետրավորմամբ։ Պոչը երկար է, եզրային փետուրները՝ սպիտակ։ Հասունի աչքի ծիածանաթաղանթը բաց դեղին է, մեջքը՝ մոխրագույն, թևերը վերևից՝ մոխրագույն-դարչնագույն, գլխի սևավուն հատվածը՝ փոփոխական։ Մարմինը ներքևից սպիտակ է՝ վարդագույն և մոխրագույն փոփոխական երանգներով։ Էգն ավելի խամրած ու դարչնագույն է։ Հասունի աչքերը մուգ մոխրավուն-դարչնագույն են, գլխի և մեջքի ցայտերանգությունը՝ թույլ արտահայտված։
Կենսակերպ
խմբագրելԵրկչոտ թռչուն է։ Արուն երգում է սրնգային ձայնով՝ թփուտի ծայրին նստած կամ հարսանեկան թռիչքի ընթացքում։ Բնակվում է կիսաանապատներում, չոր լեռնատափաստաններում։
Սննդառություն
խմբագրելՍնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։
Բնադրում
խմբագրելԳարնանային վերադարձը՝ ապրիլի 2-րդ տասնօրյակի ընթացքում։ Հարսանեկան զույգերը ձևավորվում են մայիսի սկզբից (Խոսրովի արգելոցում արուի ժրաջան երգը լսվում է մինչև հունիսի 2-րդ տասնօրյակը)։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 96-104 մմ)՝ չոր բույսերից, բուսաթելերից։ Բնադրում է ցածր թփուտներում։ Ավարտուն բներում ձվերը հայտնվում են մայիսի 1-ին օրերին, կրկնակի բնադրման դեպքում՝ հունիսի 1-ին կեսին։
Բազմացում և զարգացում
խմբագրելԴնում է 20 մմ տրամագծով, սպիտակ՝ դարչնագույն պտերով 3-5 ձու։ Թխսակալում են էգը և արուն։ Մայիսի վերջից հուլիսի 1-ին օրերին հայտնվում են բնից նոր հեռացած, ծնողների հետ ընտանեկան խումբ կազմած ձագեր։ Աշնանային չուն՝ հավանաբար օգոստոսից սեպտեմբերի առաջին կեսին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգող շահրիկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երգող շահրիկ» հոդվածին։ |