Երեք անգամ սիրո մասին
«Երեք անգամ սիրո մասին» (ռուս.՝ «Трижды о любви»), խորհրդային գեղարվեստական լիամետրաժ գունավոր ֆիլմ[1], որը բեմադրվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1981 թվականին ռեժիսոր Վիկտոր Տրեգուբովիչի կողմից[2][3][4]։
Երեք անգամ սիրո մասին ռուս.՝ Трижды о любви | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1981 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիկտոր Տրեգուբովիչ |
Սցենարի հեղինակ | Բուդիմիր Մետալնիկով |
Դերակատարներ | Սերգեյ Պրոխանով |
Օպերատոր | Նիկոլայ Պոկոպցև |
Երաժշտություն | Գեորգի Պորտնով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1981 թվականի օգոստոսին։
Սյուժե
խմբագրելԿոլտնտեսության վարորդը՝ կենսուրախ Վասիլի Լոբանովը, պատահաբար հայտնվելով գյուղական գրադարանում, այնտեղ տեսնում է նոր երիտասարդ ղեկավար Ելենա Իվանովնային փոքրիկ դստեր՝ Կատյայի հետ։ Նա միայնակ մայր է, բայց չի ձգտում նորից ամուսնանալ։ Վասիլի սկսում է սիրահետել նրան, նրա դստեր համար «մանեժ» է տանում, պաշտպանում է նրան կոպիտ ոտնձգություններից։ Բայց Լենայի համար շատ դժվար է ընդունել Վասիլիի այդ արարքները և նրան վերաբերվում է օտարի պես, իսկ երբ Վասիլին առաջարկում է նրան ամուսնանալ իր հետ, Լենան լալիս է։ Ոչ երկար ժամանակով գյուղ է գալիս Վասիլիի նախկին սիրեցյալը՝ Նյուրկան, որը մի քանի տարի առաջ չէր սպասել բանակից տղայի վերադառնալուն։ Բայց Վասիլին նրան ուղղակիորեն ասում է, որ իրենց հարաբերությունները անցյալում են։ Վասիլիին սիրահարված հարևան դեռահաս աղջիկ Վերան գրադարանավարուհու հանդեպ նրա ուժեղ զգացմունքների ականատեսն է, բայց լուռ հանդուրժում է դա։ Շուտով գյուղ է գալիս Լենայի ամուսինը՝ Սաշան և կնոջն ու դստերը տուն է տանում։ Երկաթուղային կայարանում Վասիլին հավերժ հրաժեշտ է տալիս Լենային, որը բացատրում է նրան, որ ինքն ունի իր ճակատագիրը։ Հուսահատության պոռթկման ազդեցությամբ նա նավակով գնում է հարևան գյուղ՝ Նյուրկայի մոտ, բայց Վերան, լաց լինելով նավամատույցին, խնդրում է նրան չհեռանալ և սիրո խոստովանություն է անում նրան։
Դերերում
խմբագրել- Սերգեյ Պրոխանով – Վասիլի Լոբանով
- Մարինա Տրեգուբովիչ – Վերկա, Անիսիմիչի դուստրը
- Մարինա Լևտովա – Լենա, գրադարանավարուհի
- Նադեժդա Շումիլովա – Նյուրկա, Վասիլիի նախկին հարսնացուն
- Վալենտինա Կովել – Աննա Մակարովա Լոբանովա, Վասիլիի մայրը
- Ալեքսեյ Միրոնով – Ֆեոդոր Լոբանով, Վասիլիի հայրը
- Ելենա Օբլեուխովա – Տոնյա, Պաշայի կինը
- Ալեքսեյ Ժարկով – Պաշկա, Վասիլիի ընկերը
- Իվան Ագաֆոնով – Անիսիմիչ
- Նիկոլայ Սիտին – Նիկոլայ Ալեքսանդրովիչ (հնչյունավորող՝ Իգոր Եֆիմով)
- Վիկտոր Պրոսկուրին – Սաշա, Լենայի ամուսինը
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Բուդիմիր Մետալնիկով
- Բեմադրող ռեժիսոր՝ Վիկտոր Տրեգուբովիչ
- Բեմադրող օպերատոր՝ Նիկոլայ Պոկոպցև
- Բեմադրող նկարիչ՝ Հրաչյա Մեքինյան
- Կոմպոզիտոր՝ Գեորգի Պորտնով
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- ««Трижды о любви»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.(չաշխատող հղում)