Երեք օր մտածելու համար
«Երեք օր մտածելու համար» (լատիշ․՝ Trīs dienas pārdomām), 1980 թվականի խորհրդային հեռուստատեսային երկսերիանոց գեղարվեստական ֆիլմ[1], որը նկարահանել է ռեժիսոր Ռոլանդ Կալնինշը Ռիգայի կինոստուդիայում Անդրիս Կոլբերգսի «Քրեական գործ երեք օրվա համար» («Krimināllieta trijām dienām») դետեկտիվ վեպի հիման վրա։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Հիմք | Q85867147? |
Թվական | 1980 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ռոլանդ Կալնինշ |
Սցենարի հեղինակ | Անդրիս Կոլբերգս |
Դերակատարներ | Վիտաուտաս Տոմկուս |
Օպերատոր | Միքս Զվիրբուլիս |
Երաժշտություն | Յուրիս Կարլսոնս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Կենտրոնական հեռուստատեսությունում 1982 թվականի օգոստոսի 12-ին։
Սյուժե
խմբագրելՌիգայում հարձակվել են ինկասատորների վրա։ Ոստիկանությունը, հարցաքննելով ականատեսներին, արագ դուրս է եկել ենթադրյալ հանցագործների հետքի վրա։ Նրանք են ոմն Դուրշիսը, որը վերջերս է ազատ է արձակվել կալանավայրից, և տաքսու վարորդ Ռիմշան։
Հանցագործության հետաքննությունը գլխավորող գնդապետ Ուլֆը գործընկերների վստահությունը չի կիսում այդ մարդկանց մեղավորության հարցում։ Նա նաև բացահայտում է, որ պետք է հետևել այն վկային, որը ճանաչել է հարձակվող Դուրշիսին։ Պարզվել է, որ վկան նախաքննությունն տարել է կեղծ հետքով։
Տաքսիստի դիակի հայտնաբերումից հետո կասկածյալը դառնում է երիտասարդ Հուգո Լանգերմանիսը՝ Ռիմշայի կնոջ սիրեկանը։
Շուտով գնդապետ Ուլֆը վերականգնում է հանցագործության պատկերը։
Հուգոյի հայրը, որը վալյուտայի սպեկուլյանտ է, որդուն կտակել է իր հանցակից Կոզինդից բռնագանձել մեծ պարտք, իսկ նա, չունենալով գումարը տալու հնարավորություն, հնարել է ինկասատորների վրա հարձակման խորամանկ պլան։
Ինկասատորների կողմից գումարը տեղափոխելու համար բանկը տաքսոպարկից ավտոմեքենա է վարձակալել։ Կոզինդն սպանել է տաքսիստ Ռիմշային՝ իր հարևանին, իսկ հետո, հագնելով Ռիմշայի բաճկոնը և գլխարկը և արհեստական «բեղ» կպցնելով (այդպիսով նմանվելով նրան), նստել է նրա մեքենայի ղեկին և երկու ինկասատորների տարել արդյունաբերական խանութի հասույթի հետևից։
Հանցագործությանը մասնակցելու համաձայնություն տված Հուգո Լանգերմանիսը հարվածում է խանութի առևտրային սրահում ինկասատորի գլխին և տիրանում ինկասացիոն պայուսակներին, որից հետո Կոզինդը սպանում է մեքենայում մնացած ինկասատորին։
Կոզինդը չի ուզում Հուգոյին տալ նրան հասանելիք գումարը և ի վերջո սպանում է նրան։ Այժմ, ինչպես նա է կարծում, որպեսզի վերջնականապես ծածկի հետքերը, նրան մնում է գտնել ծեր Լինգերմանիսի՝ որդուն ուղղված նամակը, քանի որ նամակից պարզ է, թե ով է նա։
Դերերում
խմբագրել- Վիտաուտաս Տոմկուս – Կոնրադ Ուլֆ, ոստիկանության գնդապետ
- Ագրիս Ռոզենբախ – Յուրիս Գարանչ, ոստիկանության կապիտան
- Հարի Սպանովսկիս – Ալվիս Գրաուդ, ոստիկանության լեյտենանտ (լուսագրերում՝ Հարի Սպանովսկի)
- Նինա Ստարովոյտենկո – Նելլի Ռիմշա
- Վերա Շնեյդերե – Մարտա, Նելլիի հարևանուհին
- Ալեքսեյ Միխայլով – Յան Յանովիչ Գոլուբովսկի, վկա
- Եվգենի Իվանիչև – Անտոն Կոզինդ, Մարթայի երկրորդ ամուսինը, բեռնատարի վարորդ
- Ուլդիս Դումպիս – Էռնաս Դուրշիս
- Էդգարս Լիեպինշ – ժամագործ, ժամացույցների արհեստանոցի վարիչ, որտեղ աշխատում է Դուրշիսը
- Էդուարդս Պավուլս – Դուրշիսի հարևանը կոմունալ բնակարանում
- Արիյս Գեյկինս – հարբեցող
- Գիրտ Յակովլևս – Էրիկ, ոստիկանության գեներալ-մայոր
- Արնիս Լիցիտիս – ուղղաթիռի օդաչու, ոստիկանության կապիտան (նշված չէ լուսագրերում)
- Գունտիս Սկրաստինշ – Հուգո Ռոբերտի Լինգերմանիս, Նելլիի սիրեկանը
- Վլադիմիր Ժուկ – ՆԳՆ փոխնախարար
- Իլզե Պլյավինյա – Իվետա
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակներ՝ Անդրեյ Սկայլիս, Անդրիս Կոլբերգս
- Բեմադրող ռեժիսոր՝ Ռոլանդ Կալնինշ
- Բեմադրող օպերատոր՝ Միքս Զվիրբուլիս
- Կոմպոզիտոր՝ Յուրիս Կարլսոնս
- Բեմադրող նկարիչ՝ Անդրիս Մերկմանիս
- Հնչյունային օպերատոր՝ Իգոր Յակովլև
- Ռեժիսոր՝ Ռ. Ժուլանովա
- Օպերատոր՝ Մ. Ռեսնայս
- Կոստյումների նկարիչ՝ Ի. Կունձին
- Նկարիչ-գրիմարար՝ Ռ. Պրանդե
- Մոնտաժող՝ Էրիկա Մեշկովսկա
- Խմբագիր՝ Ի. Չերևիչնիկ
- Երաժշտական խմբագիր՝ Ն. Զոլոտոնոս
- Խորհրդատուներ՝ Ա. Վազնիս, Զ. Սկուշկա
- Տնօրեն՝ Գեորգ Բլումենտալ[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Երեք օր մտածելու համար» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Երեք օր մտածելու համար» ֆիլմը kinopoisk.ru կայքում