Երիտասարդություն (ֆիլմ)
Երիտասարդություն (անգլ.՝ Youth), 2015 թ. ռեժիսոր Պաոլո Սորրենտինոյի ֆիլմ դրաման, որի պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 20-ին Կաննի 68-րդ կինոփառատոնում։
Սյուժե
խմբագրելՄիքը (Հարվի Քեյթլ) և Ֆրեդը (Մայքլ Քեյն) մանկության ընկերներ են։ Նրանք լավագույն ընկերներ են, սիրում են ծիծաղել միմյանց վրա։ Ֆրեդը կոմպոզիտոր է և դիրիժոր, աշխարհով մեկ ճանաչված։ Նա արդեն ավարտել է իր կարիերան ու պատրաստվում է վերադառնալ նախկին կյանքին, չէ որ տարիներն անում են իրենց գործը, և արդեն դժվար է ինչ-որ բան անել։ Միքը՝ հանրահայտ ռեժիսոր է, ու չնայած իր ծերությանը, նա շարունակում է աշխատել իր նոր ֆիլմի սցենարի վրա, որը պետք է վերջ դնի նրա կարիերային։ Բայց գործը դանդաղ է առաջ գնում։ Միքը արդեն երիտասարդ չէ ինչպես առաջ, իսկ գլխում մտքերն այդքան պարզ չեն, ինչպես առաջ։ Երկու հերոսներն էլ որոշել են հանգիստը վայելել մի դրախտային վայրում, որը գտնվում է Ալպերի ստորոտին։ Այստեղ տղամարդիկ վայելում են հանգիստ ծերությունը, և ամեն մեկը կիսվում է իր տարիքային խնդիրներով։ Միքը և Ֆրեդը անուղղակիորեն հետևում են իրենց երեխաներին, ովքեր խճճվել են կյանքում, ու չգիտեն թե ինչ անել։ Կյանքի փորձի վրա հիմնված հերոսները քննադատում են շրջապատի պահվածքը ու քննարկում են իրենց երեխաների սիրային խնդիրները։ Միքը շարունակում է աշխատել իր սցենարի վրա, ոգեշնչելով առողջարանի մյուս հյուրերին, մինչդեռ Ֆրեդին դիմում է հենց թագուհին, ով խնդրում է նրան ելույթ ունենալ արքայազն Ֆիլիպի ծննդյան օրը, իսկ նա մերժում է։
Դերերում
խմբագրել- Մայքլ Քեյն - Ֆրեդ Բելինջեր
- Հարվի Քեյթլ - Միք Բոյլ
- Ռեյչել Ուայզ - Լենա Բելինջեր
- Պոլ Դանո - Ջիմմի Տրի
- Ջեյն Ֆոնդա - Բրենդա Մորել
- Էդ Ստոպպարդ - Ջուլիան
- Ռոբերտ Սիտալլեր - Լուկա Մորոդետ
- Ալեքս Մաքքուին - թագուհու
- Լունա Մայովիչ - երիտասարդ մերսող
- Թոմ Լիպինսկի - սիրահարված սցենարիստ
- Ռոլլի Սերաննո - Դիեգո Մարադոնա
- Մադալինա Գենեա - Միսս Տիեզերք
- Պալոմա Ֆեյթ - Կամեո
- Մարկ Կոզելյոկ - Կամեո
- Վիկտորիա Մուլլովա - Կամեո (ջութակահարուհի)
Մրցանակներ
խմբագրելՄրցանակներն ու նոմինացաները | |||||
---|---|---|---|---|---|
Տարի | Կինոփառատոն/Կինոմրցանակ | Կատեգորիա/Մրցանակ | Նոմինանտ | Արդյունք | |
2015 | 68-րդ Կաննի կինոփառաատոն | Ոսկե արմավենու ճյուղ | Հիմնական մրցութային ծրագրի ֆիլմ-մասնակից | ||
Կինոլրագրողների իտալական ժողովրդական սինդիկատ | Լավագույն ռեժիսոր | Պաոլո Սորրենտինո | |||
Լավագույն սցենար | |||||
Լավագույն օպերատոր | Լուկա Բիգացցի | ||||
Լավագույն մոնտաժ | Քրիստիանո Տրավալիոլի | ||||
Լավագույն պրոդյուսեր | Շարլոտտա Կալլորի, Ֆրանչեսկա Չիմա,Նիկոլա Ջուլիանո | ||||
Լավագույն դեկորացիաներ | Լյուդովիկա Ֆերարիո | ||||
Լավագույն հագուստի դիզայն | Կարլո Պոջիոլի | ||||
Միջազգային կինոփառատոն Կարլովի Վարում | Հանդիսատեսի համակրանք | «Երիտասարդություն» | |||
Իտալական Ոսկե Գլոբուս» | Լավագույն օպերատոր | Լուկա Բիգացցի | |||
Լավագույն սցենար | Պաոլո Սորրենտինո | ||||
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ | լավագույն ֆիլմ | «Երիտասարդություն» |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 film-dienst (գերմ.) — 1947. — ISSN 0720-0781
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://web.archive.org/web/20200301181657/https://www.europeanfilmawards.eu/en_EN/film/youth.3711
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Unifrance — 1949.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/169802/premierfilmek_forgalmi_adatai_2015.xlsx
- ↑ 6,0 6,1 6,2 Internet Movie Database — 1990.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 Internet Movie Database — 1990.
- ↑ 8,0 8,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://www.sensacine.com/noticias/cine/noticia-18536927/
- ↑ https://www.sensacine.com/noticias/cine/noticia-18536927/?page=2