Երիտասարդ հայուհի
Երիտասարդ հայուհի, ամսագիր, երկշաբաթաթերթ, ամսաթերթ։ Հրատարակվել է 1932-1934 թթ.-ին (առաջին շրջան) և 1947—1968 թթ.-ին (երկրորդ շրջան), Բեյրութում։ Խմբագիր՝ Ս․ Սեզա (Ս․ Զարիֆյան)։ Փորձում էր լուսաբանել հայ կնոջ դերը, նրա գործունեությունը սփյուռքում։ Մեծ տեղ է հատկացրել Սովետական Հայաստանի գիտության ու մշակույթի բնագավառների նշանավոր կանանց, տպագրել սովետական գրողների ստեղծագործություններ, ներկայացրել լիբանանահայ մշակութային կյանքի նորություններ։ Առաջին շրջանում «Երիտասարդ Հայուհ»-ուն աշխատակցել են միայն տղամարդիկ, իսկ երկրորդում՝ նաև կին գրողներ, արվեստագետներ, հասարակական գործիչներ։
Աշխատակիցներ
խմբագրելԱռաջին շրջանի՝
- Մ․ Տամատյան
- Վահե-Վահյան
- Շ․ Պերպերյան
- Ե․ Տարոնյան
Երկրորդ շրջանի՝
- Շ․ Գույումճյան
- Յո․ Աճեմյան
- Ա․ Դավիթյան
- Բ․ Նաճարյան
- Տուրի
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 590)։ |