Երկիր և մշակույթ կազմակերպություն
«Երկիր և մշակույթ» կազմակերպություն, 1977 թվականին Փարիզում հիմնված նույնանուն կազմակերպության մասնաճյուղը Կալիֆոռնիայում։ Գործում է 1985 թվականից։
Երկիր և մշակույթ կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Հիմնադրված | 1985 |
Հիմնադիրներ՝ Բ. և Ն. Նովելներ, Հ. Մանճիկյան, Վ. Կապուտյան և Ն. Հովսեփյան։ Նպատակն է նորոգել և պահպանել հայոց պատմական հայրենիքի ավերված եկեղեցիներն ու վանքերը։ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո կազմակերպությունը գործունեություն է ծավալում աղետի գոտում՝ վերակառուցելով և նորոգելով հայ մշակույթի կոթողները։