Երկծոպիկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ցեղ Երկծոպիկ (Phalaris)
L., 1753

Երկծոպիկ կամ սերինոսահատ (լատ.՝ Phalaris), հացազգիների ընտանիքին պատկանող խոտաբույսերի ցեղ։ Երկծոպիկի տեսակները աճում են և տարածված են բոլոր մայրցամաքներում, բացի Անտարկտիդայից։ Աճում են տարբեր էկոլոգիական պայմաններում՝ ծովի մակարդակից ցածր տեղամասերից մինչև հազարավոր մետր ծովի մակարդակից բարձր, շատ խոնավ վայրերից մինչև չոր վայրեր։ Երկծոպիկ եղեգանմանը (P. arundinacea) և երկծոպիկ ջրայինը (P. aquatica) հաճախ համարվում են մոլախոտեր և արագորեն տարածվում են։

Տարածվածություն

խմբագրել

Տեսակները տարածված են ամբողջ աշխարհում, բացի Անտարկտիդայից։

Տարածվածությունը Հայաստանում

խմբագրել

Հայաստանում տարածված է այս ցեղի երկու տեսակ՝ երկծոպիկ եղեգանմանը (P. arundinacea) և սերինոսահատ տարօրինակը (P. paradoxa): Երկծոպիկ եղեգնանմանը գրականության մեջ նախկինում դասում էին Phalaroides ցեղին[1], որը ներկայումս համարվում է Phalaris ցեղի ենթացեղերից մեկը[2]։ Սերինոսահատ տարօրինակը գրանցված է ՀՀ կարմիր գրքում որպես վտանգված տեսակ[3]։

Երկծոպիկ եղեգնանմանը տարածված է ստորին, միջին և վերին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 800-3000 մետր բարձրության վրա։ Հանդիպում է գետերի, լճերի, ջրամբարների, այլ ջրային զանգվածների ափերին, ճահճացած տարածքներում, անտառային բացատներում։ Հանդիպում է Ախուրյանի, Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Իջևանի, Ապարանի, Սևանի, Երևանի, Վայոց ձորի, Զանգեզուրի շրջաններում[1]։ Սերինոսահատ տարօրինակը հանդիպում է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Ողջաբերդ գյուղի շրջակայք)[3]։

Ալկալոիդներ

խմբագրել

Որոշ երկծոպիկներ պարունակում են գրամին, որը ոչխարների և եղջերավոր անասունների համար թունավոր է, կարող է առաջացնել գլխուղեղի, կենտրոնական նյարդային համակարգի և այլ օրգանների վնասում, ինչպես նաև մահ[4][5]։

Phalaris arundinacea, Phalaris aquatica և Phalaris brachystachys տեսակները պարունակում են N,N-DMT (դիմեթիլտրիպտամին), 5-MeO-DMT (5-մետօքսիդիմեթիլտրիպտամին) և 5-OH-DMT (բուֆոտենին) ալկալոիդները։ Այն տարածքները, որտեղ այս բույսերում պարունակվում է մեծ քանակով ալկալոիդներ, շրջանցվում են արածող կենդանիների կողմից։

Phalaris ցեղի ալկալոիդ պարունակող տեսակներ
Տեսակ
Ալկալոիդների պարունակությունը չոր բույսում
DMT
5-MeO-DMT
5-OH-DMT
Phalaris aquatica
0.0007-0.18%[6]
0.100%[7]
0.022%[7]
0.005%[7]
Phalaris arundinacea
0.0004-0.121%[6]
Phalaris brachystachys
վերգետնյա օրգանները մինչև 3%
x

Այս ալկալոիդները չեն հայտնաբերվել P. californica, P. canariensis, P. minor տեսակներում և P. arundinacea-P. aquatica հիբրիդներում[6]։

Տեսակներ

խմբագրել

Տարածված տեսակներից են՝

  • Phalaris amethystina Trin.
  • Phalaris angusta
  • Phalaris aquatica - Ե. ջրային
  • Phalaris arundinacea - Ե. եղեգնանման կամ եղեգնաբուսանման
  • Phalaris brachystachys - Ե. կարճախոտ
  • Phalaris californica - Ե. կալիֆորնիական
  • Phalaris canariensis
  • Phalaris caroliniana - Ե. կարոլինյան
  • Phalaris coerulescens
  • Phalaris commutata
  • Phalaris elongata Braun-Blanq.
  • Phalaris lemmonii - Ե. Լեմոնիի
  • Phalaris minor - Ե. փոքր
  • Phalaris paradoxa - Ս. տարօրինակ
  • Phalaris platensis Henrard ex Wacht.
  • Phalaris truncata Guss. ex Bertol.

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Тахтаджян, Левон (2009). Флора Армении (ռուսերեն). Vol. 11. Ереван: Национальная Академия Наук Республики Армения, Институт ботаники. էջեր 318–320.
  2. Voshell, Stephanie M.; Baldini, Riccardo M.; Hilu, Khidir W. (2016 թ․ մայիսի 10). «Infrageneric treatment of Phalaris (Canary grasses, Poaceae) based on molecular phylogenetics and floret structure». Australian Systematic Botany (անգլերեն). 28 (6): 355–367. doi:10.1071/SB15025. ISSN 1446-5701.
  3. 3,0 3,1 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
  4. Toxicants of Plant Origin - Google Book Search. Վերցված է 2008 թ․ ապրիլի 20-ին.
  5. phalaris pdf Արխիվացված 2015-11-24 Wayback Machine - AU Dept. of Agriculture and Food
  6. 6,0 6,1 6,2 «Lycaeum». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 5-ին.
  7. 7,0 7,1 7,2 Erowid Phalaris FAQ
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկծոպիկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկծոպիկ» հոդվածին։