Երկնքում «գիշերային վհուկներն» են
«Երկնքում «գիշերային վհուկներն» են» (ռուս.՝ «В небе «ночные ведьмы»»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ է Հայրենական մեծ պատերազմի մասին, որը նկարահանել է ռեժիսոր Եվգենի Ժիգուլենկոն 1981 թվականին։
Երկնքում «գիշերային վհուկներն» են ռուս.՝ В небе «ночные ведьмы» | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա և ռազմական ֆիլմ |
Թվական | 1981 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենիա Ժիգուլենկո |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Վալուցկի և Եվգենիա Ժիգուլենկո |
Դերակատարներ | Վալենտինա Գրուշինա, Յանա Դրուզ, Դմիտրի Զամուլին, Նինա Մենշիկովա և Վալերիա Զակլուննայա |
Օպերատոր | Լև Ռագոզին |
Երաժշտություն | Եվգենի Կրիլատով |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 77 րոպե |
Ֆիլմի հերոսուհու ծառայած զորամասի նախատիպը եղել է 46-րդ գվարդիական գիշերային ռմբակոծիչ ավիացիոն գունդը, որը ձևավորվել է Մարինա Ռասկովայի առաջարկով[1]։ Ֆիլմի ռեժիսոր Եվգենի Ժիգուլենկոն կռվել է այդ ավիագնդի կազմում, եղել է օղակի հրամանատար և մարտերում ցուցաբերած արիության համար դարձել է Խորհրդային Միության հերոս։
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է խորհրդային օդաչուների սխրանքի մասին, որոնք Հայրենական մեծ պատերազմի ժամանակ առավելապես գիշերը ռմբակոծում են գերմանաֆաշիստական զորքերի դիրքերը և թշնամու հաղորդակցման ուղիները։ Գերմանացիների մոտ խորհրդային ինքնաթիռների հանկարծակի հայտնվելուց հետո սարսափ է առաջացել, և նրանք սկսել են նրանց անվանել «գիշերային վհուկներ»։ Օդաչուները հիմնականում թռչում են որպես թեթև ռմբակոծիչներ վերասարքավորված Ու-2 ուսումնական ինքնաթիռներով։ «Գիշերային վհուկների» մականունը, օդաչուների կարծիքով, բարձր գնահատական է իրենց մարտական աշխատանքին։
Դերերում
խմբագրել- Վալենտինա Գրուշինա – Օքսանա Զախարչենկո
- Յանա Դրուզ – Գալինա Պոլիկարպովա
- Դմիտրի Զամուլին – Ֆեոդոր Պավլով
- Նինա Մենշիկովա – Մարյա Իվանովնա, կոմիսար
- Վալերիա Զակլուննայա – գվարդիայի մայոր Եվդոկիա (Դուսյա) Բոգուսլավսկայա, էսկադրիլիայի հրամանատար
- Տատյանա Չեռնոպյատովա – Յուլյա Նեստերովա
- Ելենա Աստաֆևա – Կատյա Մաքսիմովա
- Ալեքսանդրա Սվիրիդովա – Տոնյա Ժուկովա, մեխանիկ
- Սերգեյ Մարտինով – Կոստյա Լազարև, Գալինայի փեսացուն
- Տատյանա Մակրիկովա – Յուլյա Նեստերովա
- Դոդո Չոգովաձե – Սոֆիկո
- Ստանիսլավ Կորենև – գեներալ
- Վալենտինա Կլյագինա – Սոլդատովա
- Իրինա Դիտց – հերթապահ օդանավակայանում
Հնչյունավորում
խմբագրել- Ելենա Կամբուրովա – «Когда вы песни на земле поёте» երգի կատարումը
Նկարահանող խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակներ՝ Վլադիմիր Վալուցկի, Եվգենի Ժիգուլենկո
- Ռեժիսոր՝ Եվգենի Ժիգուլենկո
- Օպերատոր՝ Լև Ռագոզին
- Նկարիչ՝ Բորիս Կոմյակով
- Կոմպոզիտոր՝ Եվգենի Կռիլատով
- Երգի տեքստի հեղինակ՝ Եվգենի Եվտուշենկո
- Դիրիժոր՝ Դավիթ Շտիլման
- Գլխավոր խորհրդատու՝ Գեորգի Բերեգովոյ
- Խորհրդատու՝ Եվդոկիա Բոչարովա
- Նկարահանող խմբի տնօրեն՝ Լեոնիդ Գոմորին
Տեխնիկական տվյալներ
խմբագրել- Արտադրություն՝ Մ. Գորկու անվան կինոստուդիա
- Գեղարվեստական ֆիլմ, մեկ սերիա, գունավոր
- Տևողությունը՝ 77 րոպե[2]
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Երկնքում «գիշերային վհուկներն» են»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Фильм на сайте ВГТРК «Культура»