Երկուսը նոր տանը
«Երկուսը նոր տանը» (ռուս.՝ «Двое в новом доме»), խորհրդային մելոդրամա, որը նկարահանել է ռեժիսոր Թոֆիկ Շահվերդիևը «Լենֆիլմ» կինոստուդիայում 1978 թվականին[1]։
Երկուսը նոր տանը ռուս.՝ Двое в новом доме | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Թվական | 1978 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Տոֆիկ Շախվերդիև |
Սցենարի հեղինակ | Անատոլի Գրեբնև |
Դերակատարներ | Մարիա Սոլոմինա |
Օպերատոր | Նիկոլայ Պոկոպցև |
Պատմվածքի վայր | Սանկտ Պետերբուրգ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Սյուժեն
խմբագրելՌադիոգործարանի բանվոր և հեռակա ուսանող Սերգեյը և «Ինտուրիստի» էքսկուրսավար Նելյան համեմատաբար վերջերս են ամուսնացել, բայց արդեն լուրջ ընտանեկան ճգնաժամ են ապրում։ Կյանքի առաջին դժվարությունները սպառնում են կործանել նրանց ամուսնությունը։ Երիտասարդ ամուսինները պետք է համատեղեն իրենց ուսումը աշխատանքի, իրենց փոքրիկ դստեր հետ ապրեն մասնավոր բնակարանում, հաղթահարեն նյութական դժվարությունները։ Առօրյան սկսել է նյարդայնացնել Նելյային, բայց էլ ավելի է նյարդայնացնում նրա ամուսինը։ Սերգեյը լավ մարդ է, որը սիրում է կնոջն ու դստերը, բայց կինը նրան համարում է անճարակ, շատ մեղմ և հետևաբար չի կարող պաշտպանել իրեն։ Այլ է Վալկովը՝ այն բաժնի պետը, որտեղ աշխատում է Նելյան։ Նա Սերգեյի լրիվ հակապատկերն է, գործարար, հաջողակ, իրական մարդ և հուսալիության չափանիշ։
Իմանալով կնոջ սիրավեպի մասին և տառապելով դրանից՝ Սերգեյը, սակայն, չի դադարում սիրել նրան և քնքշորեն հոգ տանել նրա մասին։ Նելյան մի կողմից լի է իր կյանքը դեպի լավը փոխելու վճռականությամբ, մյուս կողմից՝ վախ է զգում գալիք դավաճանության համար։ Ի վերջո, կյանքը կարծես թե կարգավորվում է։ Նելյան վերադառնում է ամուսնու մոտ, երիտասարդ ընտանիքը ստանում է երկար սպասված բնակարանը։
Դերերում
խմբագրել- Մարիա Սոլոմինա – Նելյա, Նելլի Վիկտորովնա Կոնոնովա, «Ինտուրիստի» էքսկուրսավար
- Ալեքսանդր Աբդուլով – Սերգեյ, Սերգեյ Միխայլովիչ Կոնոնով, ռադիոգործարանի բանվոր, հեռակա ուսանող
- Կիրոչկա Ռոմանովա – Մարիշկա Կոնոնովա, Նելլիի և Սերգեյի դուստրը
- Էմանուիլ Վիտորգան – Վլադիմիր Վասիլևիչ Վոլկով, «Ինտուրիստի» բաժնի պետ
- Էռնստ Ռոմանով – դոցենտ Եվգենի Ալեքսեևիչ, Սերգեյի դասախոսը
- Անատոլի Գորին – մատուցող Ֆելիքս
- Տատյանա Լեյբել – Յանա
Նկարահանման խումբ
խմբագրել- Սցենարի հեղինակ՝ Անատոլի Գրեբնև
- Բեմադրող ռեժիսոր՝ Թոֆիկ Շահվերդիև
- Գլխավոր օպերատոր՝ Նիկոլայ Պոկոպցև
- Կոմպոզիտոր՝ Իսահակ Շվարց[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Бабишкін О. Українська література на екрані. — К.: Радянський письменник, 1966. — С. 41.
- ↑ «Երկուսը նոր տանը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- ««Двое в новом доме»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.(ռուս.) Ленфильм. Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003
- «Двое в новом доме»(չաշխատող հղում)(ռուս.) Онлайн энциклопедия Кирилла и Мефодия
- «Двое в новом доме» на сайте «Энциклопедия отечественного кино»