«Երկուսը» (ռուս.՝ «Двое»), 2010 թվականի ռուս-ուկրաինական հեռուստաֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Անատոլի Մատեշկոն։

Երկուսը
Երկիր Ռուսաստան
Ժանրպարտիզանների մասին ֆիլմ
Թվական2010
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱնատոլի Մատեշկո
ԴերակատարներԱնդրեյ Մերզլիկին, Սերգեյ Կալանտայ, Օլեսյա Վլասովա և Markus Böker?

Սյուժե

խմբագրել

Հայրենական մեծ պատերազմ, ձմեռ։ Խորհրդային պարտիզանները հանձնարարություն են ստանում գրավել անտառային խուլ ճանապարհի վրա գերմանական կոդավորման սարքը և, եթե հաջողվի, ապա նաև կոդավորողին։ Կատաղի մարտերի ժամանակ զոհվում են գրեթե բոլոր գերմանացիներն ու պարտիզանները։ Ողջ մնացած պարտիզան Ալեքսեյ Բուրյանը (Անդրեյ Մերզլիկին) գերեվարում է գերմանացի կոդավորող սպա Հերբերտին (Մարկուս Բեկեր) կոդավորման ապարատով հանդերձ։ Նրան դժվար առաքելություն է սպասվում՝ գերուն վայրի անտառի միջով շատ կիլոմետրեր անցկացնել և նշանակված ժամին հասցնել Կարմիր քարի մոտ, որտեղ սպասելու են հետախույզները։ Ալեքսեյը և նրա հետ կապված գերին գնում են վտանգավոր ճանապարհով։ Նրանց մշտապես հետապնդում են դաշտային ժանդարմերիայի պարեկները շան հետ։

Դերերում

խմբագրել
  • Անդրեյ Մերզլիկին – պարտիզան Ալեքսեյ Բուրյան
  • Սերգեյ Կալանտայ – ֆելդֆեբել Ռայներ
  • Օլեսյա Վլասովա – եֆրեյտոր Հաննա (գերմանացի կինոլոգ)
  • Մարկուս Բեկեր (գերմ.՝ Markus Böker) – կոդավորող սպա Հերբերտ

Նկարահանման մասին

խմբագրել

Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են 2010 թվականի փետրվարին Կորոստիշև շրջկենտրոնից ոչ հեռու գտնվող անտառում (Ժիտոմիրի մարզ)[1]։

Դերասան Անդրեյ Մերզլիկինն իր հերոսին ավելի իրատեսական դարձնելու համար առաջին անգամ մորուքը է թողել[2]։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել մայիսին՝ Հաղթանակի 65-ամյակի նախօրեին, իսկ մայիսի 9-ին Ֆիլմը ցուցադրվել է «Ինտեր» ալիքով[2]։

Քննադատություն

խմբագրել

Ֆիլմը ներկայացվել է 2011 թվականի «Ոսկե պեկտորալ» փառատոնի «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում[3]։

«Պլաստիկայի տեսանկյունից «Երկուսը» լուծված է փայլուն կերպով. այն գունավոր է, բայց գույնը հավասարեցված է այնպես, որ պատկերը սև-սպիտակ է, ընդ որում՝ ոչ ձյան գործոնի շնորհիվ, և միայն վայրկյաններով է գույնը երևում մեկ ձյան վրա արյան կաթիլով, մեկ էլ պայթյունի բռնկումով»[4]։

«Մենք փորձեցինք ստեղծել այդ տարիների մթնոլորտ և արտիստների հետ միասին մտածել հերոսության թեմայով. ինչ է սխրանքը, հայրենիքը, սերը։ Մենք փորձեցինք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կարող է նպաստել հերոսությանը»[5]։ «Երկուսը» ֆիլմի հերոսներն ունեն ընդհանուր դժբախտություն։ Այնտեղ այն գաղափարն է, որ նույնիսկ եթե Ձեզ տարանջատում են քաղաքական տարաձայնությունները, ապա գոյատևման համար պայքարում կարելի է և ինքդ քեզ օգնել, և բռնել թշնամու մեկնած ձեռքը»[6]։

«Տպավորություն է ստեղծվում, որ ֆիլմում պարզապես բացասական կերպարներ չկան։ Նույնիսկ գերմանացիները Անատոլի Մատեշկոյի մոտ, ինչպես ասում են, այնքան էլ ֆաշիստներ չեն, կիսում են վերջին սնունդը, օգնում են խարույկ վառել, նույնիսկ ծխախոտ են ծխում և, իհարկե, ամեն կերպ հերքում են իրենց մասնակցությունը ազգային-սոցիալիստական կուսակցությանը։ Ֆիլմի մասին ընդհանուր տպավորությունն այն է, որ հեղինակներ քարոզում են խաղաղություն ամբողջ աշխարհում, և այն, որ գերմանացիներն այնքան էլ վատը չեն եղել, իսկ պարտիզանները այնքան էլ չէին ատում նրանց»[7]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Под Житомиром снимают фильм про войну // Сайт "Журнал Житомира", 11 февраля 2010
  2. 2,0 2,1 9 мая на Интере покажут фильм "Двое", съёмки которого проходили под Житомиром(չաշխատող հղում), Житомир.info, 6 мая 2010
  3. Кустурица всех кинул, но было весело, 07 июня 2011
  4. Тина Арсеньева - Баллада о партизане // Газета «Вечерняя Одесса» №114 (9442) // 04 августа 2011 г.
  5. Анатолий Матешко: Всегда можно отстоять свою позицию... «Обозреватель», 21 апреля 2010
  6. Анатолий Матешко, кинорежиссер: У нас нет понимания того, что искусство, и кино в том числе, формируют идеологию, 18.06.2016
  7. 'Дмитрий Комаровский - По свежим следам «Энигмы» // Еженедельник «Смоленская газета», 14 сентября 2010

Արտաքին հղումներ

խմբագրել