«Երկու օր» (ռուս.՝ «Два дня»), ռուսական կատակերգական մելոդրամա, որի ռեժիսորն է Ավդոտյա Սմիռնովան։ Ֆիլմը թողարկվել է Ռուսաստանում 2011 թվականի սեպտեմբերի 8-ին։

Երկու օր
ռուս.՝ Два дня
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2011
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱվդոտյա Սմիռնովա
ՊրոդյուսերՖեոդոր Բոնդարչուկ և Ռուբեն Դիշդիշյան
Սցենարի հեղինակԱվդոտյա Սմիռնովա և Աննա Պարմաս
ԴերակատարներՔսենյա Ռապոպորտ, Ֆեոդոր Բոնդարչուկ, Իրինա Ռոզանովա, Աննա Միխալկովա[1], Անդրեյ Սմիռնով[1] և Բորիս Կամորզին[1]
ՕպերատորՄաքսիմ Օսադչի
ԵրաժշտությունԱլեքսեյ Ստեբլյով
ԿինոընկերությունՑենտրալ Փարթներշիփ
Տևողություն76 րոպե[2]
Բյուջե1 700 000 $

Սյուժե

խմբագրել

Մոսկվայից բարձրաստիճան պաշտոնյա Պյոտր Սերգեևիչ Դրոզդովը (Ֆյոդոր Բոնդարչուկ) այցելում է ռուս գրականության կիսամոռացված դասականի մարզային թանգարան նահանգապետի խնդրանքով, ով ցանկանում էր տիրանալ թանգարանին պատկանող հողերը և կառուցել նոր նստավայր։ Սկզբում Դրոզդովը կողմնակից էր այդ որոշմանը, բայց գրականագետ Մարիա Իլինիչնայի (Քսենյա Ռապոպորտ) հետ ծանոթանալուց հետո, ով աշխատում էր թանգարանում որպես փոխտնօրեն, փոխում է իր հայացքները ոչ միայն այդ խնդրի, այլև իր կյանքի շուրջ ընդհանրապես։

Դերերում

խմբագրել

Սաունդրեքթ

խմբագրել

Ֆիլմում օգտագործված է Միուշայի հեղինակած Windy Song երաժշտական ​​կոմպոզիցիան։ Ֆիլմի սկզբում հնչում է ռուս կոմպոզիտոր Պյոտր Կլիմովի երաժշտությունը։ Եզրափակիչում հնչում է «Սուպերտանգո» երգը Մեգապոլիս խմբի կատարմամբ, երաժշտությունը՝ Օլեգ Նեստերովի, Միխայիլ Գաբոլաևի, Մաքսիմ Լեոնովի, տեքստը՝ Ալեքսանդր Բարաշի, Օլեգ Նեստերովի։

Մրցանակ

խմբագրել
  • Մրցանակ «Պատուհան դեպի Եվրոպա» փառատոնում 2011 թվականին
    • Մրցանակ «Золотая ладья» («Վիբորգ հաշիվ» մրցույթում)[3]
  • «Ոսկե արծիվ» մրցանակի 5 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ, լավագույն դերասան (Ֆյոդոր Բոնդարչուկ, հաղթանակ), լավագույն դերասանուհի (Քսենիա Ռապոպորտ, հաղթանակ), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Իրինա Ռոզանովա) և լավագույն օպերատորական աշխատանք (Մաքսիմ Օսադչի)։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Internet Movie Database — 1990.
  3. Два дня, пять невест, ещё четыре дня и одна баба Արխիվացված 2011-08-18 Wayback Machine в газете «Московские новости»

Արտաքին հղումներ

խմբագրել