Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան (Կարբի)

Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձան Արագածոտնի մարզի Կարբի գյուղում։

Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր
Ստեղծում1986
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրԿարբի[1]
Շինության ձևհուշարձան 2.58/19
Ներկա վիճակԿանգուն
ՀՀ ՊՄԱՀ2.58/19
 World war II memorial in Karbi Վիքիպահեստում

Տվյալներ

խմբագրել

Տուֆակերտ հուշահամալիրը գտնվում է գյուղի մեջ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ։ Հուշարձանը տեղադրվել է 1986 թվականին[2]։ Ընդգրկված է Կարբիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հուշարձանը կազմված հայկական նախշազարդերով քանդակված հուշասյունից, հուշապատերից և զինվորական սաղավարտը վրան կոթողից։

Հուշարձանի հուշապատի աջ հատվածում փորագրված է.

  Երախտապարտ կարբեցիներս կառուցեցինք փառքի ու անմահության այս հուշարձանը` ի հիշատակ այն քաջազուն որդիների, ովքեր իրենց հերոսական կյանքերով փրկագնեցին մեր սուրբ հայրենին։  

Հեղինակներ

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 2.58/19