Երուսաղեմի թատրոն
Երուսաղեմի թատրոն (եբրայերեն՝ תאטרון ירושלים, հայտնի է նաև որպես՝ Երուսաղեմի կատարողական արվեստի կենտրոն), կատարողական արվեստի կենտրոն Երուսաղեմում։ Թատրոնը բացվել է 1971 թվականին[1]։ Համալիրը բաղկացած է Շերովեր թատրոնից, որն ունի 950 նստատեղ, Հենրի Քրոունի անվան սիմֆոնիկ նվագախմբից (Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի հանգրվան) 750 նստատեղով, Ռեբեկա Քրոուն դահլիճից`450 տեղով և 110 տեղով Փոքրիկ թատրոնից[1]։ Փոփոխվող արվեստի ցուցահանդեսները տեղի են ունենում շենքի հիմնական ճեմասրահում և շենքի այլ տարածքներում։ Առաջին հարկում գործում է ռեստորան և գրախանութ։
Երուսաղեմի թատրոն | |
---|---|
Տեսակ | բազմաֆունկցիոնալ թատերական-համերգային համալիր և թատրոն |
Երկիր | Իսրայել |
Գտնվելու վայրը | Երուսաղեմ |
Հիմնադրման ամսաթիվ | 1971 |
Կայք | jerusalem-theatre.co.il(եբրայերեն) և jerusalem-theatre.co.il/eng(անգլ.) |
The Jerusalem Center for the Performing Arts Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել1958 թվականին Երուսաղեմի քաղաքապետարանը Մորդեխայի Իշ-Շալոմի ղեկավարությամբ, Թալբիյա շրջանի հարավային ծայրի 11 դունամ (2,8 ակր) տարածքում քաղաքային թատրոնի դիզայնի մրցույթ է անցկացրել։ Մրցույթում հաղթող են ճանաչվել ճարտարապետներ Մայքլ Նադլերի, Շուլամիտ Նադլերի և Շմուել Բիքսոնի նախագիծը[2]։
Հիմնարկեքը տեղի է ունեցել 1964 թվականի հոկտեմբերին։ Չնայած շենքի կառուցումը երկու տարվա ընթացքում ավարտելու ծրագրերին, վեճերի և բյուջետային խնդիրների պատճառով արձանագրվել է դանդաղ առաջընթաց։ Շենքը բացվել է 1971 թվականին[2]։
Ամերիկացի միլիոնատեր Լեսթեր Քրոունը 9 միլիոն դոլար է նվիրաբերել Արևելյան Երուսաղեմի Շուաֆաթ շրջանում նոր մարզադաշտի կառուցման համար, որը երբեք չի կառուցվել, և Երուսաղեմի քաղաքապետ Թեդդի Կոլեկին համոզել է փոխել նվիրատվության ուղվածությունը սպորտից դեպի արվեստ և մշակույթ։ Գումարն օգտագործվել է Հենրի Քրոունի անվան համերգասրահի կառուցման համար։ Այն ունի 750 նստատեղ, այստեղ է ներառված 450 տեղանոց Ռեբեկա Քրոուն դահլիճը[2]։ Կառույցի նոր թևի պլանավորումը և դիզայնը իրականացվել է նույն ճարտարապետական հաստատության կողմից, և նոր թևն անվանվել է Քրոունի ծնողների պատվին[2]։
Ճարտարապետություն
խմբագրելԹատրոնի շենքը միավորում է քանդակագործության տարրեր, կառուցված է Երուսաղեմի ավանդական քարով։ Շենքը տեղակայված է մեծ հանրային հրապարակում, որն օգտագործվում է բացօթյա համերգների և այլ միջոցառումների համար[2]։
Վարձակալներ
խմբագրելՏես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «About Us». Israel: Jerusalem Theatre. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Don't Name it After Me». Haaretz. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ ‘Mrs. World’ goes to Jerusalem
- ↑ «בתיאטרון ירושלים יתקיים בערב טקס הענקת פרסי ישראל». ערוץ 7 (եբրայերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երուսաղեմի թատրոն» հոդվածին։ |