Երվանդ Արզումանյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երվանդ Արզումանյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երվանդ Ավանեսի Արզումանյան (փետրվարի 12 (25), 1909[1] կամ փետրվարի 10, 1909[2], Թաղավարդ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - սեպտեմբերի 9, 1990[3], Մոսկվա, ԽՍՀՄ[3]), հայ խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ։ ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1972)։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1953)։
Երվանդ Արզումանյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12 (25), 1909[1] կամ փետրվարի 10, 1909[2] Թաղավարդ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | սեպտեմբերի 9, 1990[3] (81 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ[3] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | zootechnician-selectioner և դասախոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի Կ. Ա. Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիա[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1952) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Մոսկվայի Տիմիրյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիան։ 1958 թվականից ղեկավարել է նույն ակադեմիայի տավարաբուծության ամբիոնը։ Ուրալի բնակլիմայական պայմաններում ստեղծել է տավարի սև-խայտաճամուկ նոր ցեղը։ Ուսումնասիրել է կաթնագեղձի ձևաբանության ու ֆունկցիայի, կրծի շարակցական ու ճարպային հյուսվածքների փոփոխության հարաբերակցության, կաթի քիմիական բաղադրության, լակտացիայի երկփուլային բնույթի, տոհմաբուծության, տավարաբուծության տարբեր հարցեր։ Երվանդ Արզումանյանը ԽՍՀՄ ԺՏՆՑ-ի կաթնատու տավարի ցեղերի գնահատման փորձարարական հանձնաժողովի նախագահն է[4]։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, 1972 թ.
- Կարմիր աստղի շքանշան
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (2)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (2)
Գրականություն
խմբագրել- Саркисян С. Т. Энциклопедия Арцах-Карабаха. Спб., 2005. - 312 с.
Երկեր
խմբագրել- Արզումանյան Ե. Ա., Անասնաբուծություն, դասագիրք, 1983 (համահեղինակ)։
- Арзуманян Е. А., Порода животных и ее прогрессирующая роль в народном хозяйстве : Лекция, Моск. с.-х. акад. им. К. А. Тимирязева, Каф. молоч. и мясн. скотоводства, 20,[1] с. 20 см, М. Изд-во МСХА 1989.
- Арзуманян Е. А., Продуктивное животноводство нечерноземья России [Текст] М.: Знание, 1975. - 43 с. - ISBN 767721.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «КАРАБАХ: лица, факты, события и топонимы., Арзуманян Ерванд Аванесович». www.karabagh.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երվանդ Արզումանյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 49)։ |