Երվանդ Ոսկան

հայ քանդակագործ, նկարիչ

Երվանդ Հակոբի Ոսկան (1855[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] - հուլիսի 9, 1914(1914-07-09)[5], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ քանդակագործ։

Երվանդ Ոսկան
Ծնվել է1855[1][2][3]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[4]
Մահացել էհուլիսի 9, 1914(1914-07-09)[5]
Վախճանի վայրըՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
ԿրթությունMakruhyan Armenian Primary School?, Մուրադ-Ռափայելյան վարժարան (1872) և Հռոմի գեղարվեստի ակադեմիա (1877)
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ և հնագետ

Կենսագրություն

խմբագրել

Երվանդ Հակոբի Ոսկանը ծնվել է 1855 թվականի հուլիսի 6-ին Կոստանդնուպոլսի Սամաթիա թաղամասում՝ հայ մտավորականի ընտանիքում։ Նրա պապերը վաղուց ի վեր գաղթել էին Կարնո Արծաթի գյուղից և բնակություն հաստատել Պոլսում։ Հայտնի է, որ պապը՝ էրզրումցի Ոսկան Գոթողյանը, արքունական դրամահատարանում աշխատել է որպես ձուլող։ Հայրը՝ Հակոբ Ոսկանը (1824-1907), ընտիր կրթություն ստացած գրող և մանկավարժ էր, հայերեն ու ֆրանսերեն էր դասավանդում տեղի Մայր վարժարանում, հայտնի էր որպես Ալեքսանդր Դյումայի երկերի լավագույն թարգմանիչ։Որոշ ժամանակ Ոսկանը հաճախում է Պոլսի Պեշիկթաշ և Բերա թաղամասերի հայկական դպրոցներ[6]։ 1872 թվականին ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռափայելյան վարժարանը, 1877 թվականին՝ Հռոմի գեղարվեստի ակադեմիան։ 1878 թվականին մեկնել է Փարիզ` կատարելագործվելու, մասնակցել է միջազգային ցուցահանդեսի (1878, Փարիզ, 2 արծաթե մեդալներ)։ 1881 թվականին վերադարձել է Կ. Պոլիս[7]։

Ստեղծագործական գործունեություն

խմբագրել

Ստեղծագործել է հիմնականում հաստոցային քանդակագործության բնագավառում, թեմատիկ քանդակի («Դափնե», «Ռազմիկներ ու աստվածուհիներ», «Աղախինը», «Թուրք մուրացիկը» (1882, Հայաստանի ազգային պատկերասրահ), «Զեյբեկ կնոջ պարը», «Զեյբեկի թրով պարը», «Կովկասցի հեծյալը» և դիմաքանդակի ժանրերում «Օսման Համդի բեյ», «Նայիլե խանում» (Գեղեցիկ արվեստների պետական ակադեմիա, Ստամբուլ), «Տիգրան Չուխաճյան» (ԳԱԹ), «Ինքնադիմաքանդակ» (1882 թվական, ՀԱՊ), ։
Ոսկանի ստեղծած ռեալիստական կերպարներին բնորոշ է հոգեբանական խորությունը։ Նրա երփնագիր գործերից հայտնի են «Հոր դիմանկարը» (1889), «Թուրը սրել տվող զեյբեկ» (երկուսն էլ՝ ՀԱՊ)։
Ոսկանը թուրք հնագետ և նկարիչ Օսման Համդի Ռեյի հետ 1883 թվականին հիմնադրել է Կ. Պոլսի գեղարվեստի ուսումնարանը (այժմ՝ Գեղեցիկ արվեստների պետական ակադեմիան), եղել տեսուչ և քանդակագործության պրոֆեսոր, նաև՝ հնագիտական թանգարանը, որի համար վերականգնել է մի շարք բարձրարժեք ստեղծագործություններ, այդ թվում՝ Սիդոնում (այժմ՝ Սայդա՝ Լիբանանում) իր իսկ պեղած սարկոֆագը (վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն
Միասին պեղել են Նեմրութ լեռը և գրել առաջին ուսումնասիրությունը Կոմմագենեի թագավորության կենտրոնի մասին։

 
Օսման Համդի բեյի կիսանդրին, հեղինակ` Երվանդ Ոսկան

Ոսկանը Կ. Պոլսի, նաև հայ իրականության նոր ժամանակների առաջին արհեստավարժ քանդակագործն էր, որին աշակերտել են թուրք քանդակագործներ Օ. Մ. Իհսանը (1867-1944) և Մ. Թոմրուկը (1884-1949

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Artnet — 1998.
  2. 2,0 2,1 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 National Library of Israel Names and Subjects Authority File (երբ.)
  4. 4,0 4,1 4,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 NLI AUT MultiLang - Full View of Record (երբ.)
  6. Եղիշե Մարտիկյան, «Հայկական կերպարվեստի պատմություն», Գիրք Բ, Երևան, 1975, էջ 103
  7. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.