Երվանդ և Իսահակ Տեր-Ավետիքյանների բնակելի տուն

Երվանդ և Իսահակ Տեր-Ավետիքյանների բնակելի տուն, տեղական նշանակության պատմամշակութային հուշարձան Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության փողոցում։ Ներառված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2]։

Երվանդ և Իսահակ Տեր-Ավետիքյանների բնակելի տուն
Տեսակմշակութային արժեք և բնակելի տուն
Երկիր Հայաստան[1]
ԲնակավայրԵրևան և Կենտրոն վարչական շրջան
Շինության ձևՊատմամշակութային հուշարձան
Մասն էՓողոցի կառուցապատման հատվածներ. Նահանգական փողոցը
Ներկա վիճակԿանգուն
ՀՀ ՊՄԱՀ1.6/203.6

Պատմություն

խմբագրել

Շենքը գտնվում է Երևանի Հանրապետության 24 հասցեում՝ «Երևան» կինոթատրոնի հարևանությամբ։ Կառուցված է սև տուֆից, երկհարկանի է։ Եղել է Երվանդ և Իսահակ Տեր-Ավետիքյանների առանձնատունը։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ կառուցվել է 1905 թվականին[3]։

Ըստ Երվանդ Տեր-Ավետիքյանի ծոռան՝ Զաքար Տեր-Ավետիքյանի, Երվանդ Տեր-Ավետիքյանի ջանքերով և միջոցներով Երևանում ստեղծվել են հիմնական կառույցներ՝ Ֆիլհարմոնիայի փոքր համերգասրահի շենքը Աբովյան փողոցում (որի կառուցումն ավելի շատ կապվում է Ալեքսանդր Մանթաշյանցի անվան հետ, սակայն դիմումատուն նշել է, որ շենքը, ներառյալ՝ Իտալիայում պատվիրված ջահը, կառուցվել և կահավորվել է Տեր-Ավետիքյանի ֆինանսական միջոցներով), Երևանի պետական համալսարանի և 1-ին հիվանդանոցի շենքերը Աբովյան փողոցում, ՀՀ ֆինանսների նախարարության շենքը Նալբանդյան փողոցում, Ռուսական տաճարը Շահումյան հրապարակում, քաղաքի 1-ին փոքրիկ հիդրոկայանը, Թուրքիան Հայաստանին միացնող Մարգարայի կամուրջը, Երևան-Ջուլֆա երկաթուղային գծի բոլոր կամուրջները, Երվանդ Տեր-Ավետիքյանի միջոցներով է վերականգնվել Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին ավերված եկեղեցին և այլն[3]։

Խորհրդային տարիներին Երվանդ և Իսահակ Տեր-Ավետիքյանների տունն ազգայնացվել է ու դարձել բազմաբնակարան շենք։ Տեր-Ավետիքյաններին նույնպես շենքից բնակարան է բաժին հասել[3]։ Շենքում բիզնես նշանակության տարածքներ են, մի հատված պահպանվել է որպես բնակելի[3]։ Շենքում է տեղակայված «Զաթար Պիցցա» խորտկարանը[3]։

Տեր-Ավետիքյանները Երևանում նշանավոր և հարգված գերդաստան են եղել։ Նրանց եղբայրներից մեկը՝ Արամ Տեր-Ավետիքյանը, եղել է հայտնի բժիշկ։ Նրա առանձնատունը Երևանի Աբովյան 1/1 հասցեում (նախկինում՝ Աստաֆյան 17) գտնվող ամենագեղեցիկ շենքերից մեկն է։

  Տեր-Ավետիքյանների ամբողջ գերդաստանը հին Երևանում հայտնի անձնավորություններ են եղել։ Արամ Տեր-Ավետիքյանի հայրը` Նազար Տեր-Ավետիքյանը, ռուս-պարսկական պատերազմում ռուսական զորքերին օգնություն ցուցաբերելու համար ցարական հրամանագրով որպես պարգևատրում ստացել է ազնվականի տիտղոս, որը ժառանգաբար անցել է նրա տղաներին։
- ճարտարապետ Մարիետա Գասպարյան
 

Տես նաև

խմբագրել

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշում
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Երվանդ Տեր-Ավետիքյանի 100-ամյա առանձնատունը, որտեղ մինչ օրս ապրում են նրա ժառանգները». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 6-ին.
  Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 1.6/203.6