Երրորդ համաշխարհային պատերազմ

III համաշխարհային պատերազմ (IIIՀԱՊ) կամ III աշխարհամարտ (ՀԱՊ3 կամ ԱՄ3) անունը տրվել է այն ենթադրական պատերազմին, որը կարող է վերածվել Համաշխարհային պատերազմի և, հաջորդելով I և II համաշխարհայիններին՝ դառնալ մարդկության վերջին պատերազմը։

Ենթադրվում է, որ միջուկային զենքը վճռորոշ դեր կխաղա Երրորդ համաշխարհային պատերազմում:
Հնարավոր Երրորդ համաշխարհային պատերազմի հավանական մասնակից պետությունները. քարտեզ

Այս տերմինը կիրառվել է II համաշխարհային պատերազմի ժամանակվանից։ Տերմինը նաև կիրառվել է (երբեմն շատ ազատորեն կամ փոխաբերական իմաստով) նկարագրելու համար այն լայնամասշտաբ հակամարտությունը, որի մեջ անուղղակիորեն ներգրավվել են շատ երկրներ՝ աշխարհի զանազան մասերից, ինչպես օրինակ՝ Սառը պատերազմը կամ Ահաբեկչության դեմ պատերազմը։

միջուկային զենքի մշակման և Ճապոնիայի դեմ կիրառման ժամանակվանից, իսկ վերջինս, փաստորեն II համաշխարհային պատերազմի վերջին ամսվա ընթացքում կատարվեց, նկատի առնելով Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումը, ինչպես նաև դրան հաջորդող միջուկային զենքի տարածումից հետո, III համաշխարհային պատերազմի ծագման սպառնալիքը խիստ իրական դարձավ։ Միջուկային զենք ունեցող պետությունների ակումբը ընդլայնվեց։ Նրանում հայտնվեցին ոչ միայն դրա հիմնադիրը՝ ԱՄՆ-ը և վերջինիս հակառակորդը՝ ԽՍՀՄ-ը, այլև ԱՄՆ-ի դաշնակիցներ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ինչպես նաև ասիական հզոր տերություն դարձած համայնավարական (կոմունիստական) Չինաստանը։ Այդ պետությունները շարունակաբար մշակում, զարգացնում ու հզորացնում էին իրենց միջուկային զինանոցը։ Միջուկային զենքը կարող էր հայտնվել նաև որոշ այլ պետությունների ձեռքին։ Ներկայումս միջուկային զենք ունեցող պետությունների ցուցակը հետևյալն է. Միջուկային զենք ունեցող պետությունների ցանկ։ Այսպիսով Երկիր մոլորակի միջուկային ոչնչացման, ուստի և մարդկային քաղաքակրթության բնաջնջման հավանական վտանգը ներկայումս III համաշխարհային պատերազմի հավանականությունը դիտարկելու ժամանակ կարևորագույն թեման է։

Մյուս կարևորագույն թեման կենսաբանական պատերազմն է, որի սանձազերծումը ևս կարող է զանգվածային կորուստների հասցնել, անկախ նրանից, թե կենսաբանական զինատեսակները կօգտագործվեն դիտավորյա՞լ, թե՞ պատահականորեն։

Նման զինատեսակների կիրառումը կարող է յանգեցնել ապոկալիպտիկ հետևանքների, Երկիր մոլորակի մակերեսը դարձնելով մարդկության և կենդանական տեսակների ու նույնիսկ բույսերի կյանքի համար ոչ պիտանի։ Այսինքն՝ սպառնալիք է առաջանում կյանքի բոլոր տեսակների համար։ Հավանականություն է առաջանում, որ մարդկային էակները նման պայմաններում կարող են գոյատևել կա՛մ ստորջրյա հատուկ հարմարեցված կացարաններում, կա՛մ տիեզերքում գտնվող գաղութներում։ Բնականաբար, արհեստականորեն պայմաններ պետք է ստեղծվեն նաև այլ կենդանատեսակների ու բույսերի կյանքի համար։ Տիեզերական նման գաղութների հավանական գոյությունը կարող է լինել, օրինակ, Լուսնի կամ Մարսի, չի բացառվում նաև տիեզեարական նավերի կամ ուղեծրային արբանյակների վրա։

I համաշխարհային պատերազմը (1914–1918) իր ժամանակին դիտարկվում էր որպես "պատերազմներին վերջ տալու պատերազմ," քանզի մարդիկ հավատում էին, թե երբեք այլևս նման հզորության ու ավերիչ համընդգրկուն ռազմական հակամարտություն այլևս չի ծագի։

II համաշխարհային պատերազմը (1939–1945) ապացուցեց, թե այդ հույսերը սին էին, իսկ 1947-ին Սառը պատերազմի սկսվելը, նաև միջուկային զենքերի ի հայտ գալը, ցույց տվեցին, թե երրորդ համընդգրկուն պատերազմի հավանականությունը շատ մեծ է։

Մշտական սպառնալիքը որոշ չափով հետ նահանջեց, երբ 1991 թվականին փլուցվեց ԽՍՀՄ-ը, դրա հետ միասին ավարտվեց Սառը պատերազմը։ Դրանով իսկ վտանգավոր դիմակայության մեջ գտնվող երկու գերտերություններից մնաց միայն մեկը՝ ԱՄՆ-ն, որը միայնակ գերիշխեց մոլորակի վրա։

II համաշխարհային պատերազմը սպասվել և պլանավորվել է բազում երկրների ռազմական և քաղաքական իշխանությունների կողմից։ Ընդ որում նման պատերազմի սցենարները բազմատեսակ էին՝ սկսած կոնվենցիոնալ պատերազմից, որը կոչվում է նաև սովորական պատերազմ, մինչև սահմանափակ կամ նույնիսկ՝ տոտոալ միջուկային պատերազմը։

Երրորդ համաշխարհային պատերազմի սցենարներ

խմբագրել

20-րդ դարի երկրորդ կեսի գեղարվեստական գրականությունում շոշափվել են Երրորդ համաշխարհային պատերազմի մի շարք հավանական սցենարներ։ Մասնավորապես Կարմիր փոթորիկ կամ Կարմիր փոթորիկը սկսվում է (անգլ.՝ Red Storm Rising) վերնագրով վեպ, որը հրատարակվել է 1986 թվականին և դասվում է տեխնո-թրիլլեր (անգլ.՝ technothriller) ժանրի ստեղծագործությունների շարքին և որի հեղինակն է Թոմ Քլանսին (անգլ.՝ Tom Clancy): Տվյալ վեպում պատմվում է III համաշխարհային պատերազմի (III Աշխարհամարտի, անգլ.՝ World War III, անգլ.՝ Third World War) մասին, որը մղվում է Եվրոպայում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) և Վարշավյան Պակտի (ՎՊ) զորքերի միջև։ Դեպքերը տեղի են ունենում մոտավորապես 1980-ականների կեսերին։ Մինչ այս վեպը, այլ նմանատիպ ստեղծագործություններում ևս դիտարկվել է երևակայելի III Աշխարհամարտը, սակայն սույն վեպը տարբերվում է մյուսներից նրանով, որ Աշխարհամարտի վերջնական ելքի որոշման հարցում նորովի են դիտարկվում բոլոր ռազմական գործողությունները՝ Ատլանտյան նավային ուղեկցող պարեկային ծառայություններից մինչև հետախուզական արբանյակների վայր գցելն ու Գերմանիայում մղվող տանկային ճակատամարտերը, դրանք բոլորը համարելով պատերազմի կարևորագույն տարրեր։

 
Թոմ Քլանսիի «Կարմիր փոթորիկ» վեպում նկարագրված պատերազմում Վարշավյան Պակտի զորքերի հավանական հարձակման հիմնական ուղղությունները. Արևմտյան Գերմանիա. քարտեզ:

Անսովոր էր նաև այս վեպում III Աշխարհամարտի նկարագրումը որպես բացառապես սովորական զենքերով կամ Կոնվենցիոնալ սպառազինությամբ մղվող պատերազմ՝ Կոնվենցիոնալ պատերազմ, չհասցնելով այն միջուկային սպառազինության և այլ զանգվածային բնաջնջման զենքերի կիրառմանը։

Ռազմական պլաններ

խմբագրել

Սառը պատերազմի առաջին իսկ օրերից ի վեր ռազմական պլանավորողները ռազմական խաղերի միջոցով փորձարկում էին բազմաթիվ սցենարներ, նախապատրաստվելով վատթարագույնին։ Այդ պլաններից որոշները արդեն ժամանակավրեպ են և մասամբ կամ լիովին գաղտնազերծված են։

Անմտածելի ռազմագործողություն

խմբագրել

Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը մտահոգված էր, որ Խորհրդային Միությունը՝ Երկրորդ Աշխարհամարտի վերջին Եվրոպայում ծավալել է հսկայական ռազմական ուժեր, իսկ ԽՍՀՄ-ի ղեկավար՝ Իոսիֆ Ստալինը անվստահելի անձնավորություն էր։ Ուստի Արևմտյան Եվրոպայի ժողովուրդների վրա կախված էր խորհրդային ներխուժման լրջագույն սպառնալիքը։

1945 թվականի ապրիլ-մայիսին Բրիտանական զինված ուժերը մշակեցին Անմտածելի գործողություն ծրագիրը, որը, փաստացի, այսպես կոչված Երրորդ համաշխարհային պատերազմի առաջին սցենարն էր[1]։ Նրա գլխավոր նպատակն էր՝ "ԽՍՀՄ-ին պարտադրել ԱՄՆ-ի և Բրիտանական կայսրության կամքը"[2]։ Սակայն այդ պլանը մերժվեց Բրիտանական Շտաբի պետերի կոմիտեի կողմից՝ որպես ռազմական տեսակետից անիրագործելի։

Dropshot ռազմագործողություն

խմբագրել

Grand Slam, Longstep և Mainbrace զորավարժություններ

խմբագրել

Grand Slam, Longstep և Mainbrace զորավարժություններ[3]Բանակի գեներալ Դուայթ Դ. Էյզենհաուեր, ԱՄՆ բանակ, 2 Ապրիլի 1951։

Strikeback ռազմագործողություն

խմբագրել

Ռեֆորջեր

խմբագրել

7 օրում դեպի Հռենոս գետ

խմբագրել
 
Վարշավյան Պակտի ներխուժումը Արևմտյան Գերմանիա

ԽՍՀՄ ռազմավարական միջուկային պլանները

խմբագրել
 
ԱՄՆ-ի պաշտպանական ձեռնարկությունների (ՌԱՀ-ի) և ենթակառուցվածքի հանգուցային տարերի ոչնչացման թիրախները ԽՍՀՄ ժամանակների ռազմական պլաններով (հնացած նպատակներ և պլան)[4]

Able Archer զորավարժություն

խմբագրել

Ռազմավարական պաշտպանության նախաձեռնություն

խմբագրել

ՆԱՏՕ-ի միջուկային պաշտպանություն

խմբագրել

Պատմականորեն մերձ իրավիճակներ

խմբագրել
 
ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի ՀՍՍ-1 Սիբաթ ուղղաթիռը խորհրդային Բ-59 սուզանավին ստիպել է դուրս գալ վերջրյա դիրքի: Կարիբյան ճգնաժամի օրերին: Միջուկային պատերազմից մեկ քայլ հեռու (հոկտեմբերի 28–29, 1962):

Լարվածության օջախները XXI դարի սկզբին

խմբագրել

Հնդկա-պակիստանյան հակամարտություն

խմբագրել

Արաբա-իսրայելական հակամարտություն

խմբագրել

Տերմինի ընդլայնված կիրառումը

խմբագրել

Սառը պատերազմ

խմբագրել

Նորման Պոդհորեցը առաջարկել է, որ Սառը պատերազմը կարելի է համարել որպես III համաշխարհային պատերազմ[5]

Պատերազմ ISIL-ի դեմ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. (անգլերեն) Jonathan Walker (2013). Operation Unthinkable: The Third World War. The History Press. էջ 192. ISBN 978-0-7524-8718-2.
  2. British War Cabinet, Joint Planning Staff, Public Record Office, CAB 120/691/109040 / 002 (1945 թ․ օգոստոսի 11). «Operation Unthinkable: 'Russia: Threat to Western Civilization'». Department of History, Northeastern University. Արխիվացված է օրիգինալից (online photocopy) 2008 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Lord Ismay. «Chapter 3 - The Pace Quickens». NATO the first five years 1949-1954. NATO. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
  4. Federal Emergency Management Agency (FEMA), «Disaster Relief Preparatory Manual for the Washington-DC Metro Area», Page 79, Re-Published 1984 (Original Publication 1974) Original source information: FEMA, 500 °C St SW, Washington, DC 20472 and the phone is (202) 646—2500
  5. Norman Podhoretz:World War IV: How It Started, What It Means, and Why We Have to Win

Լրացուցիչ գրականություն

խմբագրել