Երրորդ համաշխարհային տեսություն

Երրորդ համաշխարհային տեսություն, քաղաքական տեսություն, որ ներկայացվել է Լիբիայի ղեկավար Մուամմար ալ-Կադդաֆիի կողմից՝ 1975 թվականին հրատարակված «Կանաչ գրքում»։ Այնտեղ ներկայացվել է Ջամահիրիա կառավարման ձևը։

«Կանաչ գրքում» Մուամմար ալ-Կադդաֆին փորձում է արդարության հասնել «Երրորդ համաշխարհային տեսության» հիման վրա հետևյալ երեք ճանապարհներով[1].

  • Լուծել ժողովրդավարության խնդիրները` ուժեղացնելով ժողովրդական զանգվածներին, այդ զանգվածների արդարացի ներկայացուցիչ համարվող հանձնաժողովների ու համագումարների միջոցով։
  • Լուծել տնտեսական խնդիրները սոցիալիստական գաղափարներով, հիմնելով նոր սոցիալիստական հասարակություն։
  • Հանրային ոլորտը «Երրորդ համաշխարհային տեսության» համակարգում, ընդգրկելով զանազան կենսական և սոցիալական ոլորտներ, այդ թվում կանայք, կրթության համակարգը, սպորտի և ընդհուպ մինչև աշխարհի լեզուների միաձուլման գաղափարը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The Green Book, by Muammar al-Qaddafi, 1975-1981. «Կանաչ գիրք»