Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ
Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ, բարձրագույն ուսումնական հաստատություն Հայաստանում 1952 - 1994 թվականներին։ Ստեղծվել է Երևանի թատերական և Երևանի գեղարվեստի ինստիտուտների միավորումով։
Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ | |
---|---|
Հապավում | ԵՊԳԹԻ |
Տեսակ | կրթօջախ |
Հիմնադրված է | 1953 |
Լուծարված է | 1994 |
Ռեկտոր | Վահագն Մկրտչյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | մինչ 1994 թվականը՝ Yerevan Academy of Fine Arts, 36 Isahakyan Street, Yerevan 0009, Armenia |
Պատմություն
խմբագրել1944 թվականին Երևանում հիմնադրվել է թատերական ինստիտուտ՝ դերասանական և ռեժիսորական ֆակուլտետներով, իսկ 1945 թվականի հունիսին, գեղարվեստի ինստիտուտը։ Սկսած 1950 թվականից թատերական ինստիտուտում դադարեցվել է ընդունելությունը ռեժիսորական և թատերագիտական մասնագիտությունների գծով, կրճատվել ուսանողության թիվը։ Նույնը տեղի է ունեցել Գեղարվեստի ինստիտուտում։ Անհրաժեշտ է համարվել միավորել այս երկու ուսումնական հաստատությունները։ 1952 թվականին Երևանի թատերական և Երևանի գեղարվեստի ինստիտուտների միավորումով ստեղծվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։ 1952 թվականին ինստւտուտն ուներ երկու ֆակուլտետ՝ թատերական և կերպարվեստի։ Թատերական ֆակուլտետն ուներ ռեժիսորական, դերասանական և թատերագիտական (1944-1962 թվականներ), կերպարվեստինը՝ գեղանկարչության, քանդակագործության, թատերանկարչության (1949-1958 թվականներ) և գրաֆիկական (1949-1959 թվականներ) բաժիններ։ Ռեկտոր է նշանակվել հանրապետության ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վավիկ Վարդանյանը։ 1994 թվականին Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտը բաժանվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիաի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի[1]։
Ենթակառուցվածք
խմբագրել1952 թվականին ինստւտուտն ուներ երկու ֆակուլտետ՝ թատերական և կերպարվեստի։ 1976 թվականին ինստիտուտի երկու ֆակուլտետներն ունեին հետևյալ բաժինները. թատերականը՝ դերասանական, ռեժիսորական և երաժշտական կոմեդիայի (1971-ից), կերպարվեստինը՝ գունանկարչության, քանդակագործության, կիրառական արվեստի (1960-ից՝ խեցեգործություն, գորգի ձևավորում, մանվածք), արդյունաբերական արվեստի (1963-ից)[2]։
Ռեկտորներ
խմբագրել- Վավիկ Վարդանյան 1952 թվական
- Արա Սարգսյան 1952-1959
- Մարտին Չարյան 1959-1994
- Վահագն Մկրտչյան - 1994
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կայքը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
- ↑ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կայքը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
Տես նաև
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 568)։ |