Զաբիդ
Զաբիդ (հայտնի է նաև որպես Զեբիդ), հինավուրց քաղաք Եմենում, որի բնակչության թիվը կազմում 52 590։ Զաբիդն կոչվել է քաղաքից հարավ գտնվող վադիի անունով։ Գտնվում է Հոդեյդա մուհաֆազայում։
Բնակավայր | ||
---|---|---|
Զաբիդ | ||
Երկիր | Եմեն | |
Համայնք | Al Hudaydah Governorate? | |
Մակերես | 1,35 կմ² | |
ԲԾՄ | 114 մետր | |
Բնակչություն | ▲50 781 մարդ (2005) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
819-820 թվականներից մինչև 1017-1018 թվականները քաղաքը եղել է Զիյադյանների պետության, իսկ 1021-1022 թվականներից մինչև 1158-1159 թվականները՝ Նաջահյանների պետության մայրաքաղաքը[1]։
Մահիդյանների արքայատոհմի հիմնադիր Ալի իբն ալ-Մահդին եկել է Թահիմայի շրջանից, որտեղ վարել է ճգնավոր ապրելակերպ, մինչև իրեն հռչակել է ուղղահավատ խալիֆ Ալի իբն Աբի Տալիբի ուղղակի ժառանգ և իսլամական մարգարե։ Մոտ 1150 թվականին Ալի իբն ալ-Մահդին, առաջնորդելով իր յամախոհներին, որոնց նա անվանում էր անսարներ («աջակիցներ») և մուհաջիրներ («ներգաղթյալներ»), ապստամբություն է բարձրացրել Նաջահիյաների թուլացող պետության դեմ և սկսել է գրավել նրանց ամրոցներն ու բնակավայրերը։ 1159 թվականին Մահդյանները գրավել են Զաբիդը։ Աբդ ալ-Նաբիի օրոք Մահդիդի պետությունը տարածվել է ողջ Արևմտյան Եմենում, իսկ 1172 թվականին Աբդ ալ-Նաբին մոտեցել է Ադենին, որը գտնվում էր Զուրայանների դինաստիայի տիրապետության տակ, սակայն չի կարողացել գրավել այն՝ պարտություն կրելով Զուրայանների և Համդանիդով]] միասնական ուժերից։ Շուտով՝ օգտվելով ներքին բախումներից, Եմեն է ներխուժել Այյուբյան բանակը սուլթանի եղբոր՝ Սալահ ադ-Դին Շամս ադ դին Թուրան շահի գլխավորությամբ։ 1174 թվականի մայիսին՝ երկօրյա գրոհից հետո, Թուրան Շահը գրավել է Զաբիդը։ Աբդ ալ-Նաբին և նրա երկու եղբայրները գերեվարվել են և ինն ամիս անց մահապատժի ենթարկվել Ադենում։
Արդեն XIII-XV դարերի ընթացքում Զաբիդը եղել է Եմենի մայրաքաղաքը։ Քաղաքում գործել է հայտնի համալսարան, որը եղել է իսլամական գիտության կենտրոն։
1993 թվականին քաղաքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2], իսկ 2000 թվականին ընդգրկվել է «կարմիր ցուցակում»[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ "Najahid Dynasty." Encyclopædia Britannica Online, 14 April 2006.
- ↑ «Decision : CONF 002 XI Inscription: Historic Town of Zabid (Yemen)». unesco.org. 1993.
- ↑ UNESCO World Heritage Site in Danger 2000: Historic Town of Zabid
Գրականություն
խմբագրել- Густерин П. В. Йеменская Республика и её города. М.: Международные отношения, 2006.
- Густерин П. В. Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — 352 с. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաբիդ» հոդվածին։ |