Զազի Բիթց
ամերիկացի դերասանուհի
Զազի Բիթց (անգլ.՝ Zazie Olivia Beetz, հունիսի 1, 1991[1][2], Բեռլին, Գերմանիա[3]), գերմանա-ամերիկյան դերասանուհի, առավել հայտնի է «Ատլանտա» սերիալում Վաննեսայի դերով[4]։ 2016 թվականին նա հայտնվել է նաև Netflix-ի «Հեշտից էլ հեշտ» անթոլոգիա սերիալում[5]։ Բիթցն ստացել է Դոմինոյի դերը «Դեդփուլ 2» ֆիլմում։
Զազի Բիթց | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունիսի 1, 1991[1][2] (33 տարեկան) |
Ծննդավայր՝ | Բեռլին, Գերմանիա[3] |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ Գերմանիա |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ձայնային դերասանուհի և դերասանուհի |
IMDb։ | ID 5939164 |
Անձնական կյանք
խմբագրելԲիթցը ծնվել է Գերմանիայում, նրա հայրը գերմանացի հյուսն է, իսկ մայրը (աֆրո-ամերիկացի)՝ սոցիալական աշխատող[6]։ Զազին մեծացել է Վաշինգթոն-Հայտսում, Բեռլին։ Նա տիրապետում է գերմաներեն և անգլերեն լեզուներին։ Զազին մանկուց հանդես է եկել սիրողական թատրոններում։ Նա սովորել է Մուսկոտայի նոր դպրոցում, Գարլեմյան արվեստի դպրոցում, Լագարդիական արվեստի դպրոցում և Սկիդմորովյան քոլեջում։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2014 | Կենդանիներ | Էլլի | Կարճամետրաժ |
2015 | Անհեթեթություն | Ռեյն | |
2016 | Ատլանտա | Վանեսսա «Վան» | 2 եթերաշրջան |
2016 | Մարգոն ընդդեմ Լիլիի | Էլլի | Մինի-սերիալ |
2016 | Գայլեր | Վիկտորյա | |
2016 | Հեշտից էլ հեշտ | Նոել | 2 եթերաշրջան |
2017 | Գեոփոթորիկ | Դանա | |
2018 | Դեդփուլ 2 | Նինա Տուրման/ Դոմինո |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://port.hu/jump/person-662318
- ↑ 2,0 2,1 MAK (польск.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #117684072X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Friedlander, Whitney (2015 թ․ հուլիսի 2). «Donald Glover's FX Pilot 'Atlanta' Adds More Leads». Variety.
- ↑ Nellie Andreeva. «Netflix Sets Joe Swanberg Anthology Series 'Easy'». Deadline.
- ↑ http://www.nylon.com/articles/zazie-beetz-atlanta-interview
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2018-05-17 Wayback Machine(անգլ.)
- Զազի Բիթց Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զազի Բիթց» հոդվածին։ |