Զաք Էֆրոն
Զաքարի Դեյվիդ Ալեքսանդր Էֆրոն (անգլ.՝ Zachary David Alexander Efron, հոկտեմբերի 18, 1987[1], Սան Լուիս Օբիսպո, Սան Լուիս Օբիսպո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, որը հայտնի է դարձել «Ավագ դպրոցի մյուզիքլ» ֆիլմաշարի, «Չարլի Սան-Կլաուդի կրկնակի կյանքը», «Հաջողակը», «Այդ անհարմար պահը», «Սրտի 128 զարկ րոպեում», «Հարևաններ։ Պատերազմի ճանապարհին», «Թեթև վարքով պապիկը» ֆիլմերում, ինչպես նաև «Հավերժական ամառ» հեռուստասերիալում իր կատարած դերերով։
Զաք Էֆրոն | |
---|---|
Զաք Էֆրոնը 2012 թվականին | |
Ի ծնե անուն՝ | Զաքարիա Դեյվիդ Ալեքսանդր Էֆրոն |
Ծննդյան թիվ՝ | հոկտեմբերի 18, 1987[1] (37 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սան Լուիս Օբիսպո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Ազգություն՝ | աշկենազի, գերմանական ծագումով ամերիկացի, իռլանդական ծագումով ամերիկացի, հոլանդա-ամերիկացի, Belgian Americans? և British Americans? |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասան, երգիչ |
Կարիերա՝ | 2002 թվականից մինչ օրս |
Ուղղություն՝ | Փոփ երաժշտություն |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 1374980 |
Կենսագրություն
խմբագրելԶաք Էֆրոնը ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 18-ին էլեկտրակայանում աշխատող ինժեներ Դեյվիդ Էֆրոնի և Սթարլի Բասքեթի ընտանիքում։ Մեծացել է փոքր եղբոր՝ Դիլանի հետ, որը 5 տարով փոքր է Զաքից։ Զաք Էֆրոնը ունի հրեական արմատներ[2][3]։
4 տարեկանից սկսած արդեն մասնակցել է դպրոցական թատրոնի ներկայացումներին։ 15 տարեկանից սկսած մասնակցություն է ունեցել հեռուստանկարահանումներին։ 2000-2001 թվականներին հաճախել է Ալլան Հենքոքի քոլեջին (անգլ.՝ Allan Hancock College) կից երաժշտական դպրոցը (անգլ.՝ Pacific Conservatory of the Performing Arts) Սանտա-Մոնիկայում[4]։
2006 թվականին Կալիֆոռնիայի Արրոյո Գրանդե քաղաքում ավարտել է դպրոցը և ընդունվել է Լոս Անջելեսի Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը, սակայն հետաձգել է ուսումը նկարահանումների պատճառով։
Կարիերա
խմբագրել2002 թվականին Էֆրոնը՝ որպես հրավիրված դերասան, նկարահանվել է մի քանի հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Լուսատիտիկ», «Շտապ օգնություն» և «Պաշտպան»։ Նա կատարել է Քամերոն Բեյլի դերը «Հավերժական ամառ» հեռուստասերիալի մի քանի սերիաներում։ Ամենասկբից պլանավորվել էր, որ նրա կերպարը կլինի ժամանակավոր, բայց Էֆրոնի կերպարը դարձավ պարբերական։ «Հավերժական ամառ» հեռուստասերիալում նկարահանվելու հետ միաժամանակ նա նաև նկարահանվել է «C.S.I.: Հանցագործության վայր Մայամի», «Ջրային ոստիկանություն. Հատուկ ջոկատ», «Ամեն ինչ թիփ-թոփ է, կամ Զաքի ու Կոդիի կյանքի» և The Replacements հեռուստասերիալներում։ Երիտասարդ կատարողների մրցանակաբաշխության ժամանակ ներկայացվել է հեռուստաֆիլմում կատարած լավագույն դերակատարում անվանակարգում Supporting Young Actor մինի-սերիալում կատարած դերի համար[5]։ 2005 թվականին նա կատարել է գլխավոր հերոսի դերը Hope Partlowի «Sick Inside» երգի տեսահոլովակում։
2005 թվականը դարձավ շրջադարձային Էֆրոնի կյանքում։ Disney Channel ընկերությունը քասթինգ հայտարարեց Քեննի Օրթեգի «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ» ֆիլմի գլխավոր դերի համար։ Զաքը կարդացել է երկխոսություն 16-ամյա Վանեսսա Հադջենսի հետ և ստացել է բասկետբոլի աստղ Թրոյ Բոլտոնի դերը։ Նա պետք է պարեր և երգեր, բայց այդ պահին Զաքն ընդամենը 18 տարեկան էր, և նրա ձայնը շարունակում էր փոխվել։ Որոշվեց Զաքի ձայնը համադրել երգիչ և դերասան Դրյու Սիլիի ձայնի հետ։
2006 թվականին «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ» ֆիլմը թողարկվեց և մեծ հաջողություն ունեցավ[2]։ Բնականաբար Դիսնեյ հեռուստաալիքը որոշեց ֆիլմի շարունակության նկարահանումները չհետաձգել, բայց Զաքը պայման դրեց, թե ինքը կնկարահանի շարունակությունում միայն այն դեպքում, եթե իրեն թույլ չտան ինքնուրույն երգել։
Ֆիլմի երկրորդ մասը՝ «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ» ֆիլմը, ցույց տվեց, որ Զաքը հաջողությամբ է կատարել իր առաջադրանքը։ Ֆիլմի սաունդթրեքը դարձավ 2007 թվականի ամենավաճառվող սկավառակը։ Սայմոն Քոուելի ձայնագրման ընկերությունը առաջարկել է Զաքին ձայնագրել սկավառակ, բայց նա հրաժարվել է՝ ասելով, որ ուզում է կենտրոնանալ դերասանական կարիերայի վրա։
Այդ ժամանակ պրոդյուսերներն անցկացրել են քասթինգ «Մազերի լաք» Բրոդվեյական մյուզիքլի հիման վրա ֆիլմի նկարահանելու համար։ Զաքին հաստատեցին Լինկ Լարքինի դերում։ Այդ ֆիլմը Զաքին ճանաչում բերեց[6]։
Հետագայում թողարկվել են ոչ պակաս հայտնի ֆիլմեր Զաք Էֆրոնի մասնակցությամբ, որոնցում նա կատարել է գլխավոր դերեր. դրանք են՝ «Ես և Օրսոն Ուելլսը», «Հայրիկը կրկին 17 տարեկան է», «Չարլի Սան-Կլաուդի կրկնակի կայնքը», «Հաջողակը» և այլն։
Անձնական կյանք
խմբագրել2008 թվականին զբաղեցրել է 92-րդ հորիզոնականը (անգլերեն) Forbes ամսագրում 5,8 միլիոն դոլլար աշխատավարձով[7]։
People ամսագիրը 2007 թվականին հրապարակել է տեղեկություն այն մասին, որ Էֆրոնը և Վանեսա Հադջենսը սկսել են հանդիպել 2005 թվականին՝ High School Musical ֆիլմի նկարահանումների ժամանակ[8][9][10], զույգը բաժանվել է 2010 թվականի դեկտեմբերին[11]։
2013 թվականին Զաք Էֆրոնը բուժվել է ալկոհոլիզմից և տոքսիկոմանիայից[12]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2002 | ս | Լուսատիտիկ | Firefly | Երիտասարդ Սայմոն Թեմ |
2003 | ֆ | Կարլ Լեմկեի շատ մեծ աշխարհը | The Big Wide World of Carl Laemke | Փիթ Լեմկե |
2003 | ս | Շտապ օգնություն | Emergency Room | Բոբբի Նևիլ |
2004 | ֆ | Եռակի խաղ | Triple Play | Հարրի Ֆուլլեր |
2004 | ս | Պաշտպան | The Guardian | Լյուկ Տոմելո |
2004 | ֆ | Հիասքանչ վազք | Miracle Run | Սթիվեն Մորգան |
2004-2005 | ս | Հավերժական ամառ | Summerland | Քամերոն Բեյլ |
2005 | ս | C.S.I.:Հանցագործության վայր Մայամի | CSI: Miami | Սեթ Դոուսոն |
2005 | ֆ | Նժույգ Դերբի | The Derby Stallion | Պատրիկ Մաքարդլ |
2006 | ֆ | Եթե այստեղ ապրեիր, հիմա տանը կլինեիր | If You Lived Here, You'd Be Home Now | Կոդի |
2006 | ս | Ծովային ոստիկանություն։ Հատուկ ջոկատ | Navy NCIS: Naval Criminal Investigative Service | Դեննի |
2006 | ֆ | Ավագ դպրոցի մյուզիքլ | High School Musical | Թրոյ Բոլտոն |
2006 | ս | Ամեն ինչ թիփ-թոփ է, կամ Զաքի և Կոդիի կյանքը | The Suite Life of Zack and Cody | Թրևոր |
2006 | ս | Կողոպուտ | Heist | Պիցցա առաքող տղա |
2006 | մֆ | Դավաճանություն | The Replacements | Դեյվի Հանքերհոֆֆ |
2007 | ֆ | Մազերի լաք | Hairspray | Լինկ Լարքին |
2007 | ֆ | Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ | High School Musical 2 | Թրոյ Բոլտոն |
2008 | ֆ | Ես և Օրսոն Ուելլսը | Me and Orson Welles[13] | Ռիչարդ Սեմյուելս |
2008 | ֆ | Ավագ դպրոցի մյուզիքլ։ Ավարտական երեկո | High School Musical 3: Senior Year | Թրոյ Բոլտոն |
2009 | ֆ | Հայրիկը կրկին 17 տարեկան է | 17 Again | Մայք Օ’Դոննելը 17 տարեկանում |
2010 | ֆ | Չարլի Սան-Կլաուդի կրկնակի կյանքը | Charlie St. Cloud | Չարլի Սան-Կլաուս |
2011 | ֆ | Հին Նոր տարի | New Year’s Eve | Փոլ |
2011 | ֆ | Հաջողակը | The Lucky One | Լոգան Թիբո |
2012 | ֆ | Լրագրավաճառ | The Paperboy | Ջեք Ջենսեն |
2012 | մֆ | Լորաքս | Dr. Seuss’ The Lorax | Թեդ |
2012 | ֆ | Հումանիտար գիտություններ | Liberal Arts | Նեյտ |
2012 | ֆ | Ամեն գնով | At Any Price | Դին Ուիփլ |
2013 | ֆ | Փարքլենդ | Parkland | Ջիմ Կարրիկո |
2014 | ֆ | Հարևանները | Neighbors | Թեդի Սանդերս |
2014 | ֆ | Այդ անհարմար պահը | That Awkward Moment | Ջեյսոն |
2015 | ֆ | Րոպեում սրտի 128 զարկ | We Are Your Friends | Կոուլ Քարթեր |
2016 | ֆ | Թեթև վարքով պապիկը | Dirty Grandpa | Ջեյսոն Քելլի |
2016 | ֆ | Հարսանեկան խեղդոց | Mike and Dave Need Wedding Dates | Դեյվ Սթանգլ |
2016 | ֆ | Հարևաններ։ Կռվի ճանապարհին 2 | Neighbors 2: Sorority Rising | Թեդի Սանդերս |
2017 | ֆ | Երկրի ամենալավ շոումենը | The Greatest Showman on Earth | Ֆիլիպ |
Սկավառակագրություն
խմբագրելԶաք Էֆրոնի ձայնագրություններից ընդգրկվել են հետևյալ ֆիլմերի սաունդթրեքներում.
- 2007: «Մազերի լաք» — 2 երգ։
- 2007: «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ 2» — 8 երգ։
- 2009: «Բարձրագույն դպրոցի մյուզիքլ 3» — 10 երգ։
- 2009: «Ես և Օրսոն Ուելլսը» — 1 երգ։
Մրցանակներ
խմբագրել2006 թվական
խմբագրել- Artios Award: Լավագույն մանկական ֆիլմ («Ավագ դպրոցի մյուզիքլ»)
- Billboard Music Award: Տարվա լավագույն սաունդթրեք («Ավագ դպրոցի մյուզիքլ»)
- Emmy Award: Երևելի ֆիլմ երեխաների համար («Ավագ դպրոցի մյուզիքլ»)
- Teen Choice Award: Տարվա հայտնություն («Զաք Էֆրոն»)
- Teen Choice Award: Էկրանային քիմիա («Վանեսա Հադջենս և Զաք Էֆրոն»)
- Teen Choice Award: Լավագույն կատակերգական/երաժշտական շոու («Ավագ դպրոցի մյուզիքլ»)
- Television Critics Association Award: Երևելի հաջողություններ մանկական ծրագրերի շրջանակում («Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ»)
- Hollywood Film Festival & Hollywood Award: Լավագույն թիմ կատակերգությունից/մյուզիքլից («Մազերի լաք»)
- Nickelodeon’s Australian Kids’ Choice Award: Լավագույն կինոդերասան («Զաք Էֆրոն»)
- Nickelodeon’s Australian Kids’ Choice Award: So Hot Right Now («Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ»)
- Nickelodeon’s UK Kids’ Choice Award: Լավագույն հեռուստադերասան («Զաք Էֆրոն»)
- Teen Choice Award: Ամենակրոքտ տղա («Զաք Էֆրոն»)
- Teen Choice Award: Տարվա լավագույն ֆիլմ («Մազերի լաք»)
- Teen Choice Award: Լավագույն հեռուստաֆիլմ («Ավագ դպրոցի մյուզիքլ։ Արձակուրդներ»)
- Young Hollywood Award: One To Watch («Զաք Էֆրոն և Նիքի Բլոնսկի»)
2008 թվական
խմբագրել- Critics Choice Award: Լավագույն երգ ֆիլմից «Մազերի լաք» («Come So Far»)
- MTV Movie Award: Տարվա հայտնություն («Մազերի լաք»)
2009 թվական
խմբագրել- MTV Movie Award: Լավագույն տղամարդու դեր («Ավագ դպրոցի մյուզիքլ։ Ավարտական երեկո»)
- Teen Choice Awards: Տղամարդու լավագույն դեր երգի/պարի համար («Ավագ դպրոցի մյուզիքլ։ Ավարտական երեկո»)
- Teen Choice Awards: Տղամարդու լավագույն կատակերգական դեր («Հայրիկը կրկին 17 տարեկան է»)
- Teen Choice Awards: Rockstar պահ («Հայրիկը կրկին 17 տարեկան է»)
2011 թվական
խմբագրել- People’s Choice Awards: Սիրված կինոդերասան (մինչ 25 տարեկան) («Զաք Էֆրոն»)
2012 թվական
խմբագրել- Teen Choice Awards: Լավագույն դրամատիկ դերասան («Հաջողակը»)
- Teen Choice Awards: Մելոդրամայի դերասան («Հաջողակը»)
- Teen Choice Awards: Լավագույն դրամա («Հաջողակը»)
2013 թվական
խմբագրել- People’s Choice Awards: Լավագույն դրամատիկ դերասան («Հաջողակը (ֆիլմ, 2012)»)
2014 թվական
խմբագրել- MTV Movie Awards: Լավագույն տեսարան առանց վերնաշապիկի («Այդ անհարմար պահը»)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Strauss, Neil (August 23, 2007), Zac Efron — the new American hearthrob, The Rolling Stone, pg 43. Retrieved August 21, 2007.
- ↑ Elkin, Michael (2007 թ․ օգոստոսի 2). «'High' Times Ahead». The Jewish Exponent. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ PCPA Theaterfest Alumni Արխիվացված 2016-04-13 Wayback Machine.(անգլ.) — 12.03.2009.
- ↑ «IMDB». IMDB Awards for Zac Efron. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է March 13 2006-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dateformat=
ignored (օգնություն) - ↑ «Zac Efron Joins Cast of Hairspray». CBS Studios. 2006 թ․ հունիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Zac Efron Grows Up». Sydney Morning Herald.
- ↑ «Zac & Vanessa's Real-Life Romance». People. 2007 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ «Showbuzz.com». CBS News. 2007 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Zac Efron Grows Up». Sydney Morning Herald.
- ↑ «Breaking News: Zac Efron, Vanessa Hudgens Split», Us, December 13, 2010
- ↑ Inside Zac Efron’s new, sober life
- ↑ Պրեմիերան կայացել է Տորոնտոյի կինոփառատոնում (5 սեպտեմբերի, 2008), վաճառքում եղել է միայն մեկ տարի անց։ 2009 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում (սահմանափակ), 2009 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Մեծ Բրիտանիայում
Արտաքին հղումներ
խմբագրել- Զաք Էֆրոն Internet Movie Database կայքում
- Զաք Էֆրոն Թվիթթերում
- Զաք Էֆրոն Ֆեյսբուքում
- Զաք Էֆրոնը People ամսագրի կայքէջում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաք Էֆրոն» հոդվածին։ |