Զավեն Արշակունի
Զավեն Պետրոսի Արշակունի (մայիսի 13, 1932, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 2, 2012, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), հայկական ծագմամբ խորհրդային և ռուս նկարիչ, գրաֆիկ, բեմանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը՝ ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության)[1]։
Զավեն Արշակունի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 13, 1932 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 2, 2012 (80 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կենսագրություն
խմբագրելԶավեն Արշակունին ծնվել է 1932 թվականի մայիսի 13-ին Լենինգրադում։ Վերապրել է շրջափակումը՝ կորցնելով ծնողներին։
1946-1953 թվականներին սովորել է Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիային կից միջնակարգ գեղարվեստական դպրոցում[2]։ Ավարտելուց հետո 1954 թվականին ընդունվել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, որն ավարտել է 1961 թվականին Ի․ Սերեբրյանիի արվեստանոցում գեղանկարչության նկարչի որակավորման շնորհմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Բժշկի դիմանկար» նկարը[3]։
Մասնակցել է ցուցահանդեսների 1961 թվականից՝ ցուցադրելով իր աշխատանքները Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների ստեղծագործությունների հետ միասին։
Լենինգրադի նկարիչների միության անդամ է դարձել 1962 թվականից։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, ժանրային և հորինված կոմպոզիցիաներ։ Նա Սանկտ Պետերբուրգի թատրոններում ձևավորել է 9 ներկայացում։ Նկարազարդել է պետերբուրգցի բանաստեղծների 6 գիրք։ Մասնակցել է ավելի քան 200 ցուցահանդեսների, այդ թվում 23 անհատական։ Հեղինակած նկարներից են՝ «Ուղիներ»[4], «Դեպո», «Ձմռանը գետի վրա»[5] (բոլորը 1964), «Ճենապակու փորագրում»[6] (1967), «Նկարչուհի Լ. Ազիզյանի դիմանկարը», «Տ. Ուրավսկայայի դիմանկարը»[7] (երկուսն էլ 1975), «Ձմեռային օր նոր թաղամասում»[8] (1977), «Զրույց»[9] (1978), «Արվեստանոցում»[10] (1980), «Տոն»[11] (1988), «Զատիկ», «Астры»[12] (երկուսն էլ 1997) և այլն։
«Տասնմեկ» նկարիչների խմբի ցուցահանդեսների մասնակից, Նկարիչների միության Լենինգրադի բաժնի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։ 1972 թվականին այլ արվեստագետների հետ միասին, ինչպիսիք էին Վալերի Վատենինը, Յարոսլավ Կրեստովսկին, Գերման Եգոշինը, Վիտալի Տյուլենևը, Բորիս Շամանովը, Վիկտոր Տետերին, Վալենտինա Ռահինան, Եվգենի Անտիպովան, Լեոնիդ Տկաչենկոն, Կոնստանտին Սիմունը, մասնակցել են 1972 և 1976 թվականների երկու ընդհանուր ցուցահանդեսների, որոնք տեղի են ունեցել Օխտում Ռուսաստանի նկարիչների միության ցուցասրահում[13]։
Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 2-ին՝ կյանքի 81-րդ տարում, Սանկտ Պետերբուրգում։ Թաղվել է Սմոլենսկի ուղղափառ գերեզմանատանը 2012 թվական նոյեմբերի 6-ին։
Զ. Արշակունու ստեղծագործությունները գտնվում են ավելի քան 40 թանգարաններում, այդ թվում՝
- Ռուսական պետական թանգարան,
- Տրետյակովյան պատկերասրահ,
- Էրարտա ժամանակակից արվեստի թանգարան,
- Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան,
- Սանկտ Պետերբուրգի պատմության պետական թանգարան,
- Սանկտ Պետերբուրգի թատերական ու երաժշտական արվեստների թանգարան,
- Ա․ Բախրուշինի անվան պետական կենտրոնական թատերական թանգարան
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թանգարան,
- Նովոսիբիրսկի գեղարվեստի պետական թանգարան,
- Հայաստանի ազգային պատկերասրահ,
- Վրաստանի գեղարվեստի պետական թանգարան,
- Պետեր Լյուդվիգի ժամանակակից արվեստի թանգարան (Քյոլն, Գերմանիա),
- Ստեդելիյք Մուզեում (Ամստերդամ, Հոլանդիա),
- Դրեզդենի արվեստի պետական հավաքածու,
- Լայպցիգի կերպարվեստի թանգարան,
- Կիրիզիայի Գ․ Այթիևի անվան կերպարվեստի ազգային թանգարան,
ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆինլանդիայի, Պորտուգալիայի, Դանիայի, Չինաստանի, Հարավային Կորեայի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.8.
- ↑ Ленинградская школа живописи. Очерки истории. СПб: Галерея АРКА, 2019. С.340.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб: «Первоцвет», 2007. — с.86.
- ↑ Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.8.
- ↑ Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.7.
- ↑ Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.14.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.11.
- ↑ Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.11.
- ↑ Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.5.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.9.
- ↑ Ленинградская школа живописи. Очерки истории. СПб: Галерея АРКА, 2019. С.242
- ↑ Художники круга 11-ти. Из коллекции Николая Кононихина. — СПб, Мемориальный музей Н. А. Некрасова, 2001. С.3.
- ↑ Мочалов Л. Группа «Одиннадцати» // Художник Петербурга. 2000, нояб.-дек. (№ 5) — 2002, июль-авг. (№ 9); Стерлигов В. Выступление на выставке одиннадцати на Охте( 1972). / Experiment/Эксперимент: Журнал русской культуры. № 16: Шестнадцать пятниц: Вторая волна ленинградского авангарда. В 2-х ч. LA (USA), 2010. Ч.1. С.246-248 .
Աղբյուրներ
խմբագրել- Ленинград. Зональная выставка. — Л: Художник РСФСР, 1965. — с.8.
- Копелян Г. Удачи и просчёты молодых // Смена, 1964, 28 ноября.
- Молдавский Д. «Ленинград». На зональных художественных выставках // Литературная Россия, 1964, 27 ноября.
- Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л: Художник РСФСР, 1970. — с.7.
- Никифоровская И. Отчитываться мастерством. // Ленинградская правда, 1965, 26 ноября.
- Старостин Г. Художники советуются со зрителем. // Смена, 1965, 8 декабря.
- Дмитренко А., Фёдорова Н. А где же молодость? О «Выставке молодых». // Смена, 1966, 11 ноября.
- Яковлева Л. Величие подвига. // Вечерний Ленинград, 1975, 27 мая.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.11.
- Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л: Художник РСФСР, 1976. — с.14.
- Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л: Художник РСФСР, 1982. — с.11.
- Дмитренко А. Человек на своей земле. // Ленинградская правда, 1977, 20 ноября.
- Осенняя выставка произведений ленинградских художников. 1978 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.5.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1983. — с.9.
- Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с.632.
- Леняшин В. Поиски художественной правды // Художник. 1981, № 1. С.8-17.
- Левандовский С. Живопись на Ленинградской зональной // Искусство. 1981, № 2. С.59.
- Шевчук С. Смотреть жизни в лицо. Заметки о живописном разделе выставки ленинградских художников в Манеже. // Смена, 1983, 28 декабря.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л: Художник РСФСР, 1987. — с.8.
- Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт — Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт — Петербург: ЦВЗ «Манеж», 1997. — с.301.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Художники круга 11-ти. Из коллекции Николая Кононихина. — СПб, Мемориальный музей Н. А. Некрасова, 2001. С.3.
- Мочалов Л. Группа «Одиннадцати» // Художник Петербурга. 2000, нояб.-дек. (№ 5) — 2002, июль-авг. (№ 9).
- Художники — городу. Выставка к 70-летию Санкт-Петербургского Союза художников. Каталог. — Санкт-Петербург: Петрополь, 2003. — с.178.
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. С.395-397, 401, 405, 406, 444.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.86.
- Данилова А. Группа одиннадцати как художественное явление в изобразительном искусстве Ленинграда 1960—1980 годов. // Общество. Среда. Развитие. Научно-теоретический журнал. № 3, 2010. С.160-164.
- Стерлигов В. Выступление на выставке одиннадцати на Охте( 1972). / Experiment/Эксперимент: Журнал русской культуры. № 16: Шестнадцать пятниц: Вторая волна ленинградского авангарда. Издание подготовила Елена Спицына: В 2-х ч. LA (USA), 2010. Ч.1. С.246-248.
- Ленинградская школа живописи. Очерки истории. СПб: Галерея АРКА, 2019.