Զարգացում, շարժման բարձրագույն տեսակը բնորոշվում է ստորինից (պարզից) բարձրը (բարդը), հին որակից նոր որակը օրինաչափ անցումով։ Զարգացումը կեցության ու ճանաչողության համընդհանուր ու հիմնարար հատկություններից է։ Այն օբյեկտների կառուցվածքի ու կազմության այնպիսի փոփոխություն է, որի հետևանքով առաջանում է որակական նոր վիճակ։ Զարգացումը դրսևորվում է էվոլյուցիայի և հեղափոխության ձևով։ Ամբողջությամբ վերցրած, զարգացումը ունի առաջադիմակաև ուղղվածություն, այն «վերընթաց պարուրաձև շարժում է», որն առանձին դեպքերում բովանդակում է նաև նահանջ, հետադիմություն։ Զարգացման վերաբերյալ առկա են սկզբունքորեն ծայրահեղ ըմբռնումներ՝ մետաֆիզիկական և դիալեկտիկական։ Անօրգանական ու կենդանական աշխարհի, հասարակության ու իմացության զարգացման օրինաչափությունները բացահայտվում են դիալեկտիկական մատերիալիզմի համակարգում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 664