Զարթուցիչ
Զարթուցիչ, ժամացույց, որը որոշակի ժամանակահատվածում արձակում է ձայնային կամ լուսային ազդանշան։ Անվան հայերեն տարբերակում` «զարթուցիչ», շեշտվում է նման ժամացույցի հիմնական գործառույթը` տիրոջը առավոտյան արթնացնելը։ Այն կարող է կիրառվել նաև «հիշեցնողի» և ժամաչափի գործառույթով։
Պատմություն
խմբագրելՀին Չինաստանում զարթուցիչի դերով կիրառվել է խեժերի և տաշեղների խառնուրդը, որին թելով ամրացվել է ծանրություն։ Ձողիկը վառել են, և երբ կրակը հասել է թելին, ծանրությունը, ընկնելով մետաղական տակդիրի մեջ, ուժեղ ձայն է արձակել։
Հին Հունաստանում նման կառուցվածք են ունեցել ջրի ժամացույցները, իսկ արդյունաբերական հեղափոխության ժամանակ որպես զարթուցիչ են ծառայել մարդիկ, որոնք կոչվել են «արթնացնողներ» (անգլ.՝ knocker-up):
Մեխանիկական զարթուցիչի գյուտարարը ամերիկացի Լևի Հաթչինսն է (1787)[1]։ Սարքը զանգում էր միայն 4:00-ին: Ցանկացած ժամին զանգող զարթուցիչը 1847 թվականին հայտնագործել է ֆրանսիացի Անտուան Ռադիեն (ֆր.՝ Antoine Redier)[2]:
Westclox ընկերությունը 1908 թվականին առաջարկել է «Բիգ-Բեն» ժամացույցը, որում զանգի դերը կատարում է ժամացույցի պատյանը, ինչի պատճառով զարթուցիչը շատ բարձր ձայն է արձակել[3]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում զարթուցիչի մեծ պահանջարկ առաջացավ, քանի որ բանվորները հաճախ էին ուշանում։ Հարցը լուծելու համար 1944 թվականին գների կարգավորման ամերիկյան ընկերությունը բացառության կարգով ժամացույց արտադրող ընկերություններին թույլ է տալիս քաղաքացիական արտադրանք թողարկել։
Շարունակում են մշակվել ու կատարելագործվել մարդուն արթնացնելու համար նախատեսված սարքերը։ Դրանց երկու հիմնական նպատակներն էին ստիպել քնած մարդուն արթնանալ և տիրոջը թույլ չտալ կրկին քնել` անջատելով զարթուցիչը։ Թեմայի վերաբերյալ ստեղծվել են տարբեր խաղեր, որտեղ բռնում են փախչող զարթուցիչին, խփում են պատին և այլն։ Այդպիսի սարքերից մեկը 2005 թվականին ստացել է Իգնոբելյան մրցանակ։
Զարթուցիչի նորագույն մոդելները, կարողանալով որոշել տիրոջ քնի փուլերը, արթնացնում են նրան որոշակի հարմար պահի[4][5]։
Մեխանիկական զարթուցիչ
խմբագրելԲացի ժամացուցային սովորական մեխանիզմից` մեխանիկական զարթուցիչն ունի նաև զանգի մեխանիզմ, որը գործի է դրվում առանձին զսպանակով և գործում է լարովի խաղալիքի սկզբունքով։ Նման մեխանիզմն ունենում է իրարից անկախ երկու բաժին.
- Ժամացույցի անիվի առանցքին տեղադրվում է կտրվածքով սկավառակ, որը կապվում է զանգի լրացուցիչ սլաքին։ Երբ ժամացույցի սլաքը համընկնում է զանգի սլաքին, ժամանակի անիվի ելուստը կորչում է բացվածքում, և գործում է զանգի մեխանիզմը։
- Երկրորդ բաժինը միացված է ստեղնին, ինչը թույլ է տալիս զանգն անջատել ցանկացած պահի։
Էլեկտրական զարթուցիչ
խմբագրելԷլեկտրական զարթուցիչում լուծված են մեխանիկական զարթուցիչի հետևյալ խնդիրները.
- Կատարելագործված է արթնացման մեխանիզմը։
- Կա հատուկ ռեժիմ` «թո'ղ քնեմ», ինչի շնորհիվ արթնացողը ստանում է ևս մի քանի րոպե հանգիստ արթնանալու համար, ինչից հետո զարթուցիչը կրկին միանում է։
- Զանգի փոխարեն կարող է միանալ երաժշտություն։
- Աստիճանաբար բարձրանում է զանգի ձայնի ուժգնությունը։
- Զանգի ժամը սահմանվում է մեծ ճշգրտությամբ։
- Շատ ժամացույցներում կարելի է միաժամանակ միացնել երկու և ավելի զարթուցիչ։
- Մեխանիկական ժամացույցում զանգը կարող է հնչել սահմանելուց առավելագույնը 12 ժամ հետո, իսկ էլեկտրոնային ժամացույցում` 24։
Հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ միայն էլեկտրական աղբյուրից սնվող զարթուցիչն այնքան էլ հուսալի չի կարող լինել։ Հոսանքի` նույնիսկ կարճատև դադարի հետևանքով կարգավորումները կարող են զրոյանալ։ Այդ պատճառով էլեկտրոնային շատ ժամացույցներ ունենում են էներգիայի լրացուցիչ աղբյուրներ։
Ներկայումս զարթուցիչի գործառույթ ունեն շատ այլ սարքեր ևս` հեռուստացույց, ռադիոընդունիչ, բջջային հեռախոս և այլն։ Գործում են համակարգչային զարթուցիչ-ծրագրեր, որոնք իրական զարթուցիչի տպավորություն են թողնում։
Զարթուցիչը կինոյում
խմբագրել«Արջամկան օր» ֆիլմում զայրացած հերոսը պետք է ջարդեր զարթուցիչը։ Սակայն զարթուցիչը ոչ մի կերպ չի ջարդվում, ինչը ստիպում է ֆիլմի նկարահանող խմբին մուրճով ջարդել այն։ Չնայած դրան` զարթուցիչը շարունակում է երգել. այդ կադրերը ֆիլմում պահպանվել են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «История часов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Westclox History at ClockHistory.com». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Encyclopedia of Antique American Clocks(չաշխատող հղում) - 2011, page 182
- ↑ Умный будильник на страже сна. Кирилл БЕЛАН. // The Epoch Times, 20-01-2012
- ↑ ЛОВЦЫ СНОВИДЕНИЙ: ДОБРЫЙ БУДИЛЬНИК Արխիվացված 2013-05-08 Wayback Machine, Николай Корзинов // Популярная механика. Технологии. Февраль 2008
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զարթուցիչ» հոդվածին։ |